Ռուսաստանը ռազմական ճանապարհով կհասնի ՈՒկրաինայում իր նպատակներին, եթե չհաջողվի եվրոպական երկրների հետ խաղաղ կարգավորման շուրջ պայմանավորվածություններ ձեռք բերել՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ ՈՒկրաինայում հակամարտության կարգավորումն անքակտելիորեն կապված է Եվրոպայում անվտանգության նոր համակարգի ձևավորման հետ։                
 
  • Բախում՝ վարորդների և ակտիվիստների միջև (տեսանյութ)

    Բախում՝ վարորդների և ակտիվիստների միջև (տեսանյութ)

    23.07.2013| 23:38
    Հուլիսի 23-ի երեկոյան պետական բժշկական համալսարանի կանգառում բախում տեղի ունեցավ վարորդներից մեկի և ակտիվիստների միջև։ Երիտասարդները կանգնեցնում էին բոլոր ավտոբուսներն ու միկրոավտոբուսները և ուղևորներին հորդորում վճարել 100 դրամ։ Իսկ վարորդներն էլ դժգոհում էին, թե ցուցարարները խոչընդոտում են երթևեկությունը, և վթարների մեծ ռիսկ է առաջանում։
  • Բակուր ԿԱՐԱՊԵՏՅԱՆ. Ձեր հայրն ավելի ժողովրդական էր

    Բակուր ԿԱՐԱՊԵՏՅԱՆ. Ձեր հայրն ավելի ժողովրդական էր

    23.07.2013| 23:11
    Ինչո՞ւ քաղաքապետ Տարոն Մարգարյանը ժողովրդին ոչինչ չի պատասխանում: Իր հայրը շատ ավելի ժողովրդական էր: Վախենում է սխալ խոսի, ու նախագահը մեղադրի՞:
  • Երևանի ավագանու «Բարև, Երևան» խմբակցության ուղերձը` քաղաքապետ Տարոն Մարգարյանին

    Երևանի ավագանու «Բարև, Երևան» խմբակցության ուղերձը` քաղաքապետ Տարոն Մարգարյանին

    23.07.2013| 18:19
    Ղեկավարվելով «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածի պահանջներով` Երեւան քաղաքի ավագանին արձանագրում է.
  • Ավտոբուսները լքող քաղաքացիների փաստը չկանխատեսված հարված էր գծատերերի համար

    Ավտոբուսները լքող քաղաքացիների փաստը չկանխատեսված հարված էր գծատերերի համար

    23.07.2013| 18:15
    Մինչ մայրաքաղաքի տարբեր հատվածներում և հասարակական տրանսպորտում «գնային պատերազմ է» տեղի ունենում, զուգահեռաբար էլ`երթուղայիններն են դատարկվում: Այս ամենի արդյունքում վարորդները մեծ թվով «կլիենտ» են կորցնում:Եվ դա զարմանալի չէ, այդպես էլ պետք է լիներ:Կարծում եմ, գնային հաշվարկ կատարած մեր իմաստուն տնտեսագետները, ուղեվարձը թանկացնելիս պետք է այս ամենը հաշվի առնեին, ցուցաբերեին մի փոքր հեռատեսություն:
  • ԻԱԿ-ը պարզում է տրանսպորտի գնի թանկացման հիմքերը

    ԻԱԿ-ը պարզում է տրանսպորտի գնի թանկացման հիմքերը

    23.07.2013| 18:07
    Տրանսպորտի գնի թանկացման իրավական հիմքերը եւ հիմնավորվածությունը պարզելու նպատակով հուլիսի 22-ին եւ 23-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը տեղեկություն ստանալու գրավոր հարցումներ է ուղարկել Երեւանի քաղաքապետարան, ՀՀ ԿԱ Պետական եկամուտների կոմիտե, ինչպես նաեւ Երեւան քաղաքում հասարակական տրանսպորտի երթուղիներ սպասարկող տրանսպորտային կազմակերպություններին։
  • Արևային բռնկման հետևանքով առաջացած վնասակար պլազման շուտով կհասնի Երկիր

    Արևային բռնկման հետևանքով առաջացած վնասակար պլազման շուտով կհասնի Երկիր

    23.07.2013| 18:03
    Օրեր առաջ տեղի է ունեցել Արևի ուժեղ բռնկում:Այն անմիջապես նկատվել է հատուկ սարքերի օգնությամբ , որոնց միջոցով հետևում և ուսումնասիրում են տիեզերքը: Օրերս «Սիրողական աստղագետները» ծանուցում են ստացել, որ աստղերից մեկի վրա փայլում է տարօրինակ կետերի խումբ: Տեղեկանալով այդ մասին (այժմ նման տեղեկությունները տարածվում են նույնիսկ սոցիալական ցանցերում), վերջիններս սկսել են լուսանկարել աստղը, որի շուրջ առաջացել է բռնկումը: Այդ կետերը, ըստ աստղագետների, անոմալիաների տարածքն է, որտեղ մագնիսական դաշտը այնքան ուժեղ է, որ նույնիսկ արևի ներգործությունն է սառեցվում (ինչի պատճառով էլ նրանք մուգ են երևում): Այդպիսի անոմալիաներ բռնկման պատճառ են դառնում: Մագնիսական դաշտը սկզբում կաշկանդում է ներգործությունը, հետո կանգնեցնում ճնշումը և դա կրկնվում է որոշ ընդմիջումներով:
  • «Տնտեսական ավազակության հիմքում ընկած է ագահությունը»

    «Տնտեսական ավազակության հիմքում ընկած է ագահությունը»

    23.07.2013| 17:51
    Կառավարման փորձագետ Հարություն ՄԵՍՐՈԲՅԱՆԻ ձևակերպմամբ` Հայաստանի տնտեսական դաշտում կատարվող թանկացումներն ուղղակի ավազակություն են: «Հայաստանը մարդկանց աչքում արհավիրք է`ցունամի, երկրաշարժ: Մի առավոտ աչքերդ բացում ես` մի օյին բերում են գլխիդ»,-այսօր «Հայացք» մամուլի ակումբում այսպիսի տեսակետ հայտնեց նա` հավելելով, որ փոխանակ պետությունը մարդկանց հոգսն ու պրոբլեները թեթեևացնելու, դեռ մի բան էլ ինքն է խնդիրներ ու դժվարություններ ստեղծում. «Հայաստանը իր քաղաքացիների նկատմամբ պարտավորությունները չի կատարում...Մարդիկ պետություն են ստեղծում, որ իրենց հոգսը թեթևացնի, իսկ մեզ մոտ պրոբելմներ է ստեղծում մեր պետությունը: Բոլոր հարցերը իշխանությունների կողմից պետք է թափանցիկ կերպով լուծվեն, մինչդեռ նման պարագայում չկան հստակ հաշվարկներ»:
  • Վճարում ենք 100 դրամ

    Վճարում ենք 100 դրամ

    23.07.2013| 16:37
    Տրանսպորտի գնի բարձրացման հետ կապված բողոքի ակցիայի մասնակիցների շարքերը գնալով ստվարանում են: Ակցիաներին են միանում մարդիկ, ովքեր նախկինում երբևէ աչքի չեն ընկել ընդդիմադիր հայացքներով, չեն մասնակցել որևէ ցույցի և հանրահավաքի, իրենց բողոքի ձայնը չեն բարձրացրել ի պաշտպանություն որևէ քաղաքացու ոտնահարված իրավունքների: Ակցիայի մասնակիցներն էլ ներկայացնում էին տարբեր կուսակցություններ, կամ էլ՝ անկուսակցական քաղաքացիներ էին պարզապես:
  • Նոյ Նահապետի և Նոյյան տապանի հայտնությունը

    Նոյ Նահապետի և Նոյյան տապանի հայտնությունը

    23.07.2013| 16:34
    Եթե համաշխարհային ջրհեղեղի և դրա հետ կապված հնագույն մարդկության մասին աստվածաշնչյան ավանդապատումը մտացածին լիներ` հազարամյակներ շարունակ չէր պահպանվի մարդկանց հիշողության մեջ, չէր գրվի գրքերում, հանրագիտարաններում, այդ մասին կինոնկարներ չէին ստեղծվի, ու Նոյյան տապանը չէին փնտրի Արարատ լեռան լանջերին։ Սակայն կան նաև այդ ջրհեղեղի եղելության ժխտողներ կամ Նոյյան տապանի` այլ տարածքներում (Վրաստան, Ղրղզստան, Ճապոնիա և այլն) հանգրվանելու կարծիքներ։
  • Վարչապետը հրաժեշտ է տվել Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտող Ռումինիայի դեսպանին

    Վարչապետը հրաժեշտ է տվել Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտող Ռումինիայի դեսպանին

    23.07.2013| 14:21
    Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռումինիայի արտակարգ և լիազոր դեսպան Կրինա Ռոդիքա Պրունարիուին, ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը մեր երկրում: