-
11.09.2014|
16:35
Հորդանանն աջակցում է ահաբեկչությանն ու ծայրահեղականությանը դիմակայելուն ուղղված միջազգային ջանքերին՝ Ամանում ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերիի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է թագավոր Աբդալլա 2-րդը:
-
11.09.2014|
16:34
Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում սեպտեմբերի 11-ին մեկնարկել է Շանհայյան համագործակցության կազմակերպության գագաթնաժողովը, որին մասնակցում են Չինաստանի, Ռուսաստանի, Ղազախստանի, Ղրղըզստանի, Տաջիկստանի և ՈՒզբեկստանի նախագահները:
-
11.09.2014|
16:33
ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս ՈՒորլիքն ադրբեջանական ԱՊԱ գործակալության հետ զրույցում մեկնաբանել է ՈՒելսում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում կայացած Քերի - Սարգսյան - Ալիև հանդիպումը և մանրամասնել առաջիկա անելիքները:
-
11.09.2014|
16:31
Վրաստանի նախկին վարչապետ և «Վրացական երազանք» իշխող կոալիցիայի հիմնադիր Բիձինա Իվանիշվիլին կարծում է, որ նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին երկրի կառավարությանը դիտում է մրցակից և ցանկանում խանգարել գործադիրի աշխատանքին:
-
11.09.2014|
16:29
Արեգակի մակերևույթին տեղի է ունեցել 2012-ից ի վեր ամենահզոր բռնկումը, և այժմ արևային փոթորիկը մոտենում է Երկիր մոլորակին՝ հայտնում է Associated Press-ը:
-
11.09.2014|
16:27
Այս «ոսկե ճանապարհը» իրականում բրնձով ծածկված փողոց է։ Չինաստանի Մինգդա քաղաքում ֆերմերները տոննաներով կեղևով բրինձը լցնում են ճանապարհի 800 մ-անոց հատվածի վրա՝ չորացնելու նպատակով:
-
11.09.2014|
16:24
Հայաստանի սահմանն ապօրինի հատել է Աֆղանստանի քաղաքացի ներկայացած, 1988 թ. ծնված Ֆարիդ Սատարան: Վերջինս Հայաստան է անցել Թուրքիայի կողմից:
-
11.09.2014|
15:10
Կառավարությունը 53 մլն 976 հազար դրամ կտրամադրի մշակույթի նախարարությանը Հայաստանի անկախության հռչակման 23-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառման կազմակերպման նպատակով: Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը խոստացել է կազմակերպել «մասսայական մեծ միջոցառում»:
-
11.09.2014|
14:49
Սեպտեմբերի 12-ին Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում (ՀՊՏՀ) կհյուրընկալվի ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը։
-
11.09.2014|
14:03
Սեպտեմբերի 16-19-ը «Մոսկվա» կինոթատրոնում կանցկացվի «Հնդկական ֆիլմերի շաբաթ» ծրագիրը, որը նվիրվում է Բոլիվուդի 100-ամյակին: