-
16.05.2014|
00:40
Ընդդիմադիր դաշտում այսօր մեռյալ վիճակ է, բոլոր գործընթացները կատարվում են իշխանության ներսում: Կուտակային կենսաթոշակային բարեփոխումների հարցն էլ չլիներ, լրիվ անգործության կմատնվեր ընդդիմությունը: Սակայն այս հարցն էլ ընդդիմության հեղինակությունը և՛ բարձրացրեց, և՛ հեղինակազրկեց ոմանց: «Քառյակի» համար անհուսալի գործընկերներ դարձան ԲՀԿ-ն և ՀՅԴ-ն, որոնք նոր կառավարության հետ սկսեցին նոր «դարաշրջան»:
-
16.05.2014|
00:38
Հունիսի 8-ին նախատեսված է Գորիսի քաղաքապետի ընտրություն, որի առնչությամբ քաղաքում կրքերը բավականին թեժացել են: Գործին խառնվել է նաև Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանը: Գրանցված թեկնածուները չորսն են` Վաչագան Ադունց, Արա Բուդաղյան, Հրայր Յոլյան և Տիգրան Կարապետյան: Սյունիքից ընտրված պատգամավոր, ՀՀԿ խմբակցության անդամ ՀԱՅԿ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՑ հետաքրքրվեցինք` ինքն անձամբ ի՞նչ մասնակցություն ունի այս ընտրություններին:
-
16.05.2014|
00:34
Օրերս աշխարհի լրատվամիջոցներում երևաց մի պերճախոս, միաժամանակ միանգամայն կանխատեսելի լուր. Շվեդիայի արտաքին գործերի նախարար Կառլ Բիլդտը մայիսի 9-ին իր «Twitter»-ում ներկայացրել է Ղրիմի տնտեսական ապագայի իր տեսակետը.
-
16.05.2014|
00:31
Մայիսի 13-ին Գլոբալացման և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնը «Կոնգրես» հյուրանոցում դիվանագետներին, փորձագետներին, հասարակական կազմակերպությունների անդամներին ու ուսանողներին ներկայացրեց «Հայաստանի 2014-2015 թթ. արտաքին քաղաքականության օրակարգը» ժողովածուն, որն արդեն երրորդն է` 2009-2010 թթ. և 2011-ի ամփոփագրերից հետո:
-
16.05.2014|
00:28
Մայիսի 11-ին ՈՒկրաինայի կազակական երկու մարզերում տեղի ունեցան տեղական հանրաքվեներ իրենց ապագայի մասին։ Այս ամենը կատարվում է Կիևի ֆաշիստական խունտայի չդադարող «հակաահաբեկչական գործողությունների» մթնոլորտում։
-
16.05.2014|
00:11
Խնամո՛ղ արարածների, պահի՛ր Քո Խաչի նշանով իմ հոգին և մարմինը մեղքերի պատրանքներից, դևերի փորձություններից, անիրավ մարդկանցից և հոգու ու մարմնի բոլոր վտանգներից, և ողորմի՛ր Քո արարածներին և ինձ` բազմամեղիս։
-
-
15.05.2014|
17:32
Վաղը, ժամը 13: 00-ին Երևանի պետական լեզվաբանական համալսարանի մասնաշենքում տեղի կունենա ականավոր հետախույզ, Խորհրդային Միության հերոս, նույն համալսարանի շրջանավարտ Գևորգ Վարդանյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակի բացման հանդիսավոր արարողությունը:
-
15.05.2014|
17:02
Համազգային թատրոնի տնօրեն ՎԱՐԴԱՆ ՄԿՐՏՉՅԱՆԸ մեզ հետ զրույցում ասաց, որ բախտ է ունեցել Սվետլանա Գրիգորյանի հետ բեմում լինել «Չարենցի ուղղիչ տունը» ներկայացման ժամանակ.
-
15.05.2014|
16:16
Մոսկվայի «Զատիկ» XIII հոգևոր փառատոնի շրջանակում ավանդաբար կայանում է երգչախմբային արվեստի համերգաշար, որին այս տարի, միջազգային 23 հեղինակավոր երգչախմբերի շարքում, մեծ հաջողությամբ հանդես է եկել Հայաստանի «Հովեր» պետական կամերային երգչախումբը՝ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Սոնա Հովհաննիսյանի ղեկավարությամբ: