-
10.07.2014|
17:16
Հայաստանի Հանրապետության պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների 2014-2015 ուսումնական տարվա` պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար), առկա ուսուցմամբ մագիստրոսի կրթական ծրագրի թափուր մնացած 51 տեղերը վերաբաշխվել են ըստ բուհերի:
-
10.07.2014|
16:20
Որևէ մեկը չի կարող քաղաքացիական հասարակության դեմն առնել: Դրա մասին են վկայում «վարդերի» հեղափոխությունը, «նարնջագույն» հեղափոխությունը, «արաբական գարունը», Մայդանը:
-
10.07.2014|
15:51
2014 թ. մայիսի 28-ին Չեխիայի Հանրապետության Լիդիցե քաղաքում բացվել է 42-րդ միջազգային մանկական ցուցահանդեսը «Իմ պարտեզը, դաշտը կամ ընտանեկան գյուղատնտեսություն/հողագործություն» խորագրով, որը կգործի մինչև ս. թ. հոկտեմբերի 31-ը: Բացման արարողությանը ներկա էին Չեխիայի պետական ատյանների պաշտոնյաներ, դիվանագիտական անձնակազմի, ինչպես նաև ՉՀ-ում ՀՀ դեսպանության և հայ համայնքի ներկայացուցիչներ:
-
10.07.2014|
14:56
Այսօր «Անվտանգության նոր մարտահրավերներ և ՆԱՏՕ-ն» թեմայով հրավիրված սեմինարի ժամանակ Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանը նշեց, որ մեր հասարակությունը պետք է տեղյակ լինի, թե ՀՀ-ն ինչ ծրագրեր ունի՝ կապված միջազգային տարբեր կառույցների հետ:
-
10.07.2014|
14:55
Հուլիսի 2-7-ը Հայաստանի վաստակավոր կոլեկտիվ «Բերդ» պարային անսամբլը Պարի համաշխարհային խորհրդի կողմից հրավիրված էր մասնակցելու Աթենքում անցկացվող պարի միջազգային կոնգրեսի հավաք-գիտաժողովին: Գիտաժողովին մասնակցում էին աշխարհի ավելի քան 30 երկրների պարարվեստի հայտնի տեսաբաններ, բալետմայստերներ և ազգագրագետներ:
-
10.07.2014|
14:49
ԼՂՀ և ՀՀ պետական սահմանահատվածում (Քարվաճառի ուղղություն) հակառակորդը ձեռնարկել է հերթական հետախուզադիվերսիոն ներթափանցման փորձ: Այս մասին ասվում է ԼՂՀ պաշտպանության նախարարության հաղորդագրության մեջ:
-
10.07.2014|
14:21
Վերջին մի քանի տարում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները գործընթացը կենտրոնացրել են իրենց ձեռքում և խոչընդոտում են Մինսկի խմբի ողջ կազմի աշխատանքը: Ըստ apa.az-ի`այս մասին հայտարարել է Ադրբեջանի փոխարտգործնախարար Արազ Ազիմովը:
-
10.07.2014|
14:17
«Պղտոր հորձանուտն ինձ ափ հանեց Վերնիսաժում: Բաց երկնքի տակ կյանքն ինձ համար միանգամայն հայտնություն էր: Անտեղ էին քաղցածները, գործազուրկները, զրկվածները, հոգնածները, բեռնավորվածները, նեղյալներն ու լքյալները: Փրկությունը յուրաքանչյուրիս մեջ էր: Հայրենիք ու Աստված մեզ իսպառ մոռացել էին: Փող...փող...փող...»:
-
10.07.2014|
13:57
Հայաստան-Ադրբեջան սահմանին առկա լարվածությունն իսկապես մտահոգիչ է: Այս մասին հայտարարել է ՀՀ նախկին արտգործնախարար, ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը՝ այսօր տեղի ունեցած ասուլիսում և հույս հայտնել, որ իրավիճակի հետ կապված առաջիկայում տեղի կունենա Սարգսյան-Ալիև հանդիպում:
-
10.07.2014|
13:33
Հուլիսի 18-ին` ժամը 14:00, Հայաստանի ազգային պատկերասրահում տեղի կունենան «XVI-XX դարերի արևմտաեվրոպական գծանկարը, կավճանկարը, ջրանկարը, գուաշը և XVII- XIX դարերի Արևելքի արվեստը Հայաստանի ազգային պատկերասրահի հավաքածուում» ցուցահանդեսի բացումը և կատալոգի շնորհանդեսը: