-
02.05.2014|
19:47
Սիրիայում ավարտել են նախագահական ընտրությունների թեկնածուների գրանցումը: RBC.ru-ի փոխանցմամբ, Գերագույն դատարանի տեղեկություններով, գրանցվել է 24 թեկնածու: 2014թ.-ի հունիսի 3-ին կայանալիք ընտրություններին մասնակցելու է նախագահ Բաշար Ասադը, առաջադրվել են նաև Սիրիայի խորհրդարանի պատգամավոր Մահեր Աբդուլ Հաֆիզ Հաջարը, կառավարության նախկին անդամ Ասադ Հասան Աբդալլա Նուրին:
-
02.05.2014|
19:45
Ռուսաստանը, ՈՒկրաինան և ԵՄ-ն Վարշավայի եռակողմ հանդիպման ժամանակ համաձայնության չեկան գազի հարցում: Մայիսին բանակցությունները կշարոնակվեն ևս երկու փուլով՝ մամլո ասուլիսում հաղորդել է էներգետիկայի հարցով Եվրահանձնաժողովի նախագահ Գյունտեր Էտինգերը:
-
02.05.2014|
19:44
ԵՄ դիվանագիտության ղեկավար Քեթրին Էշթոնը ընդգծել է ՈՒկրաինայի Գերագույն Ռադայի նորմալ աշխատանքի կարևորությունը: Նա հայտարարել է, որ ծայրահեղ անհրաժեշտ է նվազեցնել բռնության մակարդակը և ազատել օկուպացված շենքերը:
-
02.05.2014|
19:43
Ռուսաստանի իշխանությունները չեն կարողանում կապ հաստատել ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ Վլադիմիր Լուկինի հետ, որ նախագահի հանձնարարությամբ մեկնել է ՈՒկրաինայի հարավ-արևելք:
-
02.05.2014|
19:42
Արևելյան ՈՒկրաինայում իրավիճակը կրկին սրվել է։ Սլավյանսկը վերահսկող ռուսամետ ուժերը հայտարարել են, որ ՈՒկրաինայի անվտանգության ուժերը լայնամասշտաբ գործողությամբ փորձում են ետ գրավել քաղաքը։
-
02.05.2014|
19:41
ԱՄՆ-ի Թաֆթս համալսարանի Ֆլեթչերի իրավունքի և դիվանագիտության դպրոցում տեղի է ունեցել ղարաբաղյան հակամարտությանը նվիրված «կլոր սեղան»՝ «Խաղաղության հետքերով» խորագրով:
-
02.05.2014|
19:40
ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ-ի համանախագահի շուրջ Ադրբեջանում կրքերը չեն հանդարտվում։ Պաշտոնական Բաքուն չի բացառում, որկարող է ԵԱՀԿ գործող նախագահից պահանջել համանախագահությունից ետ կանչել Ջեյմս ՈՒորլիքին։
-
02.05.2014|
19:38
Մայիսի 5-ին ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգի խորհրդարանի Կանոնադրության հանձնաժողովը քննարկելու է Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման օրինագիծը: Հանձնաժողովում հաստատվելու դեպքում թիվ AJR 32 բանաձևի նախագիծը մայիսի 8-ին ներկայացվելու է լիագումար նիստի քննարկմանը և հաստատմանը:
-
02.05.2014|
19:34
Հայաստանի աղջիկների պատանեկան ընտրանին, ինչպես 63-ում, երկու մարզիկով էր ներկայցված նաև 69կգ քաշայինների մրցավեճում: Նրանցից առավել ուժեղը Հռիփսիմե Պողոսյանն էր, ով էլ երկամարտի 176 /76+100/ կիլոգրամով հանգրվանեց ուժեղագույն տասնյակի միջնամասում՝ հինգերորդ տեղ: Աղունիկ Հակոբյանի արդյունքը իններորդն էր՝ 150 /65-85/ կիլոգրամ:
-
02.05.2014|
19:33
«Արտ-ֆեստ» երիտասարդական հանրապետական երկրորդ բաց փառատոնը կմեկնարկի մայիսի 10-ին` ԵԹԿՊԻ-ի ուսումնական թատրոնում: