-
23.06.2014|
12:03
Թուրքիայի Քարաման նահանգում գտնվող Ղարադաղի (Կիլիկյան Հայաստանի տարածք) գյուղերից մեկում մաքրման աշխատանքների ընթացքում եկեղեցի և գերեզմաններ են հայտնաբերվել՝ տեղեկացրել է թուրքական Sabah օրաթերթի կայքը։
-
23.06.2014|
12:02
Հայաստանի դեղարտադրողների և ներկրողների միության նախագահ Սամվել Զաքարյանը Tert.am-ի հարցին, թե Հայաստանում ինչպես է վերահսկվում դեղորայքի գնային քաղաքականությունը, պատասխանել է, որ ամեն դեղատուն ինքն է որոշում իր գնային քաղաքականությունը:
-
23.06.2014|
12:00
ՈՒկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն զգուշացրել է, որ եթե ռուսամետ անջատականները փորձեն ժամանակ շահել՝ օգտվելով Կիևի միակողմանիորեն հայտարարած հրադադարից, ինքը կդիմի «Բ» պլանին:
-
23.06.2014|
11:58
Սուննի զինյալները, ահաբեկչական «Ալ-Քաիդա»-ից սկիզբ առած «Իրաքի ու Լևանտի իսլամիստական պետություն» խմբավորման գլխավորությամբ, երկու ռազմավարական նշանակություն ունեցող քաղաքներ են գրավել Իրաքի արևմուտքում և վերահսկողություն են սահմանել Սիրիայի հետ սահմանային անցակետերից մեկի նկատմամբ:
-
23.06.2014|
11:55
ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին ասել է, թե Վաշինգտոնը ցանկանում է, որ Իրաքի ժողովուրդը ուժ գտնի իր մեջ կազմելու այնպիսի կառավարություն, որը կներկայացնի բոլոր իրաքցիներին, ԱՄՆ-ը չի պատրաստվում միջամտել Բաղդադում իշխանություն ձևավորելու գործընթացին:
-
23.06.2014|
11:54
«Բազե» համահայկական երիտասարդական հավաքն այս տարի տեղի կունենա օգոստոսի 18-24-ը Ծաղկաձորում։
Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից կազմակերպվող երիտասարդական հավաքում որոշակի փոփոխություններ են կատարվել ջոկատների կազմում։
-
23.06.2014|
11:51
Հունիսի 20-21-ն անցկացվեց «Խելացի լուծումներ` խելացի բիզնեսի համար» խորագիրը կրող 7-րդ ամենամյա ԴիջիԹեք բիզնես ֆորումը: Այս տարի ֆորումին մասնակցում էին և իրենց տեխնոլոգիական լուծումները բիզնեսի արդյունավետության բարձրացման համար ներկայացրին 64 կազմակերպություններ, որից 51-ը` տեղական, 13-ը` արտասահմանյան:
-
23.06.2014|
11:49
Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով երեկ պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը:
-
23.06.2014|
11:44
Հունիսի 22-ին երեկոյան Ստրասբուրգում տեղի է ունեցել ԵԽԽՎ գործադիր կոմիտեի նիստ, որի ժամանակ քննարկվել է «Հայաստանի նկատմամբ` ադրբեջանական տարածքները զինված օկուպացիայի տակ պահելու համար պատժամիջոցներ կիրառելու մասին» բանաձևի նախագիծ, որի հեղինակը ԵԽԽՎ ադրբեջանական պատվիրակության ղեկավար Էլhան Սուլեյմանովն է:
-
22.06.2014|
18:49
Հուլիսի 2-ին Երևանում տեղի կունենա հանդիպում Ա. Մ. Գորչակովի անվան հանրային դիվանագիտության աջակցության հիմնադրամի ներկայացուցիչների հետ: