-
06.06.2014|
16:10
Վաղը կայանալիք ՈՒկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի երդմնակալության արարողությանը մասնակցելու նպատակով ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման Կիև կուղարկի 8-հոգանոց պատվիրակություն՝ փոխնախագահ Ջո Բայդենի գլխավորությամբ։
-
06.06.2014|
16:09
Հաջորդ շաբաթ Թուրքիա կայցելի Իրանի նախագահ Հասան Ռուհանին։ Նա կհանդիպի նաև Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի հետ: Քննարկվելու են երկկողմ և տարածաշրջանային մի շարք հարցեր։
-
06.06.2014|
16:06
Երեկ Վատիկանում Հռոմի Ֆրանցիսկոս պապն ընդունել է Մեծի Տանն Կիլիկիո Արամ առաջին կաթողիկոսին: Երկու քահանայապետերը առանձնազրույցից հետո միմյանց են ներկայացրել պատվիրակությունների անդամներին, ապա նվերներ են փոխանակել, ինչին հաջորդել է էկումենիկ աղոթք:
-
06.06.2014|
15:57
Առողջապահության նախարարությունը օրենքի նախագիծ է մշակել, որով առաջարկվում է պտղի` մինչեւ 30 շաբաթական դառնալը, բժիշկներին արգելել ծնողներին հայտնելու երեխայի սեռը: ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի գործադիր ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանն այսօր տեղի ունեցած քննարկման ժամանակ հայտարարել է, որ Հայաստանում տարեկան սեռով պայմանավորված պտղի` 1500 արհեստական ընդհատում է տեղի ունենում:
-
06.06.2014|
14:53
Աշխարհի մի շարք երկրների առաջնորդներ այսօր հանդիպելու են Ֆրանսիայում։
Հավաքին մասնակցելու են նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման։
-
06.06.2014|
14:28
Այսօր «Հայացք» մամուլի ակումբում մարզահամերգային համալիրի շուրջ բարձրացված աղմկահարույց իրավիճակի կապակցությամբ ասուլիս էին հրավիրել մարզահամերգային համալիրի ներկայացուցիչներ Կորյուն Գրիգորյանը, Մարիա Խաչատրյանը և գործով փաստաբան Արմինե Հակոբյանը:
-
06.06.2014|
14:19
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր այցելել է Երևանի պետական համալսարանում տեղակայված քննական կենտրոն, որտեղ կազմակերպվել էր «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննությունը:
-
06.06.2014|
14:14
Մոսկվայում պետական համապատասխան գերատեսչության աշխատակիցները ներկայացրել են այն թեստերի նմուշները, որոնք պետք է պարզեն աշխատանքային միգրանտների գիտելիքները ռուսաց լեզվի, պատմության և օրենսդրության վերաբերյալ: 2016-ից սկսած յուրաքանչյուր օտարերկրացի, ով ցանկանում է ՌԴ-ում աշխատել, պետք է ունենա այդ գիտելիքները հաստատող սերտիֆիկատ:
-
06.06.2014|
13:26
Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիան 1993 թվականից Համաշխարհային ուսանողական մարզական ֆեդերացիայի անդամ է և մասնակցում է համաշխարհային ուսանողական խաղերին։
-
06.06.2014|
13:24
«Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը թույլ է տվել «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի 3-րդ մասի 5-րդ կետով նախատեսված էթիկայի կանոնի խախտում, այն է` չի ցուցաբերել հարգալից վերաբերմունք այն անձանց նկատմամբ, որոնց հետ շփվել է իր լիազորություններն իրականացնելիս»,-ասվում է ԱԺ էթիկայի հանձնաժողովի` մայիսի 23-ին կայացրած թիվ 13Ա որոշման եզրակացության մեջ: