-
05.09.2014|
19:21
ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով սեպտեմբերի 8-9-ը պաշտոնական այցով Հայաստանում կգտնվի Ավստրիայի Հանրապետության Եվրոպայի, ինտեգրացիայի և արտաքին գործերի նախարար Սեբաստիան Կուրցը։
-
05.09.2014|
19:17
ՆԱՏՕ-ի անդամ ու Աֆղանստանում միջազգային անվտանգության աջակցության ուժերի (ISAF) առաքելության մասնակից գործընկեր երկրների պետությունների և կառավարությունների ղեկավարների հանդիպմանը մասնակցելու նպատակով Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում աշխատանքային այցով գտնվող նախագահ Սերժ Սարգսյանը Նյուպորտում հանդիպում էր ունեցել Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ:
-
05.09.2014|
19:16
Թբիլիսիում տեղի են ունեցել Վրաստանի եւ Ղազախստանի ԱԳ նախարարությունների խորհրդակցություններ, որոնց ժամանակ ընդգծվել է երկկողմ հարաբերությունները խորացնելու անհրաժեշտությունը, հատկապես տնտեսական կապերի ակտիվացման ոլորտում: Վրաստանի ԱԳՆ-ում նշել են, որ հանդիպման ժամանակ ղազախական կողմը աջակցություն է հայտնել Վրաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը:
-
05.09.2014|
19:13
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին արդյունավետ բանակցություններ է հյուրընկալել Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև` Twitter-ում գրել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ջեյմս Ուորլիքը՝ անդրադառնալով Ուելսում՝ ՆԱՏՕ–ի գագաթաժողովի շրջանակներում կայացած հանդիպմանը:
-
05.09.2014|
18:07
Գյուղի անունը Խարկով էր, հիմա դրել են Նոր Շեն: Իսկ այդ Նոր Շենում ապրում է (ուշադրություն) … ընդամենը մի կին` 78-ամյա Վահանդուխտ Վարդանյանը:
-
05.09.2014|
18:05
Սեպտեմբերի 5-ին մեկնարկել է «Երկխոսություն. երիտասարդները հանուն փոփոխությունների» խորագրով միջկուսակցական քաղաքական երիտասարդական ֆորումը, որին մասնակցում է հայաստանյան 9 քաղաքական կազմակերպություն։ Այն անցկացնում է ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը (ԵԿ)։
-
05.09.2014|
17:59
Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից համաձայն իր դիմումի, և արդեն, որպես մարզպետի թեկնածու, շրջանառվում է նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի անունը:
-
05.09.2014|
17:57
Սեպտեմբերի 5-ին, ժամը 19:00-ին «Մոսկվայի տան» կինոհամերգային դահլիճում տեղի կունենա տոնական երեկո` նվիրված Մոսկվայի օրվան: Հյուրերի թվում են Հայաստանում Ռուսաստանի դեսպանության խորհրդական դեսպանորդ Անդրեյ Իվանովը, Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար Ալեքսանդր Գրիգորյանը, «Ռադիո Վան»-ի տնօրեն Շուշանիկ Արևշատյանը, Հ. Թումանյանի անվան տիկնիկային
-
05.09.2014|
17:56
Սեպտեմբերի 8-ին`ժամը 11:00-ին, Ավստրիայի արտաքին գործերի նախարար Սեբաստիան Քուրցը այցելելու է Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի Ավստրիական գրադարան: Նախարարը շրջելու է գրադարանում, հանդիպելու է ԵՊԼՀ ռեկտոր Գայանե Գասպարյանի և աշխատակիցների հետ:
-
05.09.2014|
17:54
Այսօր ԱԺ-ում տեղի ունեցավ հայ- ֆրանսիական բարեկամական խմբի անդամներ Վահրամ Բաղդասարյանի, Արմեն Ռուստամյանի և Հայաստան ժամանած Ֆրանսիայի Հանրապետության Ազգային ժողովի Սոցիալիստական կուսակցության խմբակցության նախագահ Բրյունո լը Ռուի գլխավորած պատվիրակության համատեղ մամուլի ասուլիսը: