-
19.07.2014|
22:31
«Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը Ազատության հրապարակում հանրահավաքի ժամանակ հերթով անդրադարձավ ՕԵԿ-ի հասցեին հնչող մեղադրանքներին։ Նա սկսեց 2006-ին ԱԺ նախագահի պաշտոնից իր հրաժարականից։
-
19.07.2014|
12:27
ՈԻկրաինայի Դոնեցկի շրջանում «Malaysia Airlines» ավիաընկերության «Բոինգի» հրթիռակոծման արդյունքում զոհվել է 298 մարդ: Սա արդեն երկրորդ նման միջադեպն է ավիաընկերության օդանավերի հետ կապված՝ վերջին մի քանի ամսում: BBC-ն հրապարակել է մի քանի պատմություններ երկու չվերթերի ուղևորների մասին:
-
19.07.2014|
12:08
Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը Instagram-ի իր էջում հրապարակել է լուսանկար, որում ենթադրաբար մահացած ահաբեկիչ Դոկու ՈՒմարովն է:
-
19.07.2014|
12:07
Օմբուդսմեն Կարեն Անդրեասյանին դիմած կինը հայտնել է, որ իրեն չեն տրամադրել հաշմանդամության համապատասխան կարգ:
Պաշտպանի ու աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համատեղ աշխատանքների արդյունքում հարցը դրական լուծում է ստացել, դիմումատուին սահմանվել է հաշմանդամության 2-րդ խումբ:
-
19.07.2014|
12:05
Վրաստանի խորհրդարանի պատգամավորները միաձայն կողմ են քվեարկել ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի վավերացմանը, որը ստորագրվել է Բրյուսելում՝ հունիսի 27-ին:
-
19.07.2014|
12:03
Մալայզիայի օդանավի կործանման պատճառը ՈՒկրաինայի անջատողականների կողմից վերահսկվող տարածքից արձակված հրթիռն է: Այս մասին հայտարարել է ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման՝ Վաշինգտոնում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ:
-
19.07.2014|
12:01
Այս օրերին ընթանում են «Բազե» համահայկական երիտասարդական հավաքի ջոկատների ձևավորման աշխատանքները։ Ջոկատները հանդես են գալիս ՀՀ պետական դրոշի գույները խորհրդանշող երեք ճակատներում։ Ինչպես տեղեկացրեց նարնջագույն ճակատի ղեկավար Էդուարդ Ավետիսյանը, հուլիսի 14-ին տեղի ունեցավ Արցախի ջոկատի անդամների ընտրությունը, իսկ հուլիսի 18-ին կազմավորվեց Արարատի ջոկատը։
-
19.07.2014|
11:59
Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործում է թվով 19 գրադարան, որից երեքը ցանցային են և ունեն 18 մասնաճյուղեր: Ըստ այդմ, մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում այսօր գործում է 37 գրադարան: Այս մասին տեղեկացնում են քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, նշելով, որ ներկայումս 13 գրադարաններում ընթանում են հիմնանորոգման աշխատանքներ:
-
19.07.2014|
11:47
Հայ եկեղեցու «Եղիցի լույս» ամենամյա մրցանակն այս տարի գտավ իր երրորդ հասցեատիրոջը: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը մրցանակը հանձնեց լեհ անվանի ռեժիսոր Քշիշտոֆ Զանուսսիին:
-
19.07.2014|
11:45
էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը երեկ ընդունել է ֆրանսիական «Քարֆուր» ընկերության Հայաստանյան գրասենյակի տնօրեն Քրիստիան Դը Նալին և գրասենյակի ներկայացուցիչներ Լորան Նազետին ու Վաչե Արսենին: