-
06.09.2014|
13:32
ՈՒելսում ՆԱՏՕ-ի վեհաժողովի արդյունքներով հռչակագիր է ընդունվել, որտեղ անդրադարձ կա Հարավային Կովկասի երկրներին ու հակամարտություններին: Հռչակագրում, մասնավորապես, նշված է.
-
06.09.2014|
13:31
ՆԱՏՕ-ն հաստատել է միջոցառումների փաթեթը, որը նպաստելու է ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցությանը՝ հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը:
-
06.09.2014|
13:29
Մինսկի կոնտակտային խմբի եռակողմ հանդիպմանը ստորագրված զինադադարի փաստաթղթում հաշվի են առնվել ՈՒկրաինայի և Ռուսաստանի նախագահների վերջին հեռախոսազրույցում ձեռք բերված համաձայնությունները՝ լրագրողներին հայտարարել է ՈՒկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն՝ ՈՒելսում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ:
-
06.09.2014|
13:28
ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումներն ու ելույթները որևէ նորություն չպարունակեցին: Ալիևը կրկնեց Աֆղանստանում ՆԱՏՕ-ի հետ համագործակցության, Աֆղանստանի բանակին պաշտպանական նպատակով մի քանի միլիոն եվրո փոխանցելու, Բաքու-Թբիլիսի-Կարս կառուցվող երկաթուղին և Բաքվում կառուցված ծովային նավահանգիստն Աֆղանստանից ՆԱՏՕ-ի բեռները փոխադրելու «հնարավոր ձեռնտու միջանցք» լինելու մասին հայտարարությունները:
-
06.09.2014|
13:26
Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին համաձայն է ԱՄՆ-ի ռազմական գերատեսչության ներկայացուցիչների հետ իրանցի պաշտոնատարների շփումներին՝ BBC-ի հետ զրույցում հաստատել է Թեհրանում բարձրաստիճան պաշտոնյան:
-
06.09.2014|
12:50
ՈՒելսում ընթացող ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում սեպտեմբերի 4-ին Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը մասնակցել է ՆԱՏՕ-ի անդամ և գործընկեր պետությունների պաշտպանական գերատեսչությունների 52 ղեկավարների ձևաչափով հանդիպմանը:
-
06.09.2014|
12:48
ԱՄՆ-ը կրկին հարված է հասցրել Իրաքում Իսլամական պետության զինյալների դիրքերի ուղղությամբ։
-
06.09.2014|
12:46
ԱՄՆ-ի պետքարտուղարությունը հաղորդագրություն է տարածել Նյուպորտում՝ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերիի, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպման վերաբերյալ:
-
06.09.2014|
12:41
«Աստիճանաբար դուրս գալով օգոստոսի սկզբին սահմանագծում դիվերսիոն գործողությունների անհաջողության պատճառած ցնցումից` Ադրբեջանը Հայաստանի նկատմամբ որդեգրել է նոր մարտավարություն, այս անգամ շեփորահարելով Հայաստանի տնտեսության ծանր վիճակի, ներքաղաքական լարվածության, արտագաղթի և մարդու իրավունքների ոտնահարման մասին,- ասված է ՀՀ պաշտպանության նախարարության հայտարարությունում:
-
06.09.2014|
12:13
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանն ՈՒկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյին հավաստիացրել է, որ թուրքական ավիաընկերությունները չեն թռչի Ղրիմ: