-
17.07.2014|
21:53
Հուլիսի 17-ին, 80 տարեկանում կյանքից հեռացավ ՀՀ ժողովրդական նկարիչ Հենրիկ Արամի Մամյանը:
Հենրիկ Մամյանը ծնվել է 1934 թվականի ապրիլի 24-ին Երևանում: Ավարտել է Երևանի գեղարվեստի ուսումնարանը (1953 թ.), այնուհետև` Երևանի թատերական ինստիտուտը (1959 թ.):
-
17.07.2014|
19:26
Այսօր Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների ընդհանուր իրավասության դատարանը, Լևոն Ավետիսյանի գլխավորությամբ, որոշեց պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանին դատապարտել 6 տարվա ազատազրկման և նրանից գանձել 814 հազար դրամ հօգուտ պետության: Հիշեցնենք, որ նա մեղադրվում էր խարդախության մեջ:
-
17.07.2014|
18:05
Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրն այսօր արդեն հինգերորդ անգամ հանվել է աճուրդի, այս անգամ արդեն 12 միլիարդ 695 միլիոն 535 հազար դրամ (մոտ 31 միլիոն 193 հազար դոլար) մեկնարկային գնով։ Աճուրդի մասին հայտարարությունը տեղադրված է արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման (ԴԱՀԿ) ծառայության պաշտոնական կայքէջում, որպես վերջնաժամկետ նշվում է հուլիսի 29-ը։
-
17.07.2014|
18:03
Հուլիսի 19-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղիկունենա «Խազեր» երկսեռ երիտասարդական երգչախմբի մենահամերգը Գերմանիա մեկնելուց առաջ:
-
17.07.2014|
18:01
Ռուսաստանում հայազգի հայտնի գործարար Լևոն Հայրապետյանի ձերբակալության առիթով երկու օր շարունակ համացանցում ու մամուլում առաջ են քաշվում տարբեր վարկածներ:
-
17.07.2014|
17:56
«Ոսկե ծիրան» կինոյի զարգացման հիմնադրամը Թբիլիսիի միջազգային կինոփառատոնի հետ համատեղ նախաձեռնել են նոր նախագիծ` «Cinema Express: Հայաստան-Վրաստան»:
-
17.07.2014|
14:36
Եվ Հայաստանում, և Ադրբեջանում մտածում են Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի առաջարկի մասին: Այս մասին այսօր հայտարարել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անրի Ռենոն:
-
17.07.2014|
14:09
Երևանում շարունակվում են շենքերի արտաքին մաքրման, բարեկարգման աշխատանքները: Այս տարի ծրագրվում է բարեկարգել 32 շենք:
-
17.07.2014|
14:07
Որակի ապահովման ազգային կենտրոնը (ՈԱԱԿ) բովանդակային մշտադիտարկում է իրականացնում հինգ բուհերում` պարզելու որակի ապահովման ներքին համակարգի ներդրման արդյունավետությունը: Ուսումնասիրվում են պլանավորված գործողությունները, դրանց իրականացման աստիճանը, փաստացի ձեռքբերված արդյունքները, և թե որքանով են արդյունքները նպաստել տվյալ բուհի դրամաշնորհային ծրագրի նպատակների իրականացմանը:
-
17.07.2014|
13:22
Թուրք ռեժիսոր, Թուրքիայի վերակազմյալ սոցիալիստական կուսակցության վարչության անդամ Քադիր Աքընը, ով Հայաստանում է գտնվում «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի շրջանակներում, պատրաստվում է ֆիլմ նկարահանելու 20-րդ դարասկզբի Արևմտահայաստանի հայտնի հեղափոխական գործիչներից մեկի՝ Փարամազի (Մաթեոս Սարգսյանի) մասին: