Ռուսաստանը ռազմական ճանապարհով կհասնի ՈՒկրաինայում իր նպատակներին, եթե չհաջողվի եվրոպական երկրների հետ խաղաղ կարգավորման շուրջ պայմանավորվածություններ ձեռք բերել՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ ՈՒկրաինայում հակամարտության կարգավորումն անքակտելիորեն կապված է Եվրոպայում անվտանգության նոր համակարգի ձևավորման հետ։                
 
  • Ակնկալիքներ՝ Կազանից

    Ակնկալիքներ՝ Կազանից

    11.07.2013| 13:02
    Ինչպես մեզ Կազանից հաղորդեց Հայաստանի ուսանողական ֆեդերացիայի նախագահության անդամ ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԲՐԻԵԼՅԱՆԸ, թեթև աթլետ, Արցախի համալսարանում ուսանող Աշոտ Հայրապետյանն այսօր Համաշխարհային ուսանողական խաղերում մասնակցելու է տղամարդկանց 800 մետր վազքի կիսաեզրափակիչ փուլին, իսկ լողորդուհի Վանե Ղարախյանը մեկնարկելու է 100 մետր բրաս լողաոճում:
  • Հանդիպում Արտավազդ Փելեշյանի հետ

    Հանդիպում Արտավազդ Փելեշյանի հետ

    11.07.2013| 12:52
    «Ոսկե ծիրան» 10-րդ միջազգային կինոփառատոնի հետահայաց ցուցադրությունների միջոցառման շրջանակում կներկայացվեն Արտավազդ Փելեշյանի «Մարդկանց երկիրը», «Բնիկները», «Տարվա եղանակները», «Վերջ», «Կյանքը» և «Մեր դարը» ֆիլմերը: Նախատեսվում է նաև հանդիպում կինոռեժիսորի հետ:
  • Ցարնաևի հաջորդ դատական նիստը՝ սեպտեմբերին

    Ցարնաևի հաջորդ դատական նիստը՝ սեպտեմբերին

    11.07.2013| 12:27
    ԱՄՆ 19-ամյա քաղաքացի Ջոհար Ցարնաևի գործով դատական հաջորդ նիստը կկայանա սեպտեմբերի 23-ին։ Վերջինս մեղադրվում է Բոստոնի մարաթոնի ընթացքում ահաբեկչության կազմակերպման և իրականացման համար։
  • Լյուքսեմբուրգի վարչապետը հրաժարական է տալիս

    Լյուքսեմբուրգի վարչապետը հրաժարական է տալիս

    11.07.2013| 12:25
    Լյուքսեմբուրգի վարչապետ Ժան-Կլոդ Յունկերը հայտարարել է, որ մտադիր է լքել իր պաշտոնը հատուկ ծառայությունների շուրջ առաջացած սկանդալի պատճառով։ Յունկերը Եվրոպայում ամենաերկարակյաց վարչապետն է։
  • Վահե ՂԱԶԱՐՅԱՆ. Աշխա՛րհ, կանգնիր, իջնող կա

    Վահե ՂԱԶԱՐՅԱՆ. Աշխա՛րհ, կանգնիր, իջնող կա

    11.07.2013| 11:44
    Այս արտահայտությունը վերջին օրերին հաճախ ես լսում: Պատճառը գազի թանկացումն է, որը հանգեցրել է նաև մի շարք ապրանքատեսակների և ծառայությունների թանկացմանը: Երբ զերծ ես մնում զգացմունքայնությունից և փորձում ես երևույթը դիտարկել սթափ, հասկանում և ընդունում ես, որ այն, ինչ կատարվում է, ինչ- որ չափով օրինաչափ է: Գազն ու էլեկտրաէներգիան թանկացել են, ու տնտեսվարող սուբյեկտը նույնպես պետք է թանկացնի իր արտադրանքը կամ ծառայությունը, քանի որ թանկանում է դրանց ինքնարժեքը: Ու այդ ամենը պետք է փոխհատուցի շարքային սպառողը:
  • Առայժմ՝ 2 մեդալ Կազանում

    Առայժմ՝ 2 մեդալ Կազանում

    11.07.2013| 11:40
    Կազանում հուլիսի 6-ին մեկնարկել են 27-րդ Համաշխարհային ուսանողական խաղերը։ Հայաստանը հանդես է գալիս 10 մարզաձևում` 40 մարզիկներով: Հայաստանի ուսանողական ֆեդերացիայի նախագահության անդամ ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԲՐԻԵԼՅԱՆԸ Կազանից մեզ հետ զրույցում նշեց, որ ամեն ինչ բարձր մակարդակով է կազմակերպված, հրաշալի մթնոլորտ է։ «Հենց օդանավակայանից հասկանում ես, որ ամբողջ Կազանը շնչում է Ունիվերսիադայով։ Ամեն ինչ արված է մարզիկների համար»,- մեզ հետ զրույցում նշեց Հովհաննես Գաբրիելյանը։
  • Ահաբեկչության զոհ է դարձել Պակիստանի նախագահի թիկնազորի պետը

    Ահաբեկչության զոհ է դարձել Պակիստանի նախագահի թիկնազորի պետը

    10.07.2013| 22:39
    Պակիստանի Կարաչի նավահանգստում զոհվել է երկրի նախագահի թիկնազորի պետ Բիլալ Շեյխը։ Ավելի քան 10 մարդ է վիրավորվել տեղի ունեցած պայթյունից, որն իրականացրել է մահապարտ ահաբեկիչը։
  • Իսկ Լիցկային ո՞վ է մեղադրելու

    Իսկ Լիցկային ո՞վ է մեղադրելու

    10.07.2013| 19:38
    Հանգուցյալ Ավետիք Բուդաղյանի հոր` Էմիլ Բուդաղյանի խոսքով Ավետիքի մարմնից հինգ գնդակ են հանել: Ավետիքը սպանվել է հունիսի 1-ին` Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ կամ բակում: Հրապարակված տեսանյութով դժվար է պատկերացնել տարածքը, ուր տեղի է ունեցել միջադեպը, Լիցկայի տան բակն էր, թե կողքը, բայց, դատելով «մեր» օլիգարխների ու իրենց ամենազոր համարող պաշտոնյաների «էս սարն իմն է, էս ծառն իմն է» հանգի «խասիաթից», կարելի է մտածել, որ Լիցկան այդ տարածքն իր բակն է համարում:
  • Թվում է` ֆիլմը հենց ձանձրույթի մասին է

    Թվում է` ֆիլմը հենց ձանձրույթի մասին է

    10.07.2013| 19:32
    Լիտվացի ռեժիսոր Լինաս Միկուտայի «Ձուկիայի եզը» ֆիլմը ներկայացված է «Ոսկե ծիրան» 10-րդ կինոփառատոնի վավերագրական մրցույթում: Ֆիլմում կենդանական աշխարհը, բնությունը պատկերող դրվագները, լուսանկարչական չքնաղ պատկերներ են հիշեցնում, մի փոքր էլ ցրում են ձանձրույթը: Թվում է` ֆիլմը հենց ձանձրույթի մասին է:
  • Թե ինչպես Քրիսը դարձավ Քրիստա

    Թե ինչպես Քրիսը դարձավ Քրիստա

    10.07.2013| 19:30
    Քրիսն իրեն զգում է ոչ տղամարդ, ոչ կին, այլ ավելի շատ երկու հոգու պես` զույգ սեռերի արանքում: Սակայն մենեջմենթի 60-ը բոլորած դասախոսը իրագործում է իր կյանքի մեծ փոփոխությունը` վիրահատություն Թաիլանդում, կանացիության վարժանքներ Շվեյցարիայում: Մեկ տարում Քրիսը դառնում է Քրիստա: