-
05.07.2014|
14:53
Լիտվայի քաղաքական խորհուրդը որոշել է ազատել բոլոր նախարարների բոլոր տեղակալներին՝ լրագրողներին հայտնել է խորհրդարանի նախագահ Ալգիրդաս Բուտկևիսիուսը:
-
05.07.2014|
14:51
Միջազգային միջնորդների վեցնյակի և Իրանի ներկայացուցիչների միջև բանակցությունների վեցերորդ փուլից հետո Եվրոպայի դիվանագիտության փոխղեկավար Հելգա Շմիդը և Իրանի փոխարտգործնախարար Աբաս Արաքչին սկսել են վերջնական փաստաթղթի քննարկումը՝ հայտնել է Եվրոպայի դիվանագիտության ղեկավարի մամլո քարտուղար Մայքլ Մենը:
-
05.07.2014|
14:50
«Սիրելի հայրենակիցներ,
Շնորհավորում եմ ձեզ Սահմանադրության օրվա կապակցությամբ:
-
05.07.2014|
14:47
Տարածված տեղեկատվությունը, թե սեպտեմբերին Թուրքիան բացելու է Հայաստանի հետ սահմանը, չի արտացոլում իրականությունը՝ ադրբեջանական APA լրատվական գործակալությանը փոխանցել են Թուրքիայի արտգործնախարարությունից:
-
05.07.2014|
14:44
Նախագահ Սերժ Սարգսյանը ԱՄՆ-ի Անկախության օրվա առթիվ հյուրընկալվել է Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանի նստավայրում: Սերժ Սարգսյանը շնորհավորել է դեսպան Ջոն Հեֆեռնին և ի դեմս նրա՝ դեսպանատան աշխատակիցներին ու ԱՄՆ-ի ժողովրդին:
-
05.07.2014|
14:42
Բրազիլիայի հավաքականի ֆուտբոլիստ Նեյմարը 1/4 եզրափակիչում Կոլումբիայի հետ խաղում ստացած վնասվածքի պատճառով աշխարհի առաջնությունում այլևս դաշտ դուրս չի կարող գալ՝ հայտնել է հավաքականի բժիշկ Ռոդրիգո Լասմարը:
-
05.07.2014|
14:41
Վախճանվել է Կիևի և համայն ՈՒկրաինայի միտրոպոլիտ Վլադիմիրը։ Հուլիսի 4-ին 78-ամյա պատրիարքը ներքին արյունահոսություն էր ունեցել, նա հիվանդ էր քաղցկեղով։ Միտրոպոլիտ Վլադիմիրը (աշխարհիկ անունը՝ Վիկտոր Մարկիանի Սաբոդան) ծնվել է 1935-ի նոյեմբերի 23-ին:
-
05.07.2014|
14:30
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը տարածաշրջանային այցով մեկնում է Հարավային Ամերիկա՝ հուլիսի 6-8-ին նա պաշտոնական այց կկատարի Արգենտինա, հուլիսի 8-10-ին պետական այցով կգտնվի ՈՒրուգվայում, իսկ հուլիսի 10-12-ին՝ պաշտոնական այցով Չիլիում:
-
05.07.2014|
13:28
Աֆղանստանում գրոհայիններն ավելի քան 400 բեռնատար են հրդեհել, որոնք բեռնված են եղել բենզինով ու նավթով: Ենթադրաբար, դրանք նախատեսված են եղել ՆԱՏՕ-ի զորքերի համար:
-
05.07.2014|
13:27
Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը երեկ ընդունել է Ռումինիայի արտգործնախարարության պետքարտուղար Բոգդան Աուրեսկուին, ով Հայաստան է ժամանել երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև խորհրդակցություններին մասնակցելու նպատակով: