Պետերբուրգ քաղաքի պաշտպանները խնդրել են քանդելուց փրկել Դեգտյարնի նրբանցքում գտնվող տունը, որը պատկերված է Վլադիմիր Բորտկոյի «Շան սիրտը» լեգենդար ֆիլմում:
Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնը փետրվարի 19-ին` ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան 145-ամյակի օրը, կանցկացնի գրական-երաժշտական երեկո:
Ուկրաինայի գլխավոր դատախազ Վիկտոր Պշոնկան հայտարարել է, որ բողոքի ակցիաների պատճառով բոլոր կալանավորվածներն ազատ են արձակվել:
«Ընդհանուր առմամբ, կալանավորված էր 234 մարդ, որից ոչ ոք այսօր կալանքի տակ չէ»,- ասել է գլխավոր դատախազը Կիևում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ:
Գուրգեն Եղիազարյանին առնչվող ԱԱԾ-ի «մի խումբ աշխատակիցների» տարածած հայտարարությունում մի հետաքրքիր դրվագ կա: Անվտանգության աշխատակիցները նշում են. «ԶԼՄ ներկայացուցիչներին հորդորում ենք ազգային անվտանգությանը վերաբերող հարցերի մասին մասնագիտական գնահատականներ փնտրելիս դիմել Ազգային անվտանգության ծառայությանը կամ վետերաններին, այլ ոչ թե պատահական մարդկանց, որոնք շատ հեռու են մեր համակարգից»:
Առաջիկա օրերին ԶԼՄ-ների ուշադրությունը սևեռված կլինի «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համագումարին և դրա շուրջ պտտվող զարգացումներին: Դատելով ԲՀԿ-ի տարածած հաղորդագրությունից՝ համագումարն աչքի չի ընկնելու քաղաքական անակնկալներով: Համագումարի առաջին մասը լինելու է դռնփակ, լրագրողներին տրամադրվելու է առանձին տեղեկատվություն, նրանց հարցերին պատասխանելու են ԲՀԿ-ի ղեկավար դեմքերը:
Հայոց ցեղասպանության ինստիտուտ-թանգարանն ի՞նչ ծրագրեր է իրականացնելու Ցեղասպանության 100-րդ տարելիցի նախաշեմին։ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի փոխտնօրեն, պատմական գիտությունների թեկնածու Սուրեն Մանուկյանը նշեց, որ ծրագրերը բազմապիսի են և ընդգրկուն` թե´ իրագործման, և թե´ աշխարհագրության առումով:
Մարտի 1-ը մոտենում է: ՀԱԿ-ը հանրահավաք է նախատեսել այդ օրը, իսկ ՀԱԿ նախկին և այժմ Քաղաքացիական պայմանագրի անդամներ Սասուն Միքայելյանն ու Նիկոլ Փաշինյանը որոշել են մարտի 1-ի լույս 2-ի գիշերը լինել Մյասնիկյանի արձանի մոտ, ուր 2008-ի այդ օրը Ազատության հրապարակում ցուցարարների ջարդից ու բռնի ցրումից հետո ժողովուրդը հավաքվել էր շարունակելու պայքարը հանուն իր սահմանադրական իրավունքների:
Լրագրող Անի Գևորգյանի նկատմամբ կատարված բռնությունը, թվում է, պետք է սթափեցներ լրագրողական ողջ հանրությանն, անկախ այն բանից, ընդունո՞ւմ են Անիի քաղաքական հայացքները, թե՞ ոչ:
Եվրոպայի եվրամայդաններում Ուկրաինայի համար արդեն հավաքվել է 25 հազար եվրո: Ավտոմայդանի առաջնորդներից Սերգեյ Կոբան, ով այժմ թաքնվում է Գերմանիայում, zn.ua-ին ասել է, թե այդ փողերը հավաքվել են ակցիաների ժամանակ:
Ուկրաինային չի կարելի ընդունել որպես աշխարհաքաղաքական խաղի բաղադրիչ: Այս մասին ասել է Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ- Վալտեր Շտայնմայերը` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններում:
ՈՒկրաինայի հարցով կայացած վերջին բանակցությունները վկայում են, որ Մոսկվան չի փոխել իր սկզբունքային դիրքորոշումը և չի գնա վերջնական խաղաղության, եթե չհամաձայնեցվեն եվրոպական անվտանգության հիմնարար խնդիրները։
Այստեղ գլխավոր հարցը ՆԱՏՕ-ի՝ 1997թ. ռազմական ներկայության վերադարձի մեջ է: Բանակցային գլխավոր ուղերձն այն է, որ Ռուսաստանը չի հրաժարվել 2021թ. ներկայացված պահանջներից և մտադիր չէ ռազմավարական նպատակները փոխարինել ժամանակավոր հրադադարով՝ հանուն ԱՄՆ դիվանագիտական հաղթանակի...