Ռուսաստանը ռազմական ճանապարհով կհասնի ՈՒկրաինայում իր նպատակներին, եթե չհաջողվի եվրոպական երկրների հետ խաղաղ կարգավորման շուրջ պայմանավորվածություններ ձեռք բերել՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ ՈՒկրաինայում հակամարտության կարգավորումն անքակտելիորեն կապված է Եվրոպայում անվտանգության նոր համակարգի ձևավորման հետ։                
 
  • Պատմությունն անվտանգ ապաստան է ՄԻՊ-ի համար

    Պատմությունն անվտանգ ապաստան է ՄԻՊ-ի համար

    10.07.2013| 18:11
    Այսօր ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը դիմել է երեք միջազգային հեղինակավոր կառույցների, որոնց անդամն են համարվում ինչպես ՀՀ-ի, այնպես էլ՝ Մոլդովայի օմբուդսմենները:
  • Ռուսի «ողորմածության» հույսին

    Ռուսի «ողորմածության» հույսին

    10.07.2013| 18:09
    «Ռուսաստանին պիտի ասել, որ այդ «ոխերիմ» բարեկամությունն այնքան էլ բարեկամություն չէ»,-irates.am-ի հետ զրույցումանդրադառնալով հայ-ռուսական հարաբերություններին, նշեց քաղաքագետ Լևոն Շիրինյանը և զուգահեռներ անցկացրեց 1920-ականների ու այսօրվա միջև, եզրակացնելով, թե իրավիճակը բավականին նման է:
  • Արթուր ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ. «Չեմ սիրում «բարգավաճ» բառը»

    Արթուր ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ. «Չեմ սիրում «բարգավաճ» բառը»

    10.07.2013| 17:25
    «Դա բարեգործություն չի, այլ չարագործություն»,-այսօր լրագրողների հետ զրույցում խոսելով «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի կողմից Աբովյանից Երևան անվճար ուղևորափոխադրումներ իրականացնող ավտոբուսների մասին, ասաց, «Քինգ Դե լյուքս» ՍՊԸ-ի սեփականատեր Արթուր Հարությունյանը` հավելելով որ չի սիրում «բարգավաճ» բառը:
  • Տրանսպորտի նախարարության որդեգրած «առաջին ծիծեռնակները»

    Տրանսպորտի նախարարության որդեգրած «առաջին ծիծեռնակները»

    10.07.2013| 17:11
    Երևան-Աբովյան երթուղին սպասարկող «Քինգ դե լյուքս» ՍՊԸ-ն Չինաստանից ներկրել է «Յութունգ» մակնիշի 19 ավտոբուս: Ավտոբուսները երկուշաբթի օրվանից կփոխարինեն 259 համարի երթուղին սպասարկող «Բոգդան» մակնիշի ավտոբուսներին: Ընկերությունը ներկրել է նաև նույն մակնիշի հինգ հարմարավետ ավտոբուս, միջազգային ուղևորափոխադրումներ իրականացնելու համար (Հայաստանից Ռուսաստանի տարբեր քաղաքներ):
  • «Թանկացումները շատ չնչին են լինելու, այնքան, որպեսզի ժողովուրդը դրանից շատ չտուժի»

    «Թանկացումները շատ չնչին են լինելու, այնքան, որպեսզի ժողովուրդը դրանից շատ չտուժի»

    10.07.2013| 16:46
    «Տրանսպորտի թանկացումն անխուսափելի է, բայց մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի այն լինի մինիմալ, ի օգուտ ժողովրդի»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց ՀՀ Տրանսպորտի և կապի նախարար Գագիկ ԲԵԳԼԱՐՅԱՆԸ`հավելելով, որ հանձնաժողովի որոշումը ուժ չի ունենալու ու երբեք թանկացում չի լինի, եթե նախարարությունը այդ խնդրով դիմում չստանա:
  • Արման ՄԵԼԻՔՅԱՆ. Քանի դեռ կա այս խայտառակ պառակտումը` քաղաքացին կմնա անպաշտպան

    Արման ՄԵԼԻՔՅԱՆ. Քանի դեռ կա այս խայտառակ պառակտումը` քաղաքացին կմնա անպաշտպան

    10.07.2013| 16:39
    Պետք է արձանագրենք, որ ներկայումս ազգը տրոհված է երեք անհավասար մասերի: Ըստ այդ տրոհման հայաստանակենտրոն տրամաբանության, աշխարհում կան առաջին, երկրորդ և երրորդ տեսակի հայեր: Առաջին և երկրորդ տեսակի հայերն ապրում են հայկական իշխանությունների պայմանական վերահսկողության տակ գտնվող ներկայիս Հայաստանի տարածքում, որն ընդգրկում է ՀՀ-ն և ԼՂՀ-ն, իսկ երրորդ կարգի հայերն այդ տարածքներից դուրս բնակվող մեր բոլոր հայրենակիցներն են:
  • Փորձում են փրկել Լիցկայի դեմքը

    Փորձում են փրկել Լիցկայի դեմքը

    10.07.2013| 16:17
    Հայաստանյան արդարադատությունը հերթական անգամ գրանցեց իր ֆիասկոն` քրեաօլիգարխիկ համակարգի դեմ «պայքարում»: Այս տարվա հունիսի 1-ին Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի տան մոտ տեղի ունեցած հանցագործության փաստի առթիվ ՀՀ ՊՆ ՔԾ ՀԿԳ քննչական բաժնի վարույթում քննվող քրեական գործով 2013 թ. հուլիսի 9-ին N զորամասի հրամանատար Արտակ Էմիլի Բուդաղյանին առաջադրվել է մեղադրանք՝ ՀՀ քր. օրենսգրքի 137-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանք կատարելու համար (սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ խոշոր չափի գույք ոչնչացնելու սպառնալիքը):
  • «Ի՞նչ է իմացել Սնոուդենը, որ հիստերիկ խելագարության է հասցրել ԱՄՆ-ին»

    «Ի՞նչ է իմացել Սնոուդենը, որ հիստերիկ խելագարության է հասցրել ԱՄՆ-ին»

    10.07.2013| 15:45
    Ավստրալիան և Նոր Զելանդիան օգել են ԱՄՆ-ի ազգային անվտանգության գործակալությանը` լրտեսելու համացանցի միլիոնավոր օգտատերերի: Այս մասին են վկայում այն փաստաթղթերը, որոնք լրագրողներին է փոխանցել ԱՄՆ-ի ԿՀՎ նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը: Ավստրալիայի վարչապետի մամուլի խոսնակ Քևին Ռադան հրաժարվել է մենաբանել այն տեղեկությունը, ըստ որի, Ավստրալիայի տարածքում կա ամենաքիչը չորս գլխավոր սերվեր, որոնք տվյալներ են հավաքում և փոխանցում ԱՄՆ-ի ազգային անվտանգության գործակալությանը:
  • «Պատերազմի վերսկսման հավանականությունը մեծ է»

    «Պատերազմի վերսկսման հավանականությունը մեծ է»

    10.07.2013| 14:29
    «Ռուսաստանը, Ադրբեջանին զենք մատակարարելով, Հայաստանին դնում է կախյալ վիճակում»,-անդրադառնալով վերջին շրջանում Կովկասում Ռուսաստանի վարած քաղաքականությանն ու հատկապես Ադրբեջանին զենքի վաճառքին, ասաց քաղաքագետ ԼԵՎՈՆ ՇԻՐԻՆՅԱՆԸ, հավելելով, որ Ռուսաստանը Հայաստանի հանդեպ ստանձնած ոչ մի պարտավորություն մինչև վերջ չի իրականացրել:
  • Տիգրան Սարգսյանն ընդունել է Շտեֆան Ֆյուլեին

    Տիգրան Սարգսյանն ընդունել է Շտեֆան Ֆյուլեին

    10.07.2013| 14:19
    Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Եվրոպական միության ընդլայնման և հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին` վարչապետ Սարգսյանը գոհունակությամբ նշել է, որ վերջին մի քանի տարիների ընթացքում ծավալուն աշխատանք է կատարվել ԵՄ-Հայաստան հարաբերությունների զարգացման ուղղությամբ: Երկուստեք ընդգծվել է Ասոցացման համաձայնագրի և, մասնավորապես, ԵՄ-ՀՀ միջև Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու ստեղծման ուղղությամբ տարվող բանակցություներում արձանագրված շոշափելի առաջընթացը: