-
02.05.2014|
13:29
ԵԱՀԿ Մինսկի խումբը բավարար քաղաքական կամք չի ցուցաբերում ԼՂ հակամարտության կարգավորման համար: Այս մասին Վաշինգտոնում տեղի ունեցած «ԱՄՆ-Ադրբեջան. Հայացք ապագային» գիտաժողովի ժամանակ հայտարարել է Ֆրանսիայի սենատի Կովկասյան երկրների հետ բարեկամության խմբի ղեկավար Նատալի Գուլեն:
-
02.05.2014|
13:26
Ըստ orer.eu-ի՝ ապրիլի 30-ին Պրահայի Էվալդ կինոթատրոնում ցուցադրվեց բրիտանական «Առանց Գորկու» ֆիլմը (2011)` նվիրված 20-րդ դարի հանրահայտ ամերիկահայ նկարիչ Արշիլ Գորկուն։ Ցուցադրությունը կազմակերպել էր «Արմենիա քլաբ» հասարակական կազմակերպությունը` Չեխիայում Հայաստանի դեսպանության հովանու ներքո։ Ցուցադրությունից առաջ ողջույնի խոսքով հանդես է եկել կազմակերպության նախագահ, ակադեմիական նկարիչ Տիգրան Աբրահամյանը և նշել, որ երեկոն նվիրված է նկարչի 110-ամյակին։
-
01.05.2014|
23:39
Ծանրամարտի Եվրոպայի պատանիների առաջնության 85կգ քաշային կարգում Հայաստանի պատվիրակ Սամվել Գասպարյանը 120, 125 կիլոգրամանոց քայլերով ի վերջո կանգնեց 130կգ սահմանային քաշի վրա՝ արժանանալով պոկում վարժության արծաթե մեդալին:
-
01.05.2014|
20:20
ԱԺ նախագահի ընտրությունից հետո «հրաշալի քառյակը» ճաքեր տվեց ու դժվար թե այն կարողանա նորից «վերակառուցվել»: Սա հերթական անգամ ցուցիչ եղավ բոլոր նրանց համար, ովքեր մտածում էին, որ ԲՀԿ-ն դուրս կգա այս իշխանության դեմ: «Այլընտրանքը» ցույց տվեց, որ ինքը երբեք էլ ընդդիմություն չի կարող լինել, պարզապես երբեմն իր շահերից դրդված ընդդիմադիր խաղեր կարող է տալ: Նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի «շուրջ» կառուցված ԲՀԿ-ական ընդդիմությունը մեկ վայրկյանում փուլ եկավ ու դարձավ իշխանությունից ավելի իշխանություն:
-
01.05.2014|
18:14
Այսօր 77կգ քաշային կարգում Հայաստանի ծանրամարտի պատանեկան ընտրանին Եվրոպայի առաջնությունում մրցահարթակ հանեց Հակոբ Մկրտչյանին, ով ուժեղագույն տասնմեկ մարզիկի մեջ ուներ հայտավորած ամենաբարձր քաշերը. պոկում՝ 130, հրում՝ 165 կիլոգրամ:
-
01.05.2014|
17:28
Մայիսի 1-ին Հայաստանի ուսանողական մարզական 15-րդ խաղերի շրջանակներում անցկացվեց ձյուդոյի առաջնությունը: Այս մարզաձևում ուսանողական խաղերին ուժերը չափեցին 8 բուհերի 60 մարզիկներ։
-
01.05.2014|
17:18
Այսօր 77կգ քաշային կարգում Հայաստանի ծանրամարտի պատանեկան ընտրանին Եվրոպայի առաջնությունում մրցահարթակ հանեց Հակոբ Մկրտչյանին, ով ուժեղագույն տասնմեկ մարզիկի մեջ ուներ հայտավորած ամենաբարձր քաշերը. պոկում՝ 130, հրում՝ 165 կիլոգրամ:
-
01.05.2014|
16:21
Հայաստանի պետականի Ֆիլհարմոնիկ նվագախումբը ներկայացնում է մայիս ամսվա ծրագրերը: Ամսվա 2-րդ օրը Ռուբեն Ասատրյանը կղեկավարի նվագախումբը՝ ներկայացնելով Բեթհովենի թիվ 5 սիմֆոնիան, Էնեսկուի թիվ 1 Ռումինական ռապսոդիան և Բիզեի թիվ 1 սյուիտը «Կարմեն» օպերայից:
Մայիսի 16-ին գերմանացի դիրիժոր Օլիվեր Վեդերի ղեկավարությամբ կհնչեն Ռոբերտ Շումանի թիվ 1 սիմֆոնիան և Վաչե Շարաֆյանի «Երկրորդ լուսինը» բալետից երեք հատված, հայտնի թավջութակահար Ռամոն Յաֆեի կատարմամբ՝ Դմիտրի Կաբալևսկու Թավջութակի թիվ 2 կոնցերտը: Ռամոն Յաֆեն կանցկացնի նաև վարպետության դասեր:
-
01.05.2014|
15:39
Այս տարվա ապրիլի 17-ից սոցիալական փաթեթի շահառուների պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնությունն ու սպասարկումն իրականացվում է ՀՀ առողջապահության նախարարության կողմից:
-
01.05.2014|
15:22
Բրիտանական The Guardian-ը ֆոտոշարքով անդրադարձ է կատարել 20-րդ դարում ստեղծված արվեստի նշանավոր գործերին, ընտրելով լավագույն 9-ը։ Լավագույն իննյակում են Պիկասոյի, Սեզանի, Մալևիչի, Մատիսի, Դյուշանի կտավները: