Ռուսաստանը ռազմական ճանապարհով կհասնի ՈՒկրաինայում իր նպատակներին, եթե չհաջողվի եվրոպական երկրների հետ խաղաղ կարգավորման շուրջ պայմանավորվածություններ ձեռք բերել՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ ՈՒկրաինայում հակամարտության կարգավորումն անքակտելիորեն կապված է Եվրոպայում անվտանգության նոր համակարգի ձևավորման հետ։                
 
  • «Յունիգրաֆ իքսը» հյուրընկալեց Կենդանաբույժների համաշխարհային ծառայության մասնագետներին

    «Յունիգրաֆ իքսը» հյուրընկալեց Կենդանաբույժների համաշխարհային ծառայության մասնագետներին

    30.05.2013| 17:14
    Մայիսի 30-ին թափառող կենդանիների խնդիրներով զբաղվող «Յունիգրաֆ իքս» ընկերության կլինիկան հյուրընկալել էր Կենդանաբույժների համաշխարհային ծառայության մասնագետներին։ Կենդանաբույժների համաշխարհային ծառայության երեք մասնագետներից բաղկացած խումբը կենդանիների ստերջացման դասեր անցկացրեց «Յունիգրաֆ իքսի» աշխատակիցների համար։ Տեղի ունեցավ փորձի փոխանակում։ Եվրոպացի մասնագետները պատասխանեցին «Յունիգրաֆ իքսի» կենդանաբույժների հարցերին։ Եվրոպացի մասնագետները Հայաստան են ժամանել «Երիտասարդ կենդանաբույժների վերապատրաստում» նախագծի շրջանակներում, որն իրականացնում է «Փրո Փոուզ» կենդանապաշտպան կազմակերպությունը Երևանի քաղաքապետարանի հետ համատեղ։ Հայաստանյան այցելության ընթացքում կենդանաբույժները վարպետության դասեր են անցկացնում նաև Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողների համար։
  • «Կարծում ենք` վճռաբեկում լուրջ մարդիկ են նստած»

    «Կարծում ենք` վճռաբեկում լուրջ մարդիկ են նստած»

    30.05.2013| 16:56
    Արդեն հայտնի է, որ փաստաբանները, որպես բողոքի նշան ընդդեմ վճռաբեկ դատարանի կամայականությունների, որոշել են երկու օր՝ հունիսի 11-ին և 12-ին հայտարարել գործադուլ: Փաստաբաններին զայրացրել է այն հանգամանքը, որ բազմաթիվ բողոքներ, որոնք ուղարկվում են Վճռաբեկ դատարան, ոչ միայն չեն ընդունվում, այլև դատարանը չի պատճառաբանում, թե ինչու տվյալ բողոքը չընդունվեց վարույթ:
  • Ի՞նչ են կարդում փոքրիկները

    Ի՞նչ են կարդում փոքրիկները

    30.05.2013| 16:53
    Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանն օրական ունի 600-800 այցելու: Գրադարանի փոխտնօրեն Մադլեն Հովսեփյանի տեղեկացմամբ` կրտսեր տարիքի երեխաներին հետաքրքրում են ավելի շատ հեքիաթները, կենդանական և բուսական աշխարհին վերաբերող գրքերը, բանաստեղծությունները:
  • «Ազգային տարազ հագած փոքրիկ երաժիշտները»

    «Ազգային տարազ հագած փոքրիկ երաժիշտները»

    30.05.2013| 16:17
    Հունիսի 1-ին Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարանը կազմակերպում է Երեխաների պաշտպանության միջազգային օրվան նվիրված միջոցառում` «Ճանաչենք մեր ազգային մշակույթը» խորագրով: «Ագուլիս» տիկնիկային թատրոնում լիբանանահայ դրամատուրգ Ռոբերտ Առաքելյանի «Արևիկը» թատերգության տիկնիկային ներկայացմամբ հանդես կգա Երևանի թիվ 137 դպրոցի աշակերտական թատերախումբը (գեղարվեստական ղեկավար` Կարինե Մաղաքյան, նկարիչ` Նինա Գրիգորյան):
  • Նախարարն իր խոսքն ասաց

    Նախարարն իր խոսքն ասաց

    30.05.2013| 16:10
    Կառավարությանը մոտ կանգնած աղբյուրի փոխանցմամբ, առողջապահության նախարարությունում «ամպրոպ» է եղել։ «Եթե սրանից հետո լսեմ, որ դեղերը հիվանդներին չեն հասնում, ինձնից չնեղանաք»,- մայիսի 29-ին ասել է առողջապահության նախարար ԴԵՐԵՆԻԿ ԴՈՒՄԱՆՅԱՆԸ նախարարությունում հրավիրված կոլեգիայի նիստում` անդրադառնալով ինսուլինի հասանելիության խնդրին։
  • Սևանա լճից այս տարի բաց կթողնվի 170 մլն խմ ջուր

    Սևանա լճից այս տարի բաց կթողնվի 170 մլն խմ ջուր

    30.05.2013| 16:08
    ՀՀ ջրային տնտեսության պետական կոմիտեի պաշտոնական տվյալներով, Սևանա լճից այս տարի նախատեսվում է բաց թողնել 170 միլիոն խմ ջուր: Սևանա լճից այս տարվա ջրառը սահմանող որոշման նախագծի համաձայն` հողատարածքների ոռոգումն ապահովելու նպատակով ջրառի չափաքանակը կսահմանվի մինչև 170.0 մլն խմ: 170 մլն խմ-ն այն առավելագույն չափաքանակն է, որը «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ օրենքը թույլ է տալիս բաց թողնել լճից:
  • «Քաղաքական անպտուղ բանավեճերից խնդիրը պետք է տեղափոխվի տնտեսական լուծումների դաշտ»

    «Քաղաքական անպտուղ բանավեճերից խնդիրը պետք է տեղափոխվի տնտեսական լուծումների դաշտ»

    30.05.2013| 16:02
    Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունը դիմել է ՀՀ կառավարությանը: Նամակում մասնավորապես ասվում է.
  • «Արմավիայի» նախկին աշխատակիցներն արդյո՞ք հունիսի 7-ին կստանան իրենց աշխատավարձերը

    «Արմավիայի» նախկին աշխատակիցներն արդյո՞ք հունիսի 7-ին կստանան իրենց աշխատավարձերը

    30.05.2013| 16:00
    «Արմավիա» ավիափոխադրող ընկերության շուրջ 150 նախկին աշխատակիցներ արդեն վեց ամիս է սպասում են իրենց աշխատավարձին, որը մինչ օրս տարբեր պատճառաբանություններով ավիաընկերությունը չի վճարում: «Արմավիայի»` իր նախկին աշխատակիցներին (շուրջ 200 բորդ-ուղեկցորդներ և օդաչուներ) ունեցած պարտքը 500 հազար ԱՄՆ դոլար է:
  • «Ս.Սարգսյանն էլ ավելի է խճճում հայկական փոխհարաբերությունները Ռուսաստանի հետ»

    «Ս.Սարգսյանն էլ ավելի է խճճում հայկական փոխհարաբերությունները Ռուսաստանի հետ»

    30.05.2013| 15:53
    «Ես բազում անգամ ասել եմ, որ Սերժ Սարգսյանի` մյուս երկրների հետ ամբողջական փոխհարաբերություններն ավարտվում է փող ուզելով Ասվում է` թե գազի գինը 30 տոկոսով սուբսիդավորվելու են, սակայն չի ասվում, թե որտեղից է լինելու: Ես կարծում եմ, որ այդ սուբսիդավորումը կրկին Ռուսաստանից են ցանկանում ստանալ: Որ երկրի հետ փոխհարաբերություններին նայենք, անպայման վերջում կտեսնենք, որ գալիս է վարկերի, հարկերի գործողություններով, որոնք կապված են ֆինանսական ռեսուրսների հետ»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում նման կարծիք հայտնեց «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ:
  • Հեյդար Ալիևը Դաղստան էլ «հասավ»

    Հեյդար Ալիևը Դաղստան էլ «հասավ»

    30.05.2013| 15:40
    Դաղստանի մի շարք հասարակական կազմակերպություններ հունիսի 8-ին Դերբենտ քաղաքում հանրահավաք են հրավիրել տեղի Սովետսկի փողոցը Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիևին անունով վերանվանելու դեմ: Փողոցի վերանվանման դեմ ստորագրել է այդ փողոցի ավելի քան 200 բնակիչ: