-
09.06.2014|
11:23
ԱՄՆ-ը, Իրանը և ԵՄ-ն այսօր` հունիսի 9-ին, սկսում են երկօրյա բանակցություններ Իրանի միջուկային ծրագրի շուրջ: Ժնևյան այս հանդիպմանը նախորդել են մի քանի ամիսների քննարկումներ, որոնք ուղղված էին 2013-ի նոյեմբերյան գործարքը մշտական համաձայնագրի վերածելուն:
-
09.06.2014|
11:22
Սիրիայում ՄԱԿ-ի նախկին հատուկ բանագնաց Լահդար Բրահիմին հայտարարել է, որ Սիրիային սպառնում է Սոմալիի ճակատագիրը; Գերմանական Spiegel -ին տված հարցազրույցում Բրահիմին զգուշացրել է, որ եթե հակամարտության քաղաքական լուծում չգտնվի, ողջ տարածաշրջանը կարող է պայթել:
-
09.06.2014|
11:16
Ստավանգերում ընթացող շախմատային գերմրցաշարի հինգերորդ տուրի կենտրոնական հանդիպումը Մագնուս Կառլսեն-Լևոն Արոնյան պարտիան էր: Մինչ այս հանդիպումը կողմերն ունեին հիսուն տոկոսանոց արդյունք:
-
08.06.2014|
20:35
Հունիսի 7-ը Վատիկան պետության ծննդյան տարեդարձն է։ Վատիկանն իր ներկա տեսքով ի հայտ է եկել 85 տարի առաջ՝ Իտալական Թագավորության և Սուրբ Աթոռի միջև կնքված Լաթերանյան պայմանագրերով։ Փաստաթուղթը Լաթերանյան առաքելական պալատում 1929թ. ստորագրել են կարդինալ Պետրոս Գասպարին և Իտալիայի վարչապետ Բենիտո Մուսոլինին։
-
08.06.2014|
17:02
Իմ փոքրացած, անՎազգեն, անՍմբատ հայրենիք... Հենց նոր իմացա գույժը. իմ հայրենիքից մի կարևոր գույն էլ պակասեց, մի տեսակ, որով Հայաստանս համ ու հոտ ուներ:
-
08.06.2014|
15:22
Կարդում եմ ՝ «Ադրբեջանը Հարավային Կովկասում Ռուսաստանի ռազմավարական գործընկերն է», և հետո զարմացած հարցը.
-
08.06.2014|
13:47
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կոչ է արել ոչնչացնել գրոհայիններին, ովքեր կռվում են ընդդեմ ՈՒկրաինայի: Ընդ որում` Լուկաշենկոն կտրականապես հրաժարվել է միջնորդական դերից` ճգնաժամի կարգավորման հարցում:
-
08.06.2014|
13:46
Երեկ Թբիլիսիի կենդանաբանական այգում երեք երիտասարդ ենթարկվել է երկու վագրերի հարձակման, ինչի արդյունքում նրանցից մեկը լուրջ վնասվածքներով տեղափոխվել է վերակենդանացման բաժին, իսկ երկուսի վնասվածքները համեմատաբար թեթև են:
-
08.06.2014|
13:45
ԱՄՆ-ի փոխնախագահ Ջո Բայդենը Կիևում հայտարարել է, որ իր երկիրը 48 մլն դոլարի լրացուցիչ ֆինանսական օգնություն կհատկացնի ՈՒկրաինային:
-
08.06.2014|
13:41
Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլին ուկրաինական TСH հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է, որ ՈՒկրաինայի նախագահ Պ. Պորոշենկոյին խորհուրդ է տվել չդադարեցնել երկրի արևելքում ուժային գործողությունը: