ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին ժամանել է Իրաքյան Քրդստան՝ հաղորդում է Reuters-ը: Քերին կհանդիպի քրդերի քաղաքական առաջնորդ Մասուդ Բարզանիի հետ և կքննարկվի Իրաքի հյուսիսում ստեղծված իրավիճակը:
Նախարար Լավրովի այցը Երևան, մեր այսօրվա հանդիպումը լավ հնարավորություն են` քննարկելու այն պայմանավորվածությունների կատարումը, որոնք ձեռք են բերվել նախագահների միջև Ռուսաստանի Դաշնության նախագահի` Հայաստան կատարած պետական այցի շրջանակներում, ինչպես նաև մեր երկրների ղեկավարների հետագա հանդիպումների ընթացքում։ Նախագահների յուրաքանչյուր հանդիպումը տալիս է մեզ նոր ուղեցույցներ՝ կարճաժամկետ և երկարաժամկետ հեռանկարներով:
Գյումրիի, Վանաձորի, Իջևանի, Թալինի երիտասարդները զարգացնում են ձեռնարկատիրական հմտությունները: «Շենացրու գյուղդ» ծրագիրն իրականացնում է «Բարեկամություն» կրթամշակութային ՀԿ-ն` ՀԵՀ-ի՝ որպես ՀՀ նախագահի գործընկեր կազմակերպության կողմից հայտարարված դրամաշնորհային մրցույթի շրջանակներում:
Հայաստանում նվազել են մայրական և մանկական մահացության դեպքերը: Այս մասին հայտարարել է առողջապահության նախարարության մոր և մանկան առողջության պահպանման վարչության պետ Կարինե Սարիբեկյանը` այսօր տեղի ունեցած ասուլիսում:
Ռուսաստանի և Վրաստանի փորձագետների խորհրդատվությունը` կապված Թբիլիսիի կողմից ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագրի առաջիկա ստորագրման հետ, տեղի կունենա դրա ստորագրումից հետո: Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետի Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն:
Երևանում բացվել է «Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի առաջին փառատոնը: «Ֆրեսկո» փառատոնին մասնակցում են ֆիլմեր Հայաստանից, Իտալիայից, Իրանից, Ռուսաստանից, Ֆրանսիայից, Իսրայելից, ՈՒկրաինայից, Միացյալ Թագավորությունից։
Կանոնավոր կերպով նայել եմ «Արմենիա» հեռուստաընկերության ցուցադրած բոլոր սերիալները: Ընկերներիս արդարացի հանդիմանանքին համբերատար պատասխանում եմ. «Որպես ստաժավոր սերիալ դիտող, սերիալներից որոշակի վիճակագրության վրա հիմնվելով, իմ հետևություններն եմ ուզում ներկայացնել` փորձելով օգտակար լինել և՛ հեռուստաընկերությանը, և՛ սերիալների ձեռքը կրակն ընկած, բայց և դրանցից պրծում չունեցող հեռուստադիտողին»:
Հարցս ուղղում եմ նորանշանակ վարչապետին, նրա կառավարության անդամներին ու վերջիններիս տեղակալներին (ի դեպ, նրանց զգալի մասը նույնիսկ չի էլ ծառայել բանակում). այդ ի՞նչ կախարդական փայտիկի ուժով ու զորությամբ են երկիրը դարձնելու սինգապուրյան:
Համաշխարհային տիրապետություն ստեղծելու մոլուցքով տարված գերօլիգարխներն ու իրենց շահերը սպասարկող կորպորացիաները տարբեր ծրագրեր մշակելով փորձում են ամենուր հաստատել իրենց ստեղծած նյութապաշտ արժեհամակարգը, որն իրականում սահմանափակում է մարդու իրավունքները և անհատին դարձնում սպառողական հասարակարգի սպասարկող միջոց:
Իրանի հոգևոր առաջնորդի խորհրդական Ալի Աքբար Վելայաթիի քննադատական խիստ տոնայնությամբ հոդվածը մեզանում շատ քննարկվեց։
Այդ քննարկումը, սակայն, ուներ մի կարևորագույն թերություն՝ երբ հոդվածի շեշտադրումներն ընդհանրապես չէին դիտարկվում Իրանի արտաքին քաղաքական փոփոխված ռազմավարության համատեքստում...