-
13.09.2014|
15:21
Տաջիկստանի մայրաքաղաքում տեղի է ունեցել ԻԻՀ և ՌԴ նախագահներ Հասան Ռուհանիի և Վլադիմիր Պուտինի հանդիպումը: Շանհայի համագործակցության կազմակերպության անդամ երկրների ղեկավարների 14-րդ նիստի շրջանակներում կայացած հանդիպման ժամանակ կողմերը կարևորել են երկկողմ հարաբերությունների զարգացումը բոլոր ոլորտներում:
-
13.09.2014|
15:19
Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլին հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի անդամ երկրների մտերմանալը Բաշար Ասադի ռեժիմի հետ կարող է բացասական ազդեցություն ունենալ Սիրիայում իրավիճակի վրա և հանգեցնել Սիրիայի ընդդիմադիր խմբավորումների և «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» արմատական իսլամական խմբավորման մտերմանալուն:
-
13.09.2014|
15:15
Վաշինգտոնում քրիստոնեական համաժողովին մասնակցող Միջին Արևելքի մարոնի, հայ, ասորի, հույն կաթոլիկ և ասորի կաթոլիկ եկեղեցիների հոգևոր պետերը Սպիտակ տանը հանդիպել են ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի հետ:
-
13.09.2014|
14:57
Պարոն Օլանդ, տիկին Պելրեն, հանուն պատմության, հանուն մշակույթի, հանուն Ֆրանսիայի ընդունած և ճանաչած ժառանգության հանդեպ հարգանքի, փրկե՛ք Ֆրանսիայի Հայկական թանգարանը և թույլ տվեք նրա վերաբացումը։
-
13.09.2014|
13:46
Երրորդ աշխարհամարտը, ոնց երևում է, բոլորը բոլորի դեմ եղանակով չի լինելու, այլ բոլորը՝ մեկի դեմ, և այդ մեկը Ռուսաստանն է:
-
13.09.2014|
13:43
25 տարի առաջ` 2-րդ համաշխարհային պատերազմից հետո, Լեհաստանը ընտրել է իր առաջին ոչ կոմունիստական կառավարության վարչապետին
-
13.09.2014|
13:42
Երեկ Մոսկվայի Բասմաննի դատարանում ավարտվել է Լևոն Հայրապետյանի գործով հերթական դատավարությունը: Նրա կալանավայրում մնալու ժամկետը, չնայած փաստաբանների փաստարկներին, երկարաձգվել է ևս երեք ամսով՝ մինչև դեկտեմբերի 15-ը:
-
13.09.2014|
13:40
Սեպտեմբերի 12-ին բասկերի խորհրդարանի ընդունած փաստաթուղթը խրախուսում է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ժողովրդավարության սկզբունքներին հավատարմությունը, անկախ ստեղծված բարդ իրավիճակից:
-
13.09.2014|
13:39
Ռուսաստանը կդիմի Առևտրի համաշխարհային կազմակերպությանը՝ կապված ԵՄ-ի և ԱՄՆ-ի պատժամիջոցների հետ: Այս մասին հայտարարել է ՌԴ տնտեսական զարգացման նախարար Ալեքսեյ ՈՒլյուկաևը:
-
13.09.2014|
13:36
Փաստաբան Տատյանա Ակիմցևան, որը դատարանում ներկայացնում էր ռուսական շոուբիզնեսի մի շարք աստղերի շահերը, սպանվել է Մոսկվայի կենտրոնում ՝ իր վարորդի հետ միասին: Ինչպես հաղորդում է ria.ru-ն, անհայտ անձը հրազենից բազմաթիվ կրակոցներ է արձակել փաստաբան կնոջ և նրա վարորդի վրա և անհետացել: Ակիմցևան և վարորդը տեղում մահացել են: