-
21.07.2014|
16:27
Ռուս երգիչներ Օլեգ Գազմանովը, Իոսիֆ Կոբզոնը և Ալլա Պերֆիլովան, որը հանդես է գալիս Վալերիա կեղծանունով, ներառված են Լատվիայի Հանրապետության սև ցուցակում. նրանց արգելված է մեկնել այդ երկիր՝ Ղրիմի և ՈՒկրաինայի հարցում Վլադիմիր Պուտինի դիրքորոշումը պաշտպանելու պատճառով:
-
21.07.2014|
14:41
Օրեր առաջ Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը վեց տարվա ազատազրկման դատապարտեց ազատամարտիկների բողոքի ակցիաներ նախաձեռնելուց հետո խարդախության մեջ մեղադրված և կալանավորված Վոլոդյա Ավետիսյանին:
-
21.07.2014|
14:40
Երիտասարդ նկարչուհի Նարի Յանն (Նարինե Աղաջանյան) իր առաջին անհատական ցուցահանդեսից գոյացած հասույթով որոշել է վերականգնել Հովհաննես Այվազովսկու հուշարձանի տարիներ առաջ գողացված վրձինը: Հուշարձանն անվրձին է արդեն երկու տարի: Մոտավոր հաշվարկներով՝ վրձնի պատրաստումն ու տեղադրումը կարժենան 80-90 հազար դրամ:
-
21.07.2014|
11:52
Սպասվում է, որ այսօր նիդերլանդացի փորձագետները կժամանեն Արևելյան ՈՒկրաինա, որտեղ հուլիսի 17-ին կործանվել է «Մալայզիական ավիաուղիներ»-ի ինքնաթիռը։
-
21.07.2014|
11:43
Հայաստանի երիտասարդական հիմնադրամը հայտարարում է «Հայկյան-2014» մրցանակաբաշխության մասին։ Երիտասարդական այս մրցանակաբաշխության նպատակն է խթանել ուսանողական ինքնակառավարման մարմինների ակտիվությունը, ուսանողական ինքնատիպ նախաձեռնությունները, գիտության ոլորտում երիտասարդների ներգրավվածությունը, միջազգային համագործակցությունը և երիտասարդական քաղաքականության իրականացման այլ ոլորտներում կատարված աշխատանքները:
-
21.07.2014|
11:19
ՖԲ-ի մի աննշան հղում առիթ տվեց մտածելու: Գերդաստաններ են առաջանում, կռիվ տալիս ազդեցության ոլորտներում ու որտե՞ղ... Արվեստում։
-
21.07.2014|
11:17
Հուլիսի 18-20-ը Ծաղկաձոր քաղաքում ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունն իրականացրեց մարզային երիտասարդական եռօրյա հավաք: Հավաքին մասնակցում էին ՀՀԿ Վայոց ձորի և Գեղարքունիքի տարածքային կազմակերպությունները: Եռօրյա հավաքի ընթացքում կազմակերպվել են մարզական, մշակութային, ինտելեկտուալ և ժամանցային բազմաթիվ միջոցառումներ և առաջնություններ, որոնցում ներկայացված են եղել ավելի քան 150 ակտիվ երիտասարդ:
-
21.07.2014|
11:16
Եգիպտոսի արտաքին գործերի նախարարություն է հրավիրվել Թուրքիայի հետ հարաբերություններում հավատարմատար՝ Էրդողանի կտրուկ հայտարարությունից հետո, որը վերաբերում է Կահիրեի իշխանությունների դերին Իսրայելի և Պաղեստինի միջև ռազմական հակամարտության կարգավորման հարցում՝ գրել է AFP-ն:
-
21.07.2014|
11:14
ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին մոտ ժամանակներս Եգիպտոս կայցելի, որպեսզի Իսրայելի և Պաղեստինի միջև զինադադարի հասնի, հաղորդում է Սպիտակ տունը:
-
21.07.2014|
11:13
«Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» խմբավորման ղեկավար Աբու Բաքր ալ-Բաղդադին հայտարարել է իր պլանների մասին՝ ստեղծել առաջին իսլամական խալիֆաթը Եվրոպայում: