Մեծ Բրիտանիան ցանկանում է լուծված տեսնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը՝ լրագրողներին ասել է Մեծ Բրիտանիայի էներգետիկայի նախարար Մայքլ Ֆելոնը, որ այժմ Բաքվում է:
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին և վեցնյակի (ՄԱԿ-ի ԱԽ-ի 5 մշտական ներկայացուցիչ և Գերմանիա) երկրների ԱԳ նախարարներ այս հանգստյան օրերին կժամանեն Վիեննա՝ Իրանի հետ բանակցություններին մասնակցելու համար՝ հաղորդել է Reuters գործակալությունը:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները՝ ԱՄՆ-ն, Ռուսաստանն ու Ֆրանսիան միասնական տեսակետ ունեն Լեռնային Ղարաբաղ հակամարտության խաղաղ լուծման շուրջ համատեղ աշխատելու հարցում՝ Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը, որն այժմ գտնվում է Վարշավայում։
Պետական այցով Ուրուգվայի Հանրապետությունում գտնվող նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Սուրբ Ներսես Շնորհալի եկեղեցի: Հայ Առաքելական եկեղեցու Ուրուգվայի թեմի առաջնորդ Հակոբ արքեպիսկոպոս Գլնջյանի ողջույնի խոսքից հետո Սերժ Սարգսյանը դիմելով եկեղեցում հավաքված ուրուգվահայ համայնքի ներկայացուցիչներին, նշել է, թե ուրախ և հպարտ է հեռավոր Ուրուգվայում տեսնելու այսպիսի ազդեցիկ և կազմակերպված համայնք:
Մինչ նախագահ Խոսե Մուխիկայի հետ հանդիպումը, Սերժ Սարգսյանն այցելել է Անկախության հրապարակ, ծաղկեպսակ դրել գեներալ Խոսե Արտիգասի հուշարձանին և հարգանքի տուրք մատուցել:
Հայաստանի Հանրապետության նախագահը և Ուրուգվայի Արևելյան Հանրապետության նախագահը՝
- վերահաստատելով երկու երկրների միջև փոխադարձ համակրանքի և վստահության վրա հիմնված բարեկամական հարաբերությունների և սերտ համագործակցության բարձր մակարդակը,
-Տղե՛րք, «Յարխուշտա՜»… Մեր պապերը Էրգրում կռվից առաջ «Յարխուշտա» են զարկել, սկզբում իրենց հոգում են հաղթել, հետո քար ու քարափի վրա, սար ու ձորում,- Թալինի գումարտակի Մկրտիչ Ղազարյանի ջոկատի երկրապահներին մռնչաց Արծիվ Մերուժը:
Կառավարության երեկվա նիստում ԱԳ ընկերությանը երեք տարով հարկային արտոնություն տրվեց, ինչը հիշեցրեց մի հին անեկդոտ: Կոլոլակ ճաշատեսակից ձանձրացած ամուսինը կնոջն ասում է. «Ճաշը չփոխես, հետդ ապրողը չեմ»:
Կառավարությունը փորձում է համոզել մեր հայրենակիցներին, որ վերադառնան հայրենիք: Երեկ գործադիրը հաստատեց յուրաքանչյուր վերադարձողին 1000 եվրո տրամադրելու մասին որոշումը, որն իրականացվելու է Նիդերլանդական թագավորության միջոցներով: Ընդհանուր առմամբ որքա՞ն է կազմվելու գումարը, և քանի՞ մարդ կարող է օգտվել ծրագրից։
Հաջորդ շաբաթ նաիրիտցիները կստանան իրենց մեկ ամսվա աշխատավարձի պարտքը, իսկ «Նաիրիտը» լիարժեք աշխատեցնելու հարցը կուսումնասիրվի` խոստացել է վարչապետ Հովիկ Աբրահամյանը նաիրիտցիների հետ մեկ ժամ տևած հանդիպման ժամանակ: Հունիսի 10-ին նաիրիտցիների 20-հոգանոց պատվիրակությանն ընդունեց վարչապետը, ընդ որում, նախաձեռնությունը նրանն էր:
Իրանի հոգևոր առաջնորդի խորհրդական Ալի Աքբար Վելայաթիի քննադատական խիստ տոնայնությամբ հոդվածը մեզանում շատ քննարկվեց։
Այդ քննարկումը, սակայն, ուներ մի կարևորագույն թերություն՝ երբ հոդվածի շեշտադրումներն ընդհանրապես չէին դիտարկվում Իրանի արտաքին քաղաքական փոփոխված ռազմավարության համատեքստում...