-
11.05.2014|
13:19
Լիտվայում վաղը կանցկացվեն նախագահական ընտրություններ, որոնց մասնակցելու իրավունք ունի շուրջ երկուսուկես միլիոն մարդ, իսկ երկրի ղեկավարի պաշտոնին հավակնում են յոթ թեկնածուներ: Հիմնական հավակնորդը համարվում է գործող նախագահ Դալիա Գրիբաուսկայտեն:
-
11.05.2014|
13:18
ՀՀ մշակույթի նախարարության և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը մայիսի 12-22-ը կանցկացնի «Արտֆեստ» երիտասարդական հանրապետական 2-րդ բաց փառատոնը, որը կրում է «Մեկ տանիքի ներքո» խորագիրը:
-
11.05.2014|
13:17
Սահմանափակ մտավոր կարողություններ ունեցող անձանց կրթության որակի բարձրացումը խթանելու նպատակով ՅՈՒՆԵՍԿՕ-ի հայտարարած 2013 թվականի մրցանակաբաշխությանը հաղթողներ են ճանաչվել Հայաստանի «Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպությունը և Կանադայի Նոր Բրունսվիքի վաղ մանկության զարգացման և կրթության վարչությունը:
-
11.05.2014|
13:14
Այսօր Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում մեկնարկեց «Արտ-ֆեստ» երիտասարդական հանրապետական երկրորդ բաց փառատոնը: «Ի տարբերություն անցյալ տարվա, այս տարի հայտերի աննախադեպ քանակ կա (155 հայտ, ավելի քան 200 մասնակից), շատ ակտիվ են մարզերի մասնակիցները: Տասն օր շարունակ, ինչպես փառատոնի խարագիրն է հուշում, երիտասարդները համախմբելու են մեկտեղ, մեկ տանիքի ներքո»,- տեղեկացրեց փառատոնի տնօրեն Էրիկ ԲԱՐՍԵՂՅԱՆԸ:
-
11.05.2014|
13:11
Եվրատեսիլյան շոուն այս տարի փորձեց քիչ թե շատ հավատարիմ մնալ իր անվանը (երգի մրցույթ): Մեր երկրի ներկայացուցիչն էլ` իր «Note Alone» երգով երկրպագուների մեծ բանակ վաստակեց: Առանցքում, իհարկե, աշխարհաքաղաքական հարցերն են (որ երկիրը որ երկրին քանի ձայն կտա-չի տա): Ինտրիգների պակաս էլ չունեցանք: Ավստրիացի Կոնչիտան եկավ հիշեցնելու միահավասարվող աշխարհի մարտահրավերի մասին: Հայաստանյան մասնակիցն իր «անզգույշ» բնորոշումների համար (Կոնչիտայի երեսից) հայտնվեց քննարկումների կիզակետում:
-
10.05.2014|
18:52
Lietuvos dujos լիտվական ընկերությունը, որը ներքին շուկայում գազի հիմնական մատակարարն է, «Գազպրոմի» հետ համաձայնեցրել է վառելիքի ներմուծման գնի նվազման հարցը:
-
10.05.2014|
18:51
ԱՄՆ-ը մտադիր չէ վերադառնալ ռուսական նախաձեռնության քննարկմանը, որը նախատեսում էր համաեվրոպական անվտանգության նոր ճարտարապետություն՝ լրագրողների հետ հանդիպմանը հայտնել է ԱՄՆ պետքարտուղարի` զինյալների և միջազգային անվտանգության նկատմամբ վերահսկողության հարցերով տեղակալ Ռոուզ Գոտեմյուլլերը:
-
10.05.2014|
18:49
Մեծ Բրիտանիայի արքայազն ՈՒիլյամը Բրիտանացի ջրասուզակների ակումբի հավաքին ելույթում ասել է, որ անչափ ցանկանում է իր 10 ամսական որդին՝ արքայազն Գեորգին, հմուտ ջրասուզակ տեսնել՝ նշում է Mirror-ը։
-
10.05.2014|
18:48
Հորդանանում հեռուստասերիալի նկարահանման ժամանակ դերասան Մահմուդ ալ Սավալքան մահացել է մահվան տեսարանում՝ նշում է Al Arabiya-ն: Նրա մահը ցնցել է նկարահանող խմբին։
-
10.05.2014|
18:46
Բազմաթիվ հայեր վաղը Կիպրոսի թուրքական հատվածում մասնակցելու են հայկական վերակառուցված եկեղեցու առաջին պատարագին։ Թուրքական Sondakika կայքը գրել է, որ Նիկոսիայի թուրքական հատվածում գտնվող եկեղեցում պատարագ չի մատուցվել 50 տարի։