-
12.09.2014|
13:39
«Մեր աղբյուր ները հայտնում են, որ ս/թ-ի հոկտեմբերի 3-ին տեղի է ունենալու Հ3 հեռուստաալիքի շռնդալից մուտքը: Այն լինելու է բումային, քանի որ Հ3-ն ապահովված է ժամանակակից տեխնիկայով, պրոֆեսիոնալ կադրերով և շենքային պայմաններով»:
-
12.09.2014|
12:27
Կարսի Առաքելոց եկեղեցու գավիթում մի տղա էր կանգնած, ով ամեն մոտեցողի ժպտում էր, իր ծառայությունն առաջարկում: Ծառայություն ասածը եկեղեցու «պատմությունն» էր, որ նա պատրաստ էր կրկնել ամեն անցորդի համար:
-
12.09.2014|
12:24
Մայրաքաղաքում նախատեսվել է նորոգել թվով 87 բազմաբնակարան շենքերի 200 վթարային պատշգամբ: Աշխատանքների շուրջ 60 տոկոսն արդեն ավարտված է: Ծրագիրն իրականացվում է մայրաքաղաքի Ավան, Աջափնյակ, Էրեբունի, Մալաթիա-Սեբաստիա, Նոր Նորք և Շենգավիթ վարչական շրջաններում:
-
12.09.2014|
12:22
Ամերիկյան Yahoo ընկերությունը հաղորդել է, որ ԱՄՆ-ի իշխանությունները իրեն սպառնացել են խոշոր տուգանքներով, եթե ընկերությունը տվյալներ չտրամադրի իր օգտատերերի մասին: BBC-ի փոխանցմամբ՝ տուգանքի չափը կարող է կազմել օրական 250 հազար դոլար:
-
12.09.2014|
12:20
ԼՂՀ-ն Ադրբեջանին է հանձնել սահմանը հատած անչափահասին, ով ձերբակալվել էր հայ-ադրբեջանական շփման գծում: Այս մասին հաղորդել է ԼՂՀ արտգործնախարարությունը: Հանձնումը կատարվել է Միջազգային Կարմիր խաչի կոմիտեի օժանդակությամբ:
-
12.09.2014|
12:18
Փարիզում լույս տեսնող «Լե նուվել դ’Արմենի» հանդեսը հայտնում է, որ Փարիզի «Տեատր դը Գուվեռնայ» թատրոնի բեմում, այս տարվա հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին, խաղացվելու է «Մարաթոն» ներկայացումը՝ ըստ ԱՆԱՀԻՏ ԹՈՓՉՅԱՆԻ համանուն պատմվածքի:
-
12.09.2014|
12:12
Ռուսական «Զենիթի» գլխավոր մարզչի պաշտոնից հեռանալուց հետո էլ Լուչանո Սպալետին շարունակում է օգտվել ակումբի «կերակրամանից»` յուրաքանչյուր ամիս ստանալով երեք հարյուր հազար եվրո ֆինանսական ներարկում:
-
12.09.2014|
12:11
Հանգուցալուծմանն է մոտենում Իսպանիայում ընթացող բասկետբոլի աշխարհի առաջնությունը, որի մեկ քառորդ եզրափակիչ փուլում արդեն իսկ արձանագրվել է սենսացիա՝ ֆրանսիացիների թեթև ձեռքով Իսպանիայի ընտրանին վերածվեց հանդիսատեսի (65:52) այն դեպքում, երբ մարզաշխարհը վերջինիս միանգամայն օրինաչափորեն տեսնում էր եզրափակչում՝ ոչ միայն նկատի ունենալով անցյալի ձեռքբերումները, այլև առաջնությունում նրանց մասնակցությունը:
-
12.09.2014|
12:09
Ինչպես տեղեկացնում է Լվովի «Կարպատներ» ֆուտբոլային ակումբի պաշտոնական կայքը, «հաշվի առնելով մեր երկրի համար ծանր ժամանակները` յուրաքանչյուր քաղաքացի պարտավոր է ձեռքը զենք վերցնել ու կարողանալ դրանից օգտվել: Զինվորական հրահանգիչները «Կարպատների» ֆուտբոլիստներին կսովորեցնեն տիրապետել ինքնաձիգների, դիպուկահարների համար նախատեսված հրացանների ու ականանետների օգտագործման նորույթներին»:
-
12.09.2014|
12:08
Համաշխարհային ֆուտբոլի լեգենդար ակումբներից մեկի` անգլիական «Մանչեստր Յունայթեդի» գլխավոր մարզչի պոստից նույնքան լեգենդար սըր Ալեքս Ֆերգյուսոնի հեռանալուց հետո թիմն այդպես էլ խելքի չի գալիս: Մարզասերը մեծ հույսեր է կապում Լուի վան Գալի հետ, ով Հոլանդիայի ընտրանին աշխարհի վերջին առաջնությունում հասցրեց փոխչեմպիոնական բարձունքի: