26.07.2013|
15:35
Տրանսպորտի գնի բարձրացման առթիվ ծավալված բողոքի ակցիաները հանգեցրին նրան, որ երեկ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդվածով և նպատակ ունենալով ապահովելու Երևան քաղաքի ավտոբուսային (միկրոավտոբուսային) կանոնավոր ուղևորափոխադրումների վայրը վերանայելու մասին հանրային քննարկումների իրականացումը, որոշում ընդունեց 2013 թ. հուլիսի 19-ի N 3661-Ա որոշման գործողությունը կասեցնելու մասին: