-
16.06.2014|
18:22
ՌԴ հետաքննությունների կոմիտեն տարածել է տեղեկություն, համաձայն որի՝ ՆԳՆ-ի հակակոռուպցիոն բաժնի նախկին ղեկավար Բորիս Կոլեսնիկովն ինքնասպանություն է գործել՝ իրեն ցած նետելով 6-րդ հարկի պատուհանից:
-
16.06.2014|
17:57
Հանրապետության տարածքում հունիսի 17-20-ին շրջանների զգալի մասում գիշերվա առաջին կեսին և երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում` կարկուտ, 21-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ:
-
16.06.2014|
15:29
Գիտությունների ազգային ակադեմիայի երկրաբանական գիտությունների ինստիտուտի Հ. Կարապետյանի անվան երկրաբանական թանգարանն օրերս մարդաշատ էր: Թանգարանային գիշերը լավագույնս ներկայացնելու համար երկրաբանական թանգարանի տնօրեն Գայանե Գրիգորյանին շնորհվեց պատվոգիր:
-
16.06.2014|
15:07
«Այլարտ» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ Ավետիք Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանում կայացավ նկարչուհի ՀԱՍՄԻԿ ԳԱՍՊԱՐՅԱՆԻ անհատական ցուցահանդեսը:
-
16.06.2014|
14:35
«ՆԱՏՕ-ն շարունակելու է իր ջանքերը` կապված Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ»: Այս մասին Բաքվում հայտարարել է ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Հյու Բեյլին:
-
16.06.2014|
14:17
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանի շենքի դիմաց կրակոցների գործով Հայկ Կյուրեղյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով՝ զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ խուլիգանություն:
-
16.06.2014|
14:15
Ֆինանսների նախարարությունը պարզաբանում է տարածել Պետեկամուտների կոմիտեի հետ նախարարության միացման արդյունքում իրականացվող կադրային տեղաշարժերի և փոփոխությունների վերաբերյալ, որը ներկայացնում ենք ստորև։
-
16.06.2014|
13:44
Մեծ Բրիտանիայի մուսուլմանական խորհուրդը մտահոգություն է հայտնել վարչապետ Դեյվիդ Քեմերոնի առաջարկի վերաբերյալ՝ հանրության շրջանում առաջ տանել բրիտանական արժեքները։
-
16.06.2014|
13:42
Չնայած ժամանակին տված խոստումներին, նախկինում քանդված շենքերից ոչ մեկը չի վերականգնվել, ուրեմն ինչպե՞ս կարելի է հավատալ քաղաքապետարանին կամ այլ կառույցի: Այս մասին այսօր հայտարարել է ճարտարապետ Արսեն Կարապետյանը` Աֆրիկյանների տան շուրջ ստեղծված իրավիճակը քննարկելիս:
-
16.06.2014|
13:06
Ադրբեջանում ԼՂՀ ազատագրված տարածքներում զբոսաշրջության քարոզման կանխաման մասին բանաձևի նախագիծ է մշակվում:
Ադրբեջանը մտադիր է՝ Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության հաջորդ նիստի օրակարգում հատուկ կետ ներկայացնել՝ Ադրբեջանի, այսպես կոչված, օկուպացված տարածքներում զբոսաշրջության քարոզման կանխաման մասին, ասվում է այդ երկրի մշակույթի ու զբոսաշրջության նախարարության հաղորդագրության մեջ: