«Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին հանդիպում կանցկացնեն ՉԺՀ առաջնորդի նստավայրում։ Նախապատրաստվում են հանդիպման օրակարգը և համատեղ հայտարարությունը։ Պուտինը գագաթնաժողովի շրջանակում բանակցություններ կվարի Սի Ծինփինի հետ։ Առաջնորդները կքննարկեն արտաքին քաղաքականության հարցեր, այդ թվում՝ ՈՒկրաինայի թեման»,- РИА Новости-ին փոխանցել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը։               
 
  • Որևէ հասարակական կազմակերպություն, ակումբ,  մարդկանց խումբ ի զորու չեն լինի իրավիճակ  փոխել, եթե հասարակությունը շարունակի խրված  մնալ իր անտարբերության պատյանի մեջ

    Որևէ հասարակական կազմակերպություն, ակումբ, մարդկանց խումբ ի զորու չեն լինի իրավիճակ փոխել, եթե հասարակությունը շարունակի խրված մնալ իր անտարբերության պատյանի մեջ

    14.02.2014| 11:41
    Փետրվարի 6-ին «Իրատես de facto»-ի «Կլոր սեղանի» հյուրերն էին բժշկական գիտությունների դոկտոր, կենսաֆիզիոլոգ, ռեաբիլիտոլոգ, կենսաբանական գիտությունների թեկնածու ԳԱՐԵԳԻՆ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ, կենսաֆիզիկոս ԽԱՉԻԿ ՍՏԱՄԲՈԼՑՅԱՆԸ, «Անվտանգ ապրելակերպ» ՀԿ-ի նախագահ ՎՐԵԺ ԱՌԱՔԵԼՅԱՆԸ, «Անվտանգ ապրելակերպ» ՀԿ-ի հիմնադիր և գլխավոր փորձագետ ԱԼԵՔՍԱՆԴՐ ՍՏԵՓԱՆՅԱՆԸ: Քննարկման թեման առողջ և անվտանգ ապրելակերպն էր՝ իր տարբեր բաղկացուցիչներով:
  • Լիվոռնոյի Սբ. Գրիգոր  Լուսավորիչ եկեղեցին

    Լիվոռնոյի Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին

    14.02.2014| 11:05
    Կառուցվել է Իտալիայի Տոսկանա մարզի Լիվոռնո «ազատ նավահանգստում», 120 հայ վաճառականների ֆինանսական հանգանակությամբ: Օծվել է 1714-ին: Հռոմի թույլտվությունն ստանալու և շինարարությունն ավարտին հասցնելու համար պարտական ենք Աստվածատուր Օղլանքեշիշյանին (դե Մաթուս), որը սերում էր Աղվանից Թեոդորոս Օղլանքեշիշյան իշխանական տոհմից և որը Լիվոռնո էր ժամանել որպես նորջուղայեցի Խոջա Մինասենց առևտրային տան գործակալ, ապա ինքնուրույն գործել: Հանգանակության գումարը կազմել է 3245 պեցցա, իսկ նա իր քսակից տրամադրել է 53032 պեցցա:
  • Նրանք տեսան Անտեսանելին մարմնի մեջ,  Բանը՝ ստեղծվածի մեջ, Լույսը՝ նյութով ծածկված,  և քարոզեցին փրկական գալուստը

    Նրանք տեսան Անտեսանելին մարմնի մեջ, Բանը՝ ստեղծվածի մեջ, Լույսը՝ նյութով ծածկված, և քարոզեցին փրկական գալուստը

    14.02.2014| 11:04
    Սբ Էջմիածնում 2001-ին Արամ Դիլանյանի աշխատասիրությամբ տպագրված «Տերունական տոներ» գրքում կարդում ենք, որ այս տոնը միշտ նշվում է փետրվարի 14-ին: Կատարվում է նաև «Տյառնընդառաջի մոմի օրհնության» կարգը: Քահանան օրհնում է մոմերը և բաժանում ժողովրդին: Մարդիկ օրհնված մոմերը վառում են ու պահում իրենց ձեռքերում, իմաստուն կույսերի վառվող լապտերների օրինակով, որպեսզի Տիրոջ երկրորդ գալստյանը իմաստուն կույսերի հետ իրենք էլ արժանանան Քրիստոսին ընդառաջ ելնելուն:
  • «Կտակը գործքերէն է, եւ զայն շատցնողը աւելի վարձք առաւ եւ  թէ այս եւ թէ հանդերձեալ աշխարհի մէջ բարի անուն ստացաւ»

    «Կտակը գործքերէն է, եւ զայն շատցնողը աւելի վարձք առաւ եւ թէ այս եւ թէ հանդերձեալ աշխարհի մէջ բարի անուն ստացաւ»

    14.02.2014| 11:02
    ԹԱԳՈՒՀԻ-ՆՈՅԵՄԻ ՊԵՏՐՈՍԻ ԹՈԽՄԱՆՈՖ-ԼԱԹԻՖԸ (1864-1924) կրթությունն ստացել էր Կահիրեի հռոմեադավան կաթոլիկների Անարատ հղության դպրոցում: Պետական պաշտոնյա, երկրաչափ հորից ժառանգած բերրի հողային կալվածքը, որ գտնվում էր Մերքեզ Աբու Հոմսի շրջանի Բատուրես գյուղում, 1917 թ. սեպտեմբերի 30-ի կտակով նա նվիրաբերեց Ազգային առաջնորդարանին: Նույն կտակով նվիրեց նաև Կահիրեի Ղասր-էլ-Այնի փողոցում գտնվող 400 քմ տարածքը, պայմանով, որ իր 1000 եգիպտոսյան ֆունտ պարտքը վճարվի, իրեն ցկյանս հատկացվի 20 ֆունտ, իսկ հողատարածքի բերքից ստացված եկամտով այդ տարածքում շահութաբեր շենք կառուցվի: 1923 թ. 4000 ֆունտով երկհարկանի շենքը կառուցվեց՝ տարեկան բերելով 300 ֆունտ եկամուտ:
  • Գրոսմայստերի դեմ` շաշկու քարերով
  • Բալը թանկ է,  հատկապես՝ ռուսականը

    Բալը թանկ է, հատկապես՝ ռուսականը

    14.02.2014| 02:13
    Նախաբան չեմ գրելու, ոչ էլ վերջաբան: Զուգահեռներ չեմ պատրաստվում անել, ոչ էլ համեմատություններ: Շարելու եմ հայտնի փաստերը ու, գուցե, չկարողանամ դիմադրել միայն եզրակացության գայթակղությանը: Իսկ գուցե դիմադրեմ այս անգամ: Ի վերջո, ընթերցողն ինքը պիտի մտածի: Եթե ընթերցողը չի մտածում, նրան ոչ փաստ է պետք, ոչ եզրակացություն, նրան փող է պետք ապրելու, և նա իրեն դրել է անապատում Մովսեսի հետ թափառող հրեայի տեղ, ում կերակրում էին մանանայով: Երկրորդ նման դեպք ես չեմ հիշում: Եթե գիտեք, դուք հավելեք:
  • Մոռանալ ո՞ւմ՝  կառավարությա՛նը

    Մոռանալ ո՞ւմ՝ կառավարությա՛նը

    14.02.2014| 02:10
    «Արքայի» հրամանով չորս ընդդիմադիր ուժերը… չէ, կարծես շփոթում ենք, հին հույները հավաքվում էին Աթենքի հրապարակում, ու արքան նրանց երեք անգամ հարցնում էր` մոռանալ ո՞ւմ:
  • «Երբ սառույցը կոտրվի,  և հալվեն մեր բոլորի սրտերը»

    «Երբ սառույցը կոտրվի, և հալվեն մեր բոլորի սրտերը»

    14.02.2014| 02:05
    -Մամուլը գրեց, որ Նաիրա Արտաշեսովնան փոխել է իր իմիջը. այո՞ և ինչո՞ւ: -Նաիրա Արտաշեսովնան այս ցրտաշունչ ձմռանը համահունչ փորձել է ընտրել ավելի ձմեռային` սառը գույներ, քանի որ իմ մազերի նախորդ գույնն ավելի աշնանային էր, ավելի տաք էր, ավելի մեղմ էր:
  • Ասում են...

    Ասում են...

    14.02.2014| 02:04
    ...թե Սասուն Միքայելյանի ու Նիկոլ Փաշինյանի քայլը` չմասնակցել մարտի 1-ին հրավիրված ՀԱԿ-ի հանրահավաքին և ողջ գիշերն անցկացնել Մյասնիկյանի արձանի մոտ, հիշեցում է Տեր-Պետրոսյանին, ով մարտի 1-ին այդպես էլ չմիացավ իրեն սպասող ցուցարարներին, որպեսզի չվտանգի իրեն, վտանգելով այլոց կյանքը:
  • Ի՞նչ նպատակ են հետապնդում  ոչիշխանական ուժերը

    Ի՞նչ նպատակ են հետապնդում ոչիշխանական ուժերը

    14.02.2014| 02:02
    ԱԺ ոչիշխանական չորս ուժերի նոր նախաձեռնությունը քաղաքական օրակարգը աշխուժացնելու հերթական փորձ կարելի է որակել։ Եկող քառօրյայի մեկնարկին նրանք պատրաստվում են վարչապետին անվստահություն հայտնելու, շատ լավ հասկանալով, որ նախաձեռնությունը դատապարտված է տապալման, քանի որ բավարար ձայն չունեն իրենց նախաձեռնությանը միս ու արյուն տալու համար: