-
03.07.2014|
14:06
Փորձագիտական զեկույցների նախնական տարբերակներն ուղարկվել են ինստիտուցիոնալ հավատարմագրում անցնող հինգ բուհեր:
ՀՊՏՀ-ն, Երևանի գյուղատնտեսական համալսարանը, Երևանի «Հայբուսակ» համալսարանը, «Մխիթար Գոշ» հայ-ռուսական միջազգային համալսարանը և Պետական կառավարման ակադեմիան ինստիտուցիոնալ հավատարմագրում են անցնում:
-
03.07.2014|
14:04
ՌԴ խորհրդարանի ստորին պալատը ընդունել է ձմեռային ժամանակին վերադառնալու օրինագիծը երրորդ ընթերցումով, Դաշնության խորհուրդը օրինագիծը կքննարկի հուլիսի 9-ին:
-
03.07.2014|
14:03
ԱՄՆ պետքատուղար Ջոն Քերին անձնական հեռախոսազրույցում խնդրել է ՈՒկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոյին երկարացնել հրադադարը, թեպետ հրապարակայնորեն Վաշինգտոնը աջակցել է հատուկ գործողությունների վերսկսումը՝ գրել է Financial Times-ը՝ հղում անելով անանուն աղբյուրին:
-
03.07.2014|
14:01
ԱՄՆ-ը կողմ է Փարիզում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների բանակցությունները կազմակերպելու Ֆրանսիայի նախաձեռնությանը՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման նպատակով՝ հայտարարել է ԱՄՆ-ի պետդեպարտամենտի ներկայացուցիչ Ջեն Փսակին՝ մեկնաբանելով շփման գծում իրավիճակի սրման տեղեկությունները:
-
03.07.2014|
14:00
ՀՀ դեսպանության աջակցությամբ Տոկիոյի «Գինզա-Յամահա» համերգասրահում կայացել է ճապոնացի դաշնակահար Տակահիրո Ակիբայի մենահամերգը՝ նվիրված Կոմիտաս վարդապետի ծննդյան 145-ամյակին:
-
03.07.2014|
13:59
ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին չորեքշաբթի հայտարարել է Աֆղանստանի և Պակիստանի հարցով ԱՄՆ-ի նոր հատուկ ներկայացուցչի պաշտոնում Դենիել Ֆելդմանին նշանակելու մասին՝ Ջեյմս Դոբբինսը թոշակի է անցնում:
-
03.07.2014|
13:57
Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը և ԵՄ դիվանագիտության ղեկավար Քեթրին Էշթոնը հանդիպել են Վիեննայում, որտեղ սկսվում է Թեհրանի միջուկային ծրագրին նվիրված բանակցությունների ավարտական փուլը՝ Twitter-ի իր էջում հայտնել է Էշթոնի ներկայացուցիչ Մայքլ Մենը:
-
03.07.2014|
13:56
Հայաստանում հունիսին ծնվել է 1844 երեխա՝ 1452-ը լույս աշխարհ են եկել Երևանում: Մարզերից ամենից շատ ծնունդները գրանցվել են Արարատում, Կոտայքում և Արմավիրում:
-
03.07.2014|
13:55
Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին ցնցված է իրեն առաջադրված մեղադրանքներից և համարում է դրանք քաղաքական մանիպուլյացիաներ ու գրոտեսկ, ինչի մասին հայտարարել է TF1 և Europe1 հեռուստաալիքներին տված հարցազրույցում:
-
03.07.2014|
13:44
Եթե ոչիշխանականների քառյակն իմանա, որ հանրահավաքով էլեկտրաէներգիայի սակագինը չի բարձրանա, հենց այսօր պատմական հանրահավաք կանի: Այս խոսքերի հեղինակը ԲՀԿ խմբակության անդամ Միքայել Մելքումյանն է: