«Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին հանդիպում կանցկացնեն ՉԺՀ առաջնորդի նստավայրում։ Նախապատրաստվում են հանդիպման օրակարգը և համատեղ հայտարարությունը։ Պուտինը գագաթնաժողովի շրջանակում բանակցություններ կվարի Սի Ծինփինի հետ։ Առաջնորդները կքննարկեն արտաքին քաղաքականության հարցեր, այդ թվում՝ ՈՒկրաինայի թեման»,- РИА Новости-ին փոխանցել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը։               
 
  • Մայրաքաղաքի տրանսպորտի վարչությունը յուղում է  գլուխներս

    Մայրաքաղաքի տրանսպորտի վարչությունը յուղում է գլուխներս

    26.07.2013| 00:54
    Շուրջ երեք ամիս առաջ էր, երբ անդրադարձանք Մարաշի 9-րդ փողոցի 41 տան դիմաց տեղակայված արգելապատնեշներին, որոնց նպատակը մեքենաների անհարկի արագությունը ստիպողաբար մեղմելն է։ Նշյալ արգելապատնեշներն ավելի հայտնի են որպես «պառկած ոստիկաններ»։
  • Սակագնային այս վոդևիլը  կարող էր վերածվել մղձավանջի

    Սակագնային այս վոդևիլը կարող էր վերածվել մղձավանջի

    26.07.2013| 00:52
    Երևանում գործող տրանսպորտային միջոցների սակագների բարձրացումը, իսկ երեկվանից արդեն դրա կասեցումը մի շարք հրատապ հարցեր առաջացրին, և մենք պետք է փորձենք պատասխաններ գտնել, հակառակ դեպքում շատ դժվար կլինի անհրաժեշտ եզրահանգումներ անելը:
  • Ամեն Բեգլարյան չէ, որ Բեգլարյան է

    Ամեն Բեգլարյան չէ, որ Բեգլարյան է

    26.07.2013| 00:51
    «Եթե մարդը կրում է Բեգլարյան ազգանունը, դա չի նշանակում, որ նա իմ բարեկամն է»,- կառավարության նիստից հետո ասաց տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը իրեն պաշարած լրագրողներին։ Այլ կերպ ասած, հերքեց այն խոսակցությունները, թե Համլետ Բեգլարյանը իր եղբայրն է, որին էլ պատկանում են մի քանի երթուղային գծեր։
  • Կգա ու կասի իր տղամարդկային խոսքը

    Կգա ու կասի իր տղամարդկային խոսքը

    26.07.2013| 00:49
    Հայտնի դեպքերի պատճառով թափուր մնացած Սյունիքի 38-րդ ընտրատարածքում առաջադրվող թեկնածուների հարցում դեռ խոր անորոշություն է: Սպասում են Սերժ Սարգսյանը վերադառնա արձակուրդից, որոշում կայացնի: Այս պահին տրվում է ՀՀԿ-ից Սերժ Մկրտչյանի անունը։ Վերջինիս պատգամավոր է ցանկանում տեսնել ՀՀԿ անդրանիկմարգարյանական, ասել է` «պահպանողական» թևը: Սակայն առավել մեծ ակտիվություն է դրսևորում ծննդով մեղրեցի, մեր գործընկեր Մենուա Հարությունյանը, որին, ըստ իրազեկ աղբյուրների, ՀՀԿ որոշ լուրջ շրջանակներ դեմ չեն, որ առաջադրվի:
  • Ասում են...

    Ասում են...

    26.07.2013| 00:48
    ...թե Արա Աբրահամյանի դեմ սկսված վերջին դեմարշի հետևում կանգնած են մոսկովյան հայկական բիզնես շրջանակները, որոնք ցանկանում են թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական առումով ոչ ևս անել հայտնի գործարարին, որը նաև ջերմ հարաբերություններ ունի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, նրա վստահված անձանցից մեկն է եղել նախընտրական շրջանում:
  • «Եթե սեպտեմբերին ոչինչ չլինի, նոյեմբերին  Վիլնյուսում Սերժ Սարգսյանը  կնախաստորագրի համաձայնագրերը»

    «Եթե սեպտեմբերին ոչինչ չլինի, նոյեմբերին Վիլնյուսում Սերժ Սարգսյանը կնախաստորագրի համաձայնագրերը»

    26.07.2013| 00:32
    Հուլիսի 20-ին Հայաստանի քաղաքագետների միության հյուրը ռուս քաղաքագետ, Մոսկվայի միջազգային հարաբերությունների ինստիտուտի ռեկտոր Անատոլի Տորկունովն էր: Քննարկման թեման Հայաստանի աշխարհաքաղաքական դերն էր ժամանակակից միջազգային հարաբերությունների համատեքստում: Քննարկումից հետո այդ և այլ հարցերի վերաբերյալ խնդրեցի իր տեսակետները ներկայացնել «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ ԱՐԱՄ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՆ։
  • Հայաստանի Հանրապետության  վարչապետ ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ

    Հայաստանի Հանրապետության վարչապետ ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ

    26.07.2013| 00:30
    Պարոն վարչապետ Նախ չեմ ակնկալում Ձեր գոհունակությունը սույն նամակիս փաստով առ այն, որ իշխանությունների հանդեպ համազգային մերժողականության պայմաններում գրելով Ձեզ, ըստ էության, միանշանակորեն չեմ ընդդիմանում գործող վարչակարգին։ Դա այդքան էլ այդպես չէ։ Ցանկացած իշխանություն, ընդ որում նաև Դուք, մնայուն չեք, մինչդեռ հայրենիքն ու ժողովուրդն են մնայուն և, որպես կանոն, նրանց առողջ շարունակականության խթանիչը համարվում է նրանց անվտանգությունը։ Եվ հենց սա է գրելուս պատճառը, ներկայացնելու համար մի քանի բացասական իրողություններ, որոնք սահմանվում են արդարադատության նախարար Հ. Թովմասյանի և նրա ապազգային ու կրիմինալ կորպորատիվ գործունեության սկզբունքներում։
  • Որոշումը` ոտքի վրա

    Որոշումը` ոտքի վրա

    26.07.2013| 00:24
    Երբ համացանցում հասանելի դարձան Երևանի քաղաքապետի «Երևան քաղաքում տրոլեյբուսով ուղևորափոխադրումների վարձը սահմանելու մասին» 19.07.13 թ. N3660-Ա և «Երևան քաղաքի ներքաղաքային երթուղիները սպասարկող կազմակերպությունների կողմից իրականացվող ավտոբուսային (միկրոավտոբուսային) կանոնավոր ուղևորափոխադրումների վարձը վերանայելու մասին» 19.07.13 թ. N3661-Ա որոշումները, ծանոթացա դրանց տեքստերին, ինձ թույլ եմ տալիս համոզմունք հայտնել, որ այդ որոշումներն ընդունվել են ոչ թե մասնագիտական լուրջ հաշվարկների, նույնքան լուրջ քննարկումների, որոշումների նախագծերի պատշաճ ընթացակարգի պահպանման հիման վրա, այլ դրանք մայրաքաղաքում ծայր առած բողոքների ալիքի թելադրանքով պարզապես խզբզվել են ոտքի վրա և համացանց խցկվել։
  • «Գրելիս, ինչպես ապրելիս, երբեմն սխալվում ես»

    «Գրելիս, ինչպես ապրելիս, երբեմն սխալվում ես»

    26.07.2013| 00:18
    Մեր զրուցակիցն է թերթի մշակութային բաժնի լրագրող ԱՐՄԻՆԵ ՍԱՐԳՍՅԱՆԸ:
  • Երկրորդ պլան է մղվել  հայկական շահի դիտարկումը

    Երկրորդ պլան է մղվել հայկական շահի դիտարկումը

    26.07.2013| 00:17
    Բավականին երկար ժամանակ է, ինչ Հայաստանում չարչրկվում է ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագրի և Եվրասիական միության միջև Հայաստանի կատարելիք ընտրության հարցը: Խոսակցությունները հիմնականում կրում են ծայրահեղական բնույթ` այս երկու ինտեգրացիոն գործընթացները հակադրելով մեկը մյուսին: Ավելին, որոշ շրջանակներ ասոցացման գործընթացը փորձում են ներկայացնել որպես հակառուսական քայլ: