-
28.06.2014|
13:15
Երեկ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանն ընդունել է Կարմիր Խաչի Միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավար Ս. Էպրեխտին։
-
28.06.2014|
12:56
Ռեժիսոր Ռոման Պոլանսկին պատրաստվում է Լեհաստանում ֆիլմ նկարահանել 1960-ականների սկզբի իրադարձությունների մասին: Նրա առաջին նկարահանումը նվիրված կլինի Դրեյֆուսի գործին:
-
28.06.2014|
12:52
Դե ինչ, Ուկրաինան, Մոլդովան և Վրաստանը ստորագրեցին Եվրոասոցացման համաձայնագիրը: Հատկանշական է, որ այդ երեք պետություններն էլ մինչ այդ ունեցան տարածքային լուրջ կորուստներ: Այս հատկանիշի նմանությամբ Ադրբեջանը ևս կարող էր լինել նրանց հետ միասին, սակայն չկար, ու Բրյուսելում ոչ ոք այդ կապակցությամբ աղմուկ չբարձրացրեց ու չծաղրեց Ադրբեջանին, ինչպես դա արվեց Հայաստանի պարագայում:
-
28.06.2014|
12:37
Այսօր Շիրակի մարզի Արփենի գյուղում Հայաստանում առաջին անգամ անցկացվելու է հայկական ավանդական տարազի փառատոն, որի նպատակն է հասարակության լայն շերտերին ներկայացնել իրենց պատմական հարուստ մշակույթի մաս կազմող ավանդական տարազը:
-
28.06.2014|
12:36
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը ՈՒկրաինայի հակամարտության կողմերին կոչ է արել կատարել իրենց պարտավորությունները հրադադարի վերաբերյալ և հասնել բռնության դադարեցման` երկխոսության միջոցով:
-
28.06.2014|
12:32
Գլխավոր դատախազության անբավարար վերահսկողության արդյունքում խախտվել է մարդու իրավունքը: Այսպես, Երևանի բնակչուհին դիմել էր հետաքննության մարմնին՝ հայտնելով, որ քրոջ դուստրը կեղծիքների միջոցով փորձել է տիրանալ իրենց հայրական տանը:
-
28.06.2014|
12:30
«Մենք բազմիցս հայտարարել ենք, որ մեր՝ ԵՄ մտնելու ձգտումը չի հակասում հարաբերությունները Ռուսաստանի հետ կարգավորելու մեր ձգտմանը: … Ռուսաստանի հետ երկխոսությունը այլընտրանքներ չունի»,- հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին` ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրումից հետո:
-
28.06.2014|
12:28
Նյու Յորքի քաղաքային խորհուրդը հաստատել է օրինագիծը, որը նախատեսում է քաղաքի փողոցներից մեկը անվանել խորհրդային գրող Սերգեյ Դովլաթովի անունով:
-
28.06.2014|
12:26
«Ադրբեջանական շրջանները հակամարտության արդյունքում օկուպացիայի են ենթարկվել Հայաստանի կողմից»: Ըստ apa.az-ի՝ այս մասին հայտարարել է Եվրախորհրդարանի արտաքին հարցերով կոմիտեի նախկին փոխնախագահ Ֆիորելլո Պրովերան` Ադրբեջանի դիվանագիտության ակադեմիայում:
-
28.06.2014|
12:24
Ռոքի սիրահարներին «Էմփիրեյը» կներկայանա նոր երգերով և նոր կազմով: Խմբի անդամ, երգահան Գիսանե Պալյանը մեզ հետ զրույցում ասաց, որ համերգի օրը դեռ որոշված չէ: Նոր երգացանկից առայժ շրջանառվում է «Եթե անգամ ուշանամ» երգը: