-
28.06.2014|
12:22
Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը ներկա է գտնվել Երևանի քաղաքապետարանի ենթակայության Ձայնի պահպանման վոկալ-երգչախմբային մասնագիտական դպրոցի սաների հաշվետու համերգին, որին մասնակցել են դպրոցի բոլոր տարիքային խմբերի երգչախմբերը։
-
28.06.2014|
12:19
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետը հունիսի 30-ից հուլիսի 5-ը կազմակերպում է միջազգային ամառային դպրոց` «Սահմանադրական զարգացումների առանձնահատկությունները ժամանակակից աշխարհում» խորագրով:
-
28.06.2014|
12:16
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը և Արցախի պետական համալսարանը համատեղ կազմակերպում են «Կրթություն առանց խտրականության. Բոլոնիայի գործընթացի համատեքստում» միջազգային համաժողովը, որը տեղի կունենա 2014 թվականի հունիսի 27-29-ը, ԼՂՀ Ստեփանակերտ քաղաքում: Համաժողովի բացման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա ԼՂՀ Ազգային ժողովի շենքում հունիսի 28-ին:
-
27.06.2014|
17:50
«Նախագահն է որոշում, թե որ երկրում ում նշանակել դեսպան: Համենայն դեպս, ես Յուրի Վարդանյանին հաջողություն եմ մաղթում, որովհետև Վրաստանը մեզ համար կարևորագույն երկիր է: Վրաստանի հետ բարիդրացիական հարաբերություններ ունենալը արտաքին քաղաքականության առումով մեր առաջնահերթություններից է»՝ անդրադառնալով Յուրի Վարդանյանին Վրաստանում դեսպան նշանակելուն՝ ասել է Վրաստանում Հայաստանի նախկին դեսպան Հովհաննես Մանուկյանը, որ հիմա արդարադատության նախարարն է:
-
27.06.2014|
17:49
Թեհրանն ու Վաշինգտոնը կարող են դաշնակիցներ դառնալ, քանի որ նրանցից ոչ մեկին չի հաջողվի պահպանել կայունությունն Իրաքում և Աֆղանստանում՝ առանց մյուսի՝ գրել է Foreign Policy-ին:
-
27.06.2014|
17:48
Երեք նախկին խորհրդային հանրապետություններ՝ ՈՒկրաինան, Վրաստանը և Մոլդովան, ստորագրեցին ԵՄ-ի հետ համաձայնագիր, որը կարող է համարվել պատմական՝ գրել է The Washington Postը, հավելելով, որ այդ երկրների համար նոր ճանապարհներ են բացվում «արևմտյան ուղղությամբ»:
-
27.06.2014|
17:46
ՈՒկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն CNN-ին տված հարցազրույցում դեմ է արտահայտվել Ռուսաստանի նկատմամբ նոր պատժամիջոցներին։
-
27.06.2014|
17:44
Վերահսկիչ պալատը, անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերջին հարցազրույցում Վերահսկիչ պալատի ստուգումների մասին հիշատակմանը, պարզաբանել է.
-
27.06.2014|
17:41
Բրյուսելում ԵՄ գագաթնաժողովի շրջանակներում ՈՒկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն ստորագրել է ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի տնտեսական մասը, որը նախատեսում է երկրի ինտեգրումը ԵՄ-ին, ինչպես նաև խոր և համապարփակ ազատ առևտրի գոտու ստեղծում։
-
27.06.2014|
17:40
ՀՀԿ գործադիր մարմնի նիստից առաջ վարչապետ Հովիկ Աբրահամյանն ասել է, որ առայժմ պարզ չէ, թե երբ է ի վերջո Հայաստանը միանալու Եվրասիական միությանը՝ դեռ քննարկվող հարցեր կան: