Իննսուն տարեկանում Ռիգայում վախճանվել է նշանավոր դերասան Դոնատաս Բանիոնիսը: Հանրահայտ նա դարձավ հիսունից հետո, երբ 1966-ին խաղաց Վիտաուտաս Ժալակյավիչուսի «Ոչ ոք չէր ուզում մեռնել» հայտնի ֆիլմում և ստացավ ԽՍՀՄ Պետական մրցանակ:
ՆԱՏՕ-ն կքննարկի Իրաքի կառավարությանն օգնելու ցանկացած խնդրանք՝ հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը: Նա նշել է, որ ՆԱՏՕ-ն մինչև այժմ որևէ հարցում չի ստացել Իրաքից` ԻԼԻՊ խմբավորման դեմ ռազմական գործողություններին մասնակցելու համար:
Ռուսաստանը չի փոխում Վրաստանի և Ուկրաինայի ճակատագրերը որոշելու իր մտադրությունը՝ BBC հեռուստաընկերությանը հայտարարել է Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին:
Եթե ոտքդ հետ քաշես և սրբության օրը քո ուզածը չկատարես, զվարճության շաբաթները համարես Աստծուն նվիրված և փառավոր, ոտքդ դուրս չդնես գործի համար ու քո բերանով բարկության ոչ մի խոսք չասես, այն ժամանակ կարող ես ապավինել Տիրոջը։
ՆԱՏՕ-ի անդամ ու Աֆղանստանում միջազգային անվտանգության աջակցության ուժերի /ISAF/ առաքելության մասնակից գործընկեր երկրների պետությունների և կառավարությունների ղեկավարների հանդիպմանը մասնակցելու նպատակով Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում աշխատանքային այցով գտնվող նախագահ Սերժ Սարգսյանը Նյուպորտում հանդիպում է ունեցել Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ:
Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության Նյուպորտ քաղաքում նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցել է ՆԱՏՕ-ի անդամ ու Աֆղանստանում միջազգային անվտանգության աջակցության ուժերի /ISAF/ առաքելության մասնակից գործընկեր երկրների պետությունների և կառավարությունների ղեկավարների հանդիպմանը, որն անցկացվել է Հյուսիսատլանտյան դաշինքի գագաթաժողովի շրջանակներում:
Հայաստանի նախագահի մամուլի խոսնակ Արման Սաղաթելյանի գնահատմամբ, Թուրքիայի նորընտիր նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, Բաքու կատարած այցով Թուրքիային «դուրս դրեց տարածաշրջանային գործընթացներից»:
Իրանի հոգևոր առաջնորդի խորհրդական Ալի Աքբար Վելայաթիի քննադատական խիստ տոնայնությամբ հոդվածը մեզանում շատ քննարկվեց։
Այդ քննարկումը, սակայն, ուներ մի կարևորագույն թերություն՝ երբ հոդվածի շեշտադրումներն ընդհանրապես չէին դիտարկվում Իրանի արտաքին քաղաքական փոփոխված ռազմավարության համատեքստում...