-
13.05.2014|
22:53
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի և քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրերի կառավարման խորհրդի հերթական նիստը:
-
13.05.2014|
20:27
«Եվրոպայի օրվա» տեղեկատվական շաբաթին ընդառաջ «Մեդիա» կենտրոնում տեղի ունեցավ Երևանում Եվրոպայի խորհրդի (ԵԽ) գրասենյակի ղեկավար Օլեքսանդր Պավլյուկի մամուլի ասուլիսը: ԵԽ ներկայացուցիչն անդրադարձավ Հայաստանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի գործունեությանը, կառույցի՝ Հայաստանի հետ համագործակցության հետ կապված օրակարգային հարցերին:
-
13.05.2014|
17:55
Թուրքիայի մեքենաշինական և քիմիական արդյունաբերության կորպորացիան (MKE) անցած տարի Ադրբեջան է արտահանել մոտ 967 հազար դոլար ընդհանուր արժողությամբ դիպուկահար հրացաններ և այլ հրաձգային զինատեսակներ, ռազմական արդյունաբերությունում օգտագործվող ինժեներական միջոցներ և այլ արտադրանք:
-
13.05.2014|
17:52
Մայիսի 18-ին, Մոսկվայում, «Մալայա Մոլչանովկայում», վերանորոգումից հետո, կբացվի Միխայիլ Լերմոնտովի տուն-թանգարանը: Մոսկովյան տուն-թանգարանի վերանորոգումից հետո ընդլայնվել է ցուցանմուշների ցանկը, հայտնվել են մուլտիմեդիա սարքավորումներ: Տուն-թանգարանի բացումը համընկել է պոետի ծննդյան 200-ամյակին:
-
13.05.2014|
16:54
Տարածաշրջանային այցով Հայաստան ժամանած Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը երեկ Երևանում հայտարարել է, որ պետք է գտնել Հայաստանի և Եվրամիության հարաբերությունների սերտացման այնպիսի մոդել, որը չհակասի Մաքսային միությանը: Ֆրանսուա Օլանդը հայտարարել է նաև, որ ԵՄ-ն պետք է ընդունի Հայաստանի հետ ասոցացվելու համաձայնագիր:
-
13.05.2014|
16:34
Մայիսի 13-ին մեկնարկել է «Ֆիզիկայի արդի հիմնախնդիրները» խորագրով երիտասարդ գիտնականների դպրոցը։ Այն իրականացվում է ՀՀ նախագահի հովանու ներքո անցկացվող Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի շրջանակներում։
-
13.05.2014|
16:09
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում ցմահ ազատազրկված Արմեն Տեր-Սահակյանն այսօր հացադուլ է հայտարարել: Այս մասին irates.am-ին փոխանցեցին նրա բախտակիցները: Արմեն Տեր-Սահակյանը պահանջում է, որպեսզի նախագահականից մարդիկ այցելեն իրեն և հստակ նշեն, թե ցմահներին առնչվող օրենքն ինչու չի գործում, և ինչու ոչ մեկը չի կարող օգտվել վաղաժամկետ ազատման արտոնությունից:
-
13.05.2014|
16:06
«Ես չգիտեմ գիշերը Ձեզ մոտ ինչ է փոխվել: Դուք ձեզ հարց տվեք, եթե հիմա դեմ քվեարկեք ինչի է սա բերելու հասարակության մեջ»,- այս հարցադրումն ուղղեց ընդդիմադիրներին Հակոբ Հակոբյանը, երբ քվեարկության էր դրվում կառավարության ներկայացրած կուտակային կենսաթոշակային բարեփոխումների մասին օրենքի փոփոխված տարբերակը:
-
13.05.2014|
15:39
Հայկական հին գերեզմանատունը (դուլաբը) վերածվելու է մշակութային կենտրոնի: Տեղեկացնում է IRIB Armenian Radio-ն:
-
13.05.2014|
13:46
ՈՒկրաինայի Դոնեցկի և Լուգանսկի մարզերում անցկացված անկախության հանրաքվեները կարևոր են մեզ համար առաջին հերթին այն պատճառով, որ, ի տարբերություն Ռուսաստանի կազմի մեջ անցած Ղրիմի, դրանցով ոչ միայն նոր քաղաքական շեշտադրումներ են հաղորդվում ներուկրաինական քաղաքական օրակարգին, այլև, գլոբալ մակարդակում, անկախացող տարածաշրջանների գործոնի ակտիվացման նոր փուլ են նախանշում: