-
05.07.2014|
13:26
ՈՒկրաինայի ՆԳ նախարար Արսեն Ավակովը հայտարարել է, որ անջատողականների մեծ մասը, այդ թվում և` ինքնահռչակ «Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության» պաշտպանության նախարար Իգոր Գիրկինը, հեռացել են Սլավյանսկից: Ավակովի խոսքով՝ անջատողականները «կորուստներ են կրում և գերի հանձնվում»:
-
05.07.2014|
13:25
Հուլիսի 4-ին նշվում է Սուրբ Գրիգոր Լուսավորչի նշխարների գյուտի տոնը, որը նաև Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցու ուխտի օրն է: Եկեղեցին Սուրբ Գրիգոր Լուսավորչի նշխարների գտնելու օրը նշում է մի ճգնավորի կողմից Սրբի աճյունը աստվածային հայտնությամբ գտնելուց հետո:
-
05.07.2014|
12:46
Աստվածն առաջին մարդուն իշխան կարգեց, բայց արգելեց օգտվել դրախտում աճող ծառից: Այդպիսով Աստծու կողմից սահմանվեց առաջին օրենքը, իսկ մարդը խախտեց այն: Երկար ժամանակ Երկնային կանոնները դրվել են հասարակական հարաբերությունները կարգավորող օրենքների հիմքում:
-
05.07.2014|
11:57
«Հավասարության մարշ» ԼԳԲՏ շարժման ակտիվիստներն ու կազմակերպիչները փակել են բերանները` ի նշան բողոքի: «Մարշը գեյ շքերթ չէ, դա բոլոր մարդկանց հավասարության երթ է՝ ընդդեմ խտրականության, այդ թվում և` ԼԳԲՏ-ների», - հայտարարել են կազմակերպիչները:
-
05.07.2014|
11:52
Գերմանիայի Դաշնային Հանրապետության արդարադատության նախարարությունը պլանավորում է երկարացնել Ադոլֆ Հիտլերի «Mein Kampf» (հայ.` «Իմ պայքարը») գրքի հրատարակման արգելքը, գրում է Spiegel-ը:
-
05.07.2014|
11:33
Հայաստանում իր հայտարարություններով արդեն բավականին հայտնի ռուս լրագրող Դմիտրի Կիսելյովին այս անգամ էլ ՈՒկրաինայում չեն «հանդուրժում»՝ համարելով «տեռորիստ»:
-
05.07.2014|
11:32
Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում կայացել է Հայաստանի գրողների միության հիմնադրման 80-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառում:
-
05.07.2014|
11:23
ՈՒկրաինայի ինը զինվորներ ապստամբների հետ տեղի ունեցած բախումների զոհ են դարձել Դոնեցկի շրջանի Սլավյանսկի մոտակայքում, ուր վերսկսվել են մարտերը հրադադարից հետո:
-
05.07.2014|
10:52
Հուլիսի 11-ին, ժամը 18:00-ին «Էդիթ Պրինտ» գրախանութում տեղի կունենա Զոյա Փիրզադի «Ինչպես բոլոր երեկոները» գրքի շնորհանդեսը: Զոյա Փիրզադը իրանական ժամանակակից արձակի փառքերից է, ամենաընթերցվող հեղինակներից մեկը:
-
05.07.2014|
10:50
Ավագանու «Բարև, Երևան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանն այսօր նամակով դիմել է քաղաքապետ Տարոն Մարգարյանին հետևյալ խնդրով.