12.12.2013|
11:55
Ներկայումս գոյություն չունեն հայ-թուրքական չմիջնորդավորված՝ ուղիղ երկկողմ հարաբերություններ: Հայաստանի հանդեպ ունեցած իր դիրքորոշումը Թուրքիան ճշտում է Ռուսաստանի հետ, ԱՄՆ-ի հետ, Մեծ Բրիտանիայի կամ Ֆրանսիայի հետ, բայց ոչ ուղղակիորեն Հայաստանի հետ: Դա միանգամայն հասկանալի մոտեցում է, քանի որ Հայաստանի ինքնուրույնությունն ու իրավասուբյեկտությունն արտաքին հարաբերությունների ոլորտում ձգտում է զրոյի: