-
03.04.2014|
15:49
«Հրաշալի քառյակը», ապրիլի 28-ին կառավարությանն անվստահություն հայտնելու խորհրդարանական քննարկումներին զուգահեռ, եռօրյա հանրահավաքներ է կազմակերպելու: Այս հանգամանքը վախեցնում կամ մտահոգո՞ւմ է ՀՀԿ-ին հարցի պատասխանը փորձեցինք լսել ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավարից:
-
03.04.2014|
14:54
Ամռան կեսերին 2-3,5 անգամ կբարձրանա ղրիմցի մանկավարժների և դաստիարակների աշխատավարձը: Այդ մասին հայտարարել է ՌԴ կրթության և գիտության նախարար Դմիտրի Լիվանովը:
-
03.04.2014|
14:19
Ապրիլ-մայիս ամիսներին Մոսկվայում կընթանան ռուս-ավստրիական մշակութային համատեղ նախագծով համերգներ` նվիրված առաջին համաշխարհային պատերազմին:
-
03.04.2014|
14:18
Եվրասիական միության ստեղծման պայմանագրի աշխատանքները կավարտվեն 2014 թվականի մայիսին, «եռյակի»՝ ՌԴ- Ղազախստան- Բելառուս գագաթնաժողովում:
-
03.04.2014|
14:14
Ամենայն հավանականությամբ՝ Թուրքիայի ընդդիմադիր կուսակցությունները միասնական թեկնածու կառաջադրեն օգոստոսին նշանակված նախագահական ընտրությունների երկրորդ փուլում՝ Wall Street Journal պարբերականի թուրքական ինտերնետ պորտալին տված հարցազրույցում հայտարարել է Թուրքիայի Ազգային հանրապետական կուսակցության ղեկավար Քեմալ Քլչդարօղլուն:
-
03.04.2014|
14:12
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին, հունվարին տված խոստումը կատարելով, առաջիկայում կայցելի Ադրբեջան՝ աջակցություն ցուցաբերելու համար այդ երկրին։
-
03.04.2014|
14:10
Թուրքիայի Սահմանադրական դատարանը հակասահմանադրական է ճանաչել Twitter սոցիալական ցանցն արգելափակելու կառավարության որոշումը։ Սահմանադրական դատարանի վճռում ամրագրվել է, որ սոցցանցի արգելափակումը քաղաքացիների ազատ կամարտահայտման իրավունքի ոտնահարում է, որը պետք է անհապաղ վերացվի։
-
03.04.2014|
14:09
ՈՒկրաինայի ԿԸՀ-ն գրանցել է նախագահական ընտրություններում առաջադրված 23 թեկնածուների։ Գրանցման ժամկետը լրանում է վաղը, ընտրությունները նշանակված են մայիսի 25-ին։
-
03.04.2014|
14:07
Եվրախորհրդարանը հավանություն է տվել ռուսաստանցի 36 պաշտոնյաների ցուցակին, ում բանկային հաշիվները կարող են սառեցվել, կարգելվի նրանց մուտքը ԵՄ։
-
03.04.2014|
14:06
Վարչապետ Տիգրան Սարգսյանը կառավարության նիստում հայտարարել է, որ կենսաթոշակների պարտադիր կուտակային համակարգի մասին օրենքը շարունակում է ուժի մեջ մնալ: