-
08.04.2014|
19:06
Ֆրանսիայի նոր վարչապետ Մանուել Վալսը բարձր վարկանիշով կարող է օրինակ ծառայել նախագահ Ֆրանսուա Օլանդի համար։ Հասարակական կարծիքի ուսումնասիրման LH2 ինստիտուտի վերջին տվյալները վկայում են, որ ֆրանսիացիների 56%-ը լավ կարծիք ունի 1 շաբաթ առաջ վարչապետի պաշտոնում նշանակված Վալսի մասին։
-
08.04.2014|
19:03
ԵՄ-ն մտադիր է սառեցնել Սև ծովի հատակով անցնող «Հարավային հոսք» գազատարի (ռուս-իտալա-ֆրանսիա-գերմանական նախագիծ) կառուցման աշխատանքները՝ գրում է The Daily Telegraph-ը։
-
08.04.2014|
19:00
Բրիտանական The Independent պարբերականն անդրադարձել է Հայոց ցեղասպանությանը, նշելով, որ դա անժամկետ հանցագործություն է:
-
08.04.2014|
18:59
ՌԴ ԱԳՆ-ն պատրաստ է ցանկացած ժամանակ և ցանկացած վայրում հանդիպել ՈՒկրաինայի ԱԳՆ ներկայացուցիչների հետ՝ հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վասիլի Նեբենզյուն։
-
08.04.2014|
18:58
ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հոդված է գրել բրիտանական The Guardian պարբերականի համար, որում նշել է, որ Ռուսաստանը չի ապակայունացնում ՈՒկրաինայում իրավիճակը։
-
08.04.2014|
18:56
Տեսողական խնդիրներ ունեցող հետիոտների համար Երևանում անվտանգ անցուդարձ ապահովելու նպատակով մայրաքաղաքի խաչմերուկների լուսացույցները համալրվում են ձայնաազդանշանային համակարգերով:
-
08.04.2014|
18:55
Ռուսաստանի հետ փաստացի համագործակցությունը դադարեցնելուց մեկ շաբաթ անց ՆԱՏՕ-ն հայտարարել է իր կենտրոնակայան մուտքը ռուսաստանցի պաշտոնյաների համար սահմանափակելու մասին:
-
08.04.2014|
18:51
Դոնեցկի շրջանային վարչակազմի շենքը գրաված ռուսամետ ակտիվիստները հռչակել են ինքնիշխան «Դոնեցկի ժողովրդական հանրապետություն» և պաշտոնական Մոսկվային կոչ արել «ժամանակավոր խաղաղարար զորակազմ» ուղարկել:
-
08.04.2014|
18:50
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին և ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը քննարկել են առաջիկա տասնօրյակում ԱՄՆ-ի, ՌԴ-ի, ԵՄ-ի և ՈՒկրաինայի մասնակցությամբ քառակողմ բանակցություններ անցկացնելու հարցը:
-
08.04.2014|
18:49
ՈՒկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը հայտարարել է, որ յոթ տասնյակ «անջատողականներ» են կալանավորվել Խարկովում տեղական վարչակազմի շենքը գրաված ռուսամետ ակտիվիստներից ազատելու «հակաահաբեկչական» գործողության ընթացքում: