-
22.06.2014|
11:51
Հունիսի 21-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին ժամանեց Երուսաղեմի Հայոց պատրիարք Ամենապատիվ Տ. Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանը` պատրիարքական ընտրությունից հետո Իջման Ս. Սեղանի առջև իր ուխտը վերանորոգելու համար: Նուրհան պատրիարքին ուղեկցում են Երուսաղեմի Ժառանգավորաց վարժարանի և ընծայարանի տեսուչ Տ. Թեոդորոս վարդապետ Զաքարյանը և Տ. Տիրան աբեղա Հակոբյանը:
-
21.06.2014|
16:36
«Օրինաց երկիր» կուսակցության ներկայացուցիչները օրերս հայտարարեցին, որ պատրաստվում են դատական կարգով վիճարկել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի՝ օգոստոսի 1-ից հոսանքի գինը 4 դրամով բարձրացնելու որոշումը:
«Աշխատավորների շահերի պաշտպանության շարժում» հասարակական կազմակերպությունը հայտարարում է, որ սատարում է ՕԵԿ-ին՝ ազգանպաստ այս նախաձեռնության իրականացման գործում:
-
21.06.2014|
13:53
Հայաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովի գլխավորած պատվիրակությունը հունիսի 17-19-ին Սոֆիայում մասնակցել է Հյուսիսատլանտյան դաշինքի Վերափոխումների ռազմավարական հրամանատարության հովանու ներքո անցկացված ՆԱՏՕ-ի ռազմական գործընկերների ամենամյա ռազմավարական համաժողովին:
-
21.06.2014|
13:51
Ըստ coe.am կայքի՝ ս.թ. հունիսի 20-ին տեղի է ունեցել Հայաստանում Մարդու իրավունքների եվրոպական չափանիշների միատեսակ կիրառմանն աջակցող աշխատանքային խմբի 1-ին հանդիպումը:
-
21.06.2014|
13:49
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հրահանգ է ստորագրել, որի համաձայն 3 մլրդ ռուբլի կտրամադրվի Ղրիմում կրթական ոլորտի բարեփոխումների նպատակով:
-
21.06.2014|
13:46
ԵՄ-ն ՈՒկրաինայի հակամարտության կողմերին կոչ է արել ընդունել ՈՒկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոյի խաղաղ ծրագրի պայմանները և ակտիվորեն նպաստել ծրագրի իրականացմանը:
-
21.06.2014|
13:44
ՄԱԿ-ի տվյալներով` պատերազմի կամ տարբեր հետապնդումների հետևանքով իրենց տները լքած մարդկանց թիվը 2013-ին անցել է 50 միլիոնից: Սա ամենամեծ ցուցանիշն է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակներից սկսած:
-
21.06.2014|
13:42
Նյու Յորքը 40 մլն դոլար փոխհատուցում կվճարի հինգ անարդարացի դատապարտված քաղաքացիների, ովքեր երկար տարիներ անցկացրել են ազատազրկման մեջ: Հինգ երիտասարդներ 1989 -ին դատապարտվել են քաղաքային կենտրոնական այգում կատարված դաժան բռնաբարության համար: Ոստիկանությունը նրանց ձերբակալել է, երբ եղել են 14-16 տարեկան:
-
21.06.2014|
13:38
Հայաստանի երիտասարդական հիմնադրամը հունիսի 20-ին Վանաձորի Հովհաննես Թումանյանի անվան պետական համալսարանին պատկանող «Բազում» հանգրվանին հատկացրեց կահույք՝ մահճակալներ ու կողապահարաններ։ Համալսարանի ռեկտոր Գուրգեն Խաչատրյանն իր երախտագիտությունը հայտնեց Հայաստանի երիտասարդական հիմնադրամին և բարձր գնահատեց երկու կառույցների միջև համագործակցությունը։
-
21.06.2014|
12:09
Այսօր մեր բանակում երկու զինվոր է զոհվել…
Մի տեսակ արդեն սովորել ենք այս ամենին, ու տպավորություն է, որ որպես հերթական լուր, կարդում ու անցնում ենք մեր օրվա գործին:
Ամեն մի զինվորի կորուստ արդարացի ցասումի, լուռ ու բարձրաձայն բողոքի պատճառ է դառնում: