Ռուսաստանը ռազմական ճանապարհով կհասնի ՈՒկրաինայում իր նպատակներին, եթե չհաջողվի եվրոպական երկրների հետ խաղաղ կարգավորման շուրջ պայմանավորվածություններ ձեռք բերել՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ ՈՒկրաինայում հակամարտության կարգավորումն անքակտելիորեն կապված է Եվրոպայում անվտանգության նոր համակարգի ձևավորման հետ։                
 
  • Կարող է դառնալ միակը

    Կարող է դառնալ միակը

    23.07.2013| 11:53
    Լատվիայում մեկնարկած մինչև տասնինը տարեկանների ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունում մրցելույթները հաղթանակով են սկսել Հոլանդիայի, Իսպանիայի ու Սերբիայի ընտրանիները` համապատասխանաբար պարտության մատնելով Լիտվայի (3:2), Պորտուգալիայի (1:0), Թուրքիայի (2:1) իրենց հասակակիցներին:
  • Օզբիլիսը հաղթանակ է բերում

    Օզբիլիսը հաղթանակ է բերում

    23.07.2013| 11:52
    Ռուսաստանի առաջնության երկրորդ տուրի խաղում, «Տոմի» հետ մրցավեճում, հյուրընկալվելիս հաղթանակ է տոնել Կրասնոդարի «Կուբանը»: Կրկին գոլի հեղինակ է դարձել Հայաստանի ազգային հավաքականի անդամ Արաս Օզբիլիսը: Ի դեպ, եթե «Կուբանի» առաջին խաղում մեր ֆուտբոլիստի խփած գնդակը թիմին փրկեց Կազանի «Ռուբինից» կրելիք անխուսափ պարտությունից, ապա դարպասի այս անգամվա գրավումն արժեցավ հաղթական երեք միավոր:
  • Սպասենք կիսաեզրափակիչներին

    Սպասենք կիսաեզրափակիչներին

    23.07.2013| 11:51
    Շվեդիայում ընթացող ֆուտբոլի կանանց Եվրոպայի առաջնությունում ավարտվել է խմբային փուլը, եկել է մեկ քառորդների ժամանակը: Այն արդեն իսկ հաջողությամբ շրջանցել է տանտերերի ընտրանին: Աշխարհամասի վերջին առաջնության բրոնզե մեդալակիրները, առանց մեծ ջանքերի գործադրման, շրջանցեցին իսլանդացիներին` խփելով չորս անպատասխան գնդակ:
  • Աղասյանի ոսկե ցատկը

    Աղասյանի ոսկե ցատկը

    23.07.2013| 11:50
    Պատանիների թեթև աթլետիկայի Եվրոպայի առաջնության (Իտալիա, Ռիետի) եզրափակիչ օրը բացառիկ հաջող է եղել Հայաստանի ընտրանու համար: Եռացատկորդ Լևոն Աղասյանը երրորդ փորձի ժամանակ ցույց է տվել 16,01 մետր արդյունք, որն այդպես էլ մնացել է անգերազանցելի:
  • «Ոչնչանում է պատմամշակութային  միջավայրը, և երկիրը դառնում է  դատարկ, զրկվում է իր պատմությունից»

    «Ոչնչանում է պատմամշակութային միջավայրը, և երկիրը դառնում է դատարկ, զրկվում է իր պատմությունից»

    23.07.2013| 11:43
    ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի, ինչպես նաև Բեռլինի Բաց համալսարանի հովանու ներքո Արսեն Բոբոխյանը, Ալեսանդրա Ջելիբերտը և Պավոլ Հնիլան սկսել են գիտական համագործակցություն, որի հիմնական նպատակն է հետազոտել վիշապաքարի երևույթը ժամանակակից հնագիտության մեթոդներով, ստուգել նախկին հետազոտողների տվյալները վիշապաքարերի տեղադրության վերաբերյալ, ճշտել տեղահանված վիշապաքարերի նախնական դիրքը, փորձել նոր վիշապաքարային միջավայրեր հայտնաբերելու հնարավորությունը:
  • Գծատերերի փոխարեն վճարում է ժողովուրդը

    Գծատերերի փոխարեն վճարում է ժողովուրդը

    23.07.2013| 11:39
    Հուլիսի 22-ին մեր համաքաղաքացիներից շատերը շարունակում էին ուղեվարձի համար վճարել 100 դրամ, իսկ վարորդները շարունակում էին մեծահոգաբար հասկանալ խնդիրը։
  • «Մասնավորը կարող է էական դերակատարում ունենալ գիտության զարգացման հարցում»

    «Մասնավորը կարող է էական դերակատարում ունենալ գիտության զարգացման հարցում»

    23.07.2013| 11:37
    Հայոց ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ գիտական հանրության շրջանում քննարկման առարկա է դարձել ցեղասպանությունը գիտական` ցեղասպանագիտական հողի վրա դնելու թեման: Խոսվում է Հայոց ցեղասպանությունն աշխարհում գիտական լեզվով բարձրաձայնելու անհրաժեշտության, նաև հրամայական պահանջի մասին, կազմակերպվում են մրցանակաբաշխություններ` խրախուսելու և խթանելու այդ թեմայով գիտական հոդվածների տպագրությունները: Այս և հարակից հարցերի շուրջ զրուցեցինք պատմական գիտությունների դոկտոր ԱՐԱ ՍԱՆՋՅԱՆԻ հետ:
  • Եզդի հովվի ոտքը կոտրել են  ոչ թե ոչխարները, այլ  «Մերսեդես Բենցի» վարորդը

    Եզդի հովվի ոտքը կոտրել են ոչ թե ոչխարները, այլ «Մերսեդես Բենցի» վարորդը

    23.07.2013| 11:34
    2012 թ. նոյեմբերի 15-ին ժամը 18:30-ի սահմաններում Գյումրի-Արմավիր կենտրոնական ճանապարհին վարորդ Վահան Վարդերեսյանը իր վարած «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենայով խախտել է ՃԵԿ-ի պահանջը, հանդիպակաց գոտում հարվածել է ճանապարհով անցնող ոչխարի հոտին, վրաերթի է ենթարկել հովիվ Ի. Մամոյանին` պատճառելով ծանր մարմնական վնասվածք: Դեպքի վայրում Շիրակի մարզի քննչական բաժնի քննիչ Վահան Սամվելյանն առանց նորմալ զննելու այն, ոչ արձանագրում է սատկած ոչխարների դիրքը, ոչ արյունը, ոչ տրանսպորտային միջոցներից պոկված մասերը, ոչ էլ ավտոմեքենայի անվադողի և արգելակման հետքերը ճանապարհի տվյալ հատվածում:
  • Հռոմի պապը Բրազիլիայում է

    Հռոմի պապը Բրազիլիայում է

    23.07.2013| 11:30
    Հռոմի Ֆրանցիսկոս պապը մեկշաբաթյա այցով ժամանել է Ռիո դե Ժանեյրո։ Սա նրա առաջին արտասահմանյան այցն է նոր կարգավիճակում։ Հռոմի պապը հանդիպել է Բրազիլիայի նախագահ Դիլմա Ռուսեֆի հետ։
  • ԵՄ-ն ՙՀզբոլահն՚ համարում է ահաբեկչական կազմակերպություն

    ԵՄ-ն ՙՀզբոլահն՚ համարում է ահաբեկչական կազմակերպություն

    23.07.2013| 11:29
    Լիբանանի շիաների ՙՀզբոլահ՚ խմբավորումը շատ խիստ է արձագանքել Եվրամիության որոշմանը, համաձայն որի՝ խմբավորման ռազմական թևը մտցվել է ահաբեկչական կազմակերպությունների սև ցուցակում։ ՙՀզբոլահն՚ այս որոշումն անվանել է թշնամական, անարդար և ավելացրել, որ Բրյուսելը գործել է ԱՄՆ-ի և Իսրայելի ազդեցության տակ։