-
21.02.2014|
13:05
Time-ը հաղորդել է, որ Հռոմի պապ Ֆրանցիսկոսը իր տանը հանդիպել է իտալական բանտերի 19 բանտարկյալների հետ: Նա աղոթել է բանտարկյալների հետ, օրհնել նրանց և առանձին խոսել յուրաքանչյուրի հետ: Հանդիպումը ծրագրված չի եղել:
-
21.02.2014|
13:04
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը հիասթափություն է արտահայտել Ժնևում սիրիական ընդդիմության և կառավարության բանակցություններում նկատելի առաջընթացի բացակայության առնչությամբ, սակայն նշել է, որ այլընտրանք չկա:
-
21.02.2014|
13:02
Ռուսաստանին սպառնում է ֆինանսական ճգնաժամ, քանի որ ՈՒկրաինայում իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից, գրել է The Telegraph-ը:
-
21.02.2014|
12:59
ՈՒկրաինայի հավաքականի մարզիկները լքում են Սոչին՝ Կիևում տեղի ունեցող արյունալի բախումների պատճառով: The Times-ի տվյալներով` մարզիկների մեծ մասն այլևս Սոչիում չէ:
-
21.02.2014|
12:58
ՈՒկրաինայի առողջապահության նախարարության տվյալներով, Կիևում փետրվարի 18-ից սկսած զոհերի թիվը հասել է 77-ի: Նրանց թվում կա նաև հայ: Առայժմ պարզվել է հիսուն զոհերի ինքնությունը:
-
21.02.2014|
12:56
Եվրամիության խորհուրդը հայտարարությամբ դատապարտել է բռնությունները ՈՒկրաինայում: ԵՄ խորհրդի որոշմամբ` ՈՒկրաինայում մարդու իրավունքների խախտման և բռնությունների համար պատասխանատուների մուտքը ԵՄ կարգելվի, և նրանց ակտիվները կսառեցվեն:
-
21.02.2014|
12:45
Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը տարածել է հետևյալ հայտարարությունը.
-
21.02.2014|
12:40
Վաղը ժամը 16.00-ին «Մոսկվա» կինոթատրոնում տեղի կունենա բրիտանական ֆիլմերի 12-րդ փառատոնի բացման հանդիսավոր արարողությունը:
-
21.02.2014|
12:17
ՈՒկրաինացի լրագրողները ապացույցներ են հրապարակել Կիևի Մայդանում ռուսական զորքերի առկայության վերաբերյալ, համաձայն որոնց ռուսական ուժայինները կրակում են ուկրաինացի ժողովրդի վրա:
-
21.02.2014|
12:16
Կիևի Մայդանում գիշերը հանգիստ է եղել` առանց կրակոցի, առանց նռնակների պայթյունի: Բարիկադների մոտ ուժայիններ չկան: Ցուցարարները գիշերվա ընթացքում ամրացրել են իրենց դիրքերը: Առավոտվա ժամը 8-ի դրությամբ Մայդանում մոտ 2 հազար մարդ կար: Ընդդիմության առաջնորդները մարդկանց հորդորում են բարիկադներից այն կողմ չանցնել: