-
29.07.2014|
19:57
Ամառային այս հանգստի օրերին ղարաբաղյան հիմնախնդրի շուրջ զարգացումներում կարծես անդորր չի նկատվում: Մի կողմից՝ բանակցության շուրջ տարաբնույթ հայտարարությունները, մյուս կողմից՝ շփման գծում լարվածությունը: Սահմանից այս կողմ պատերազմի վերսկսման առնչությամբ շատերն են անհանգստություն հայտնում: Սա դեռ քիչ էր, ԼՂՀ վարչապետի մակարդակով ղարաբաղյան իշխանություններն իրենց անհամաձայնությունը հայտնեցին Հայաստանի ղեկավարության «մադրիդյան սկզբունքներով» տարվող բանակցություններին:
-
29.07.2014|
18:25
Տեղին-անտեղի քրիստոնեությամբ պարծեցող ու ոգեշնչվող, հստակ պարբերականությամբ եկեղեցիներ հաճախող զառամյալներս իսպառ մոռացել ենք կարծես, որ ՆԵՐՈՒՄՆ է քրիստոնեության իմաստը:
-
29.07.2014|
18:21
ԱՄՆ-ին և Ռուսաստանին սպասվում է երկար ու ծանր պայքար՝ միջազգային ազդեցության համար, որը էականորեն բարդացնելու է Եվրոպայի կյանքը՝ գրել է The National Interest-ը:
-
29.07.2014|
18:20
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին Կոնգրես է ներկայացրել հաշվետվություն աշխարհում կրոնական ազատությունների մասին: 16-րդ հաշվետվությունը Կոնգրեսում վավերացվելուց հետո կնպաստի ամերիկյան կառավարության արտաքին քաղաքականության ձևավորմանը և օգնության տրամադրմանը:
-
29.07.2014|
18:11
Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին իսլամական աշխարհին կոչ է արել զինել պաղեստինցիներին: Ելույթ ունենալով մուսուլմանական Իդ Ալ-Ֆիտր տոնի առիթով՝ Խամենեին Իսրայելի գործողությունները Գազայի հատվածում անվանել է «ցեղասպանություն և պատմական աղետ»՝ հայտնում է France-Presse գործակալությունը:
-
29.07.2014|
18:09
«Իսլամական պետություն» խմբավորման գրոհայինները Իրաքում և Սիրիայում վերահսկում են գազի ու նավթի հանքավայրերի մեծ մասը և Դամասկոսում ու Բաղդադում զբաղվում են հում նավթի վաճառքով՝ իրենց ակտիվիստների բազաներն ընդլայնելու համար՝ ասել է ԱՄՆ միջազգային հարաբերությունների խորհրդի աշխատակից Ջանին Դևիդսոնը:
-
29.07.2014|
18:07
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը չափազանց կարևոր է համարում ժամանակակից աշխարհի պայմաններում ՀԱՊԿ երկրների միջև ռազմական փոխգործակցության հաստատումը՝ հայտարարել է Նիկոլայ Բորդյուժան Ղրղզստանում «Անխախտ եղբայրություն-2014» խաղաղարար զորավարժությունների բացման արարողությանը:
-
29.07.2014|
18:06
ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի նախկին օգնական Մեթյու Բրայզան մեկնաբանել է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլիին մեղադրանք ներկայացնելու փաստը.
-
29.07.2014|
18:03
Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնի խոսքով՝ մոտ ապագայում Հայաստանի և Ադրբեջանի նախագահները կարող են հանդիպել, լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում Հեֆերնը նաև փոխանցեց, որ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին վերստին հանձնարարել է դիվանագետներին խաղաղ կարգավորում գտնել ղարաբաղյան հակամարտության համար:
-
29.07.2014|
17:08
Հուլիսի 30-ին՝ ժամը 11.00, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում կմեկնարկի «Ինչպես դասավանդել Հայոց ցեղասպանության թեման» խորագրով ամառային դպրոցն ուսուցիչների համար։ Կմասնակցի շուրջ 30 ուսուցիչ՝ Երևանից, Հայաստանի տարբեր մարզերից և սփյուռքից։