-
28.04.2014|
11:49
Սիրիայում դեռևս քիմիական զենք կա, որը պետք է անհապաղ դուրս հանել երկրից: ՔԶԱԿ-ի (Քիմիական զենքի արգելման կազմակերպության) առաքելության հատուկ համակարգող Սիգրիդ Կաագը հայտարարել է, որ Սիրիան դեռևս պահում է թունավոր միջոցների իր պահուստի մոտ 7,5 տոկոսը, որի ընդհանուր ծավալը կազմում է 1300 տոննա:
-
28.04.2014|
11:47
«Dasaran.am» կրթական ծրագրի աշխատանքային թիմն այցելեց Ստեփանակերտ, որտեղ իրականացրեց տեղի դպրոցների շուրջ 150 ներկայացուցիչների վերապատրաստման աշխատանքները: Աշխատանքները միտված էին օպերատորների, ուսուցիչների և դպրոցների տնօրենների շրջանում Dasaran.am ծրագրի էլեկտրոնային գործիքների վերաբերյալ հմտությունների զարգացմանը:
-
28.04.2014|
00:29
«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանին հարցրի, թե ինչպե՞ս գնահատում ներքաղաքական իրավիճակը՝ ելնելով նոր կառավարության ձևավորման գործընթացից:
-
27.04.2014|
22:26
Իսպանացի գիտնականները հետազոտում են Մադրիդի այն վանքը, որտեղ, հնարավոր է, թաղվել է Միգել դը Սերվանտեսը: Հետազոտության ծախսերը 100 հազար եվրո են գնահատվում:
-
27.04.2014|
22:24
Կասպյան հնգյակի ԱԳՆ փոխնարարների մակարդակով աշխատանքային խմբի հանդիպումը կկայանա Իրանում մայիսի վերջին-հունիսի սկզբին՝ ասել է ՌԴ ԱԳՆ-ի հատուկ հանձնարարություններով դեսպան Իգոր Բրատչիկովը:
-
27.04.2014|
22:22
«Հռչակում ենք սուրբ և երանելի Հովհաննես XXIII-ին և Հովհաննես Պողոս II-ին և դասում ենք նրանց սրբերի կարգին ու սահմանում ենք, որ յուրաքանչյուր եկեղեցում նրանց պետք է խոնարհվեն իբրև սրբերի: Հանուն Հոր, Որդու և Սուրբ Հոգու»,- լատիներեն ասաց Ֆրանցիսկոս պապը՝ սրբերի դասին հավելելով լեհ Կարոլ Վոյտիլային և իտալացի Անջելո Ջուզեպե Ռոնկալիին:
-
27.04.2014|
22:20
Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրերով իրենց պաշտոններում վերանշանակվել են Տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը, Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը և Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը:
-
27.04.2014|
15:43
Հայաստանի ուսանողական մարզական 15-րդ խաղերի շրջանակներում անցկացվեցին վոլեյբոլի տղաների առաջնության եզրափակիչ խաղերը։ Այս մարզաձևում ուսանողական խաղերին ուժերն էին չափում 11 բուհի թիմեր։ 3-րդ տեղի համար ուժերը չափեցին Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի և Հայաստանի պետական Ագրարային համալսարանի թիմերը:
-
27.04.2014|
15:36
ՀՀԿ երիտասարդական կազմակերպության անդամներն ապրիլի 26-ին մասնակցել են ավանդական դարձած ծաղկահավաքին, որն արդեն 5-րդ տարին անցկացվում է Ծիծեռնակաբերդի բարձունքում։ Ցեղասպանության զոհերի հուշահամալիրի անմար կրակի մոտ բերված ծաղիկները խնամքով հավաքվել են, ծաղկաթերթիկներն առանձնացվել ցողուններից, որոնք հետագայում կօգտագործվեն թղթի վերամշակման համար:
-
27.04.2014|
14:40
ԵԱՀԿ բանակցողների խումբը մեկնել է ՈՒկրաինայի Սլավյանսկ քաղաք` բանակցելու տեղի անջատողականների կողմից առևանգված ԵԱՀԿ ութ ռազմական դիտորդների ազատության համար: