Ռուսաստանը ռազմական ճանապարհով կհասնի ՈՒկրաինայում իր նպատակներին, եթե չհաջողվի եվրոպական երկրների հետ խաղաղ կարգավորման շուրջ պայմանավորվածություններ ձեռք բերել՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ ՈՒկրաինայում հակամարտության կարգավորումն անքակտելիորեն կապված է Եվրոպայում անվտանգության նոր համակարգի ձևավորման հետ։                
 
  • Մուհամեդ Մուրսին ծրագիր ունի

    Մուհամեդ Մուրսին ծրագիր ունի

    02.07.2013| 19:43
    Ցերեկային անդորրից հետո բուռն գիշեր է եղել Թահրիրում: Եգիպտոսի մայրաքաղաքին միացել են երկրի այլ քաղաքներ ևս` բոլորը պահանջում են նախագահ Մուհամեդ Մուրսիի հրաժարականը: Նախօրեին բանակի հրամանատարը 48 ժամ էր տվել իշխանությանն ու ընդդիմությանը համաձայնության գալու համար` հայտարարելով, որ հակառակ դեպքում բանակը հարկադրված կլինի պաշտպանել պետությունն ու ժողովրդին: Մուհամեդ Մուրսին հրաժարականի մտադրություն չունի, նա հայտարարել է, որ քաղաքական ճգնաժամից երկիրը դուրս բերելու ծրագիր ունի և զինված ուժերի միջամտությունը միայն կբարդացնի վիճակը:
  • Ավելացել են գորգերի արտադրության ծավալները

    Ավելացել են գորգերի արտադրության ծավալները

    02.07.2013| 19:42
    ՀՀ 2013թ հունվար-մայիսին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ գորգերի, գուլպեղենի և տրիկոտաժեղենի արտադրության ծավալները ավելացել են համապատասխանաբար 50,123 և 72,7 տոկոսով:
  • Արտերկրային քաղաքակրթությունից մինչև տիեզերական աղետներ

    Արտերկրային քաղաքակրթությունից մինչև տիեզերական աղետներ

    02.07.2013| 19:36
    Հայկական աստղագիտական ընկերության նորաստեղծ «Աստղագիտակ» առցանց ամսագիրը հնարավորություն է ընձեռում ընթերցողին ծանոթանալու իրեն հետաքրքրող ոլորտներին և հարցերին: Հանրամատչելի այս ամսագրում տեղ են գտել նախկինում տպագրված հոդվածներ, համացանցային կայքէջեր, թեմատիկ հարցազրույցներ:
  • «Քաղաքային շատ ջրավազաններ որպես զուգարան են օգտագործվում. Ինչո՞վ են զբաղված թաղապետերը»

    «Քաղաքային շատ ջրավազաններ որպես զուգարան են օգտագործվում. Ինչո՞վ են զբաղված թաղապետերը»

    02.07.2013| 19:30
    «Լողային բաց ջրավազանները հակահիգիենիկ են ու շատ վտանգավոր: Աղիքային հիվանդությունները սկզիբ են առնում հենց այդ ջրավազաններից»,-այսօր հրավիրված ասուլիսում զգուշացրեց ՀՀ առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության շրջակա միջավայրի և կոմունալ հիգիենայի բաժնի պետ Աիդա ՊԵՏԻԿՅԱՆԸ:
  • Հայտնի է Ադրբեջանի նախագահի ընտրություններում ընդդիմության թեկնածուն

    Հայտնի է Ադրբեջանի նախագահի ընտրություններում ընդդիմության թեկնածուն

    02.07.2013| 19:26
    Հայտնի կինոդրամատուրգ, գրող Ռուստամ Իբրահիմբեկովին Ադրբեջանի Դեմոկրատական ուժերի ազգային խորհուրդն ընտրել է որպես միացյալ ընդդիմության նախագահի թեկնածու։
  • «Զենքի վաճառքի հետ կապված հասարակության զգայական մոտեցումները մի քիչ չափազանցված են»

    «Զենքի վաճառքի հետ կապված հասարակության զգայական մոտեցումները մի քիչ չափազանցված են»

    02.07.2013| 19:23
    «Ռոսաստանը փաստացի անում է այն, ինչ արել է վերջին երկու տասնամյակում, նոր բան մենք չենք տեսնում: Կարծում եմ, վաճառքի հետ կապված հասարակության մոտ առկա զգայական մոտեցումները մի քիչ չափազանցված են»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը անդրադառնալով Ռուսաստանի` Ադրբեջնին զենք վաճառելու խնդրին, ասաց Կովկաս ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ ՄԻՆԱՍՅԱՆԸ:
  • Ընդդիմության քմայքները

    Ընդդիմության քմայքները

    02.07.2013| 16:50
    Ամռան երկրորդ ամիսն է: Իշխանության ներսում տեղի են ունենում որոշ գործընթացներ, որոնց ընդդիմությունն արձագանքում է ալարկոտ փիսոյի պես, որը, հետույքը տաքին դեմ արած, քաղցր նիրհի մեջ է ու ժամանակ առ ժամանակ մարմնի այս կամ այն մասում հայտնված աներես ճանճին ընդամենը պոչի ծույլ շարժումով է սաստում, հասկացնելու համար միայն, որ ինքը դեռ կա, պարզապես հավեսը տեղը չի: Այս վերջին իրադարձությունների ֆոնին ընդդիմադիր գործիչները միայն բավարվեցին-բավարարվում են մամուլի` իրենց ընձեռած հնարավորություններով:
  • Արա ՆԵՐՍԻՍՅԱՆ. Հայաստանը իրեն պահում է Ռուսաստանի համար «սիգարետ բերողի»  նման

    Արա ՆԵՐՍԻՍՅԱՆ. Հայաստանը իրեն պահում է Ռուսաստանի համար «սիգարետ բերողի» նման

    02.07.2013| 15:08
    Հասարակության մեջ մեր ապագա տեղի և դիրքի սկիզբը դրվում է պատանեկության ժամանակ: Բոլորս անցնում ենք շենք, փողոց, թաղ, դպրոց, ԲՈՒՀ (շատերս` բանակ) ճանապարհով: Էս միջավայրից յուրաքանչյուրը ունի իր չգրված օրենքները: Էդ օրենքները, թեթև փոփոխություններով, համարյա նույնն են:
  • Դեպարդիեն` Պուտինի և արվեստի մասին

    Դեպարդիեն` Պուտինի և արվեստի մասին

    02.07.2013| 15:05
    Ֆրանսիացի դերասան Ժերար Դեպարդիեն կարծում է, որ Ռուսաստանին պետք է այնպիսի առաջնորդ, իչնպիսին նախագահ Վլադիմիր Պուտինն է: «Ես ընկերություն եմ անում Պուտինի հետ, նա շատ ուժեղ անձնավորություն է, հենց այդպիսի ղեկավար է անհրաժեշտ Ռուսաստանին»,-կայացած մամուլի ասուլիսում նշել է դերասանը:
  • Աբրամովիչը հեռանում է քաղաքականությունից

    Աբրամովիչը հեռանում է քաղաքականությունից

    02.07.2013| 14:58
    Ռուս հայտնի միլիարդատեր, բիզնեսմեն Ռոման Աբրամովիչը սեփական նախաձեռնությամբ Չուկոտկայի ինքնավար մարզի ղեկավարի պաշտոնից հրաժարվելու դիմում է ներկայացրել, որը Պետդուման արդեն ընդունել է և նրա փոխարեն նշանակել հայազգի Արամայիս Դալլաքյանին: Այս մասին գրում է newsru.com-ը, հավելելով, որ Աբրամովիչի այս որոշումը պայմանավորված է վերջերս ընդունված «էլիտաների ազգայնացման մասին» օրենքի պահանջով: