-
06.06.2014|
12:35
G7-ի գագաթնաժողովի արդյունքում Եվրահանձնաժողովին հանձնարարվել է հուլիսին հանդիպում կազմակերպել ՈՒկրաինային ֆինանսական օգնության համակարգման հարցով՝ գագաթնաժողովի ավարտին կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ժոզե Մանուել Բառոզուն:
-
06.06.2014|
12:34
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հունիսի 17-18-ին այցով գտնվելու է Ադրբեջանում՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը:
-
06.06.2014|
12:32
Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը թուրքալեզու պետությունների համագործակցության խորհրդի չորրորդ գագաթնաժողովի ավարտին կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ Թուրքիան ապագայում կարող է դառնալ Եվրասիական տնտեսական միության ասոցացված անդամ:
-
06.06.2014|
12:30
ԵԱՀԿ-ի մամուլի ծառայությունը հաղորդում է, որ հունիսի 5-ին Վիեննայում մեկնարկող բանակցությունները շարունակվելու են երկու օր: Հանդիպումը անցկացվում է 5+2 ձևաչափով. Մոլդովայի ու Մերձդնեստրի հետ բանակցություններին որպես միջնորդներ մասնակցում են Ռուսաստանի, ՈՒկրաինայի, ԵԱՀԿ-ի ներկայացուցիչները, ԱՄՆ-ը ու Եվրամիությունը որպես դիտորդներ:
-
06.06.2014|
12:29
Իլհամ Ալիևը պաշտոնապես շնորհակալություն է հայտնել իր ղազախստանցի գործընկեր Նուրսուլթան Նազարբաևին` Աստանայի գագաթնաժողովում իր նամակն ընթերցելու համար: Ադրբեջանի ղեկավարի պաշտոնական կայքէջը տեղեկացնում է․
-
06.06.2014|
12:24
«Ժայռ» ՀԵՀԿ-ը տեղեկացնում է, որ այս շաբաթ օրը` ժամը 14:00-ին, քաղաքապետարանի հարևանությամբ գտնվող նախկին Կոմայգու տարածքում կանցկացվի Վինգ- Չունի՝ հնագույն ու քիչ հայտնի մարտարվեստներից մեկի ցուցադրական ելույթը և բաց դասը՝ «Տարբերվի՛ր. Եղի՛ր համարձակ» կարգախոսով, ֆլեշ-մոբերի շարքի շրջանակում:
-
06.06.2014|
12:19
«Մեծ յոթնյակի» երկրների ղեկավարները Ռուսաստանին կոչ են արել բանակցություններ սկսել ՈՒկրաինայի նոր ղեկավարության հետ`վերջ դնելու համար ՈՒկրաինայի արևելքում առկա ճգնաժամին: ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման և Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը հայտարարել են, որ Մոսկվան պետք է ճանաչի նորընտիր նախագահ Պ. Պորոշենկոյին: G7-ի նախագահները Բրյուսելում տեղի ունեցած գագաթնաժողովին հայտարարել են ՈՒկրաինայի նոր նախագահին իրենց աջակցության մասին և նշել, որ ՈՒկրաինայի իշխանությունն ունի սահմանադրական իրավունք երկրի արևելքում կարգուկանոն հաստատելու համար: Նրանք Ռուսաստանին կոչ են արել դադարեցնել միջամտությունը ՈՒկրաինայի ներքին գործերին:
-
06.06.2014|
12:14
Օրերս «The Club» ակումբում կայացավ «Գրանիշ» գրական հանդեսի նոր՝ «Գրանիշ քաղաքացի» համարի շնորհանդեսը: Հանդեսը լույս է տեսել «Գրանիշ» գրական ակումբի, Համազգային հայ կրթական և մշակութային միության և «Անտարես» հրատարակչության գործակցությամբ: «Իրատես de facto»-ն հարցեր ուղղեց «Գրանիշ» հանդեսի խմբագրակազմի անդամ, գրականագետ ՀԱՍՄԻԿ ՀԱԿՈԲՅԱՆԻՆ և գրականագետ, բանասիրական գիտությունների թեկնածու, ԵՊՀ դոցենտ ՀԱՅԿ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻՆ։
-
06.06.2014|
12:09
Ստավանգերի շախմատային գերմրցաշարի երկրորդ տուրում Լևոն Արոնյանը գեղեցիկ ոճով հաղթանակ տարավ Սերգեյ Կարյակինի նկատմամբ ու երկու տուրից հետո ունի 1,5 միավոր (առաջինում ոչ-ոքի է խաղացել նորվեգացի Սիմեն Ագդեստեյնի հետ):
-
06.06.2014|
12:06
ՈՒիլյամս քույրերի, Լի Նայի, Ագնեշկա Ռադվանսկայի, Անա Իվանովիչի, Կարոլինա Վոզնյացկու անհաջողություններից հետո նշանավոր «Ռոլան Գարոսում» անհավանականորեն մեծացել են համաշխարհային վարկանիշային աղյուսակի ութերորդ հորիզոնականում գտնվող Մարիա Շարապովայի հնարավորությունները: Ռուս թենիսիստուհին իր վերընթացը շարունակեց նաև մեկ քառորդում: