-
27.07.2014|
13:41
Հուլիսի 26-ին Վրաստանի խորհրդարանը վստահություն է հայտնել կառավարության նորացված կազմին և ծրագրին. կողմ է քվեարկել 89 պատգամավոր՝ խորհրդարանական մեծամասնության անդամները, քվեարկությանը չի մասնակցել խորհրդարանական փոքրամասնությունը՝ «Միասնական ժողովրդական շարժումը»:
-
27.07.2014|
13:38
Քաղաքաշինության ոլորտում հայ-իրանական համագործակցության հնարավորությունները քննարկելու նպատակով ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանն ընդունել է Հայաստանում Իրանի դեսպան Մոհամմադ Ռեիսիին:
-
27.07.2014|
13:36
Նախագահ Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով մեկնել է Գեղարքունիքի մարզ: Նա Ծովասար համայնքում այցելել է նորաբաց հանգստի համալիր, ծանոթացել հանգստի և ժամանցի կազմակերպման համար ստեղծված պայմաններին:
-
27.07.2014|
13:33
ՀՀ նախագահ, ՀՀ զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում մասնակցել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի հիմնադրման 20-րդ տարեդարձի և ռազմաուսումնական հաստատությունների 2014 թվականի շրջանավարտների ավարտական միջոցառման առիթով կազմակերպված հանդիսավոր արարողությանը:
-
27.07.2014|
13:31
ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին ՈՒկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյից պահանջել է ապացույցներ, որ Ռուսաստանը կապված է անջատողականների հետ, որպեսզի ներկայացնի այդ ապացույցները ՌԴ պաշտոնատար անձանց՝ գրում է The New York Times-ը.
-
27.07.2014|
13:29
Լոնդոնը Մեծ Բրիտանիայի ամենադժբախտ քաղաքն է՝ ըստ բրիտանական The New Statesman շաբաթաթերթի, որ հրապարակել է Եվրահանձնաժողովին կից Urban Audit սոցիոլոգիական գործակալության հարցումները՝ պարզելու եվրոպական քաղաքներում կյանքի որակն ու գրավչությունը:
-
27.07.2014|
13:28
Հիսուս Քրիստոսի Պայծառակերպությունը Հայ առաքելական եկեղեցու հինգ տաղավար տոներից է և Ս. Պետրոս, Ս. Հովհաննես և Ս. Հակոբոս առաքյալների առջև Քրիստոսի այլակերպության հիշատակն է, որը, ըստ ավանդության՝ տեղի է ունեցել Թաբոր լեռան վրա:
-
27.07.2014|
13:20
ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության ղեկավար Ալեքսանդր Բորտնիկովը, Արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Միխայիլ Ֆրադկովը և Չեչնիայի Հանրապետության ղեկավար Ռամզան Կադիրովը հայտնվել են ՈՒկրաինայի ճգնաժամի պատճառով ՌԴ-ի և ՈՒկրաինայի քաղաքացիների նկատմամբ ԵՄ նոր պատժամիջոցների ցանկում՝ ըստ ԵՄ-ի պաշտոնական ամսագրի, որ հրապարակել է ԵՄ խորհրդի հուլիսի 24-ի որոշումը:
-
27.07.2014|
13:15
Ժամանակակից արվեստի ինստիտուտը հուլիսի 29-ին, ժամը 19.30-ին, «Ականաթ» սրճարանում հրավիրում է «Սեռահասների և դեռահասների հետ աշխատանքի տեսություն և պրակտիկա. Հոգեթերապիա և հոգեվերլուծություն» գրքի շնորհանդեսին:
-
27.07.2014|
12:54
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը խոստացել է, որ Մալիում կործանված «Air Algerie» ավիաընկերության օդանավի զոհված ուղևորների մարմինները կհասցնեն Ֆրանսիա: