Ռուսաստանը ռազմական ճանապարհով կհասնի ՈՒկրաինայում իր նպատակներին, եթե չհաջողվի եվրոպական երկրների հետ խաղաղ կարգավորման շուրջ պայմանավորվածություններ ձեռք բերել՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ ՈՒկրաինայում հակամարտության կարգավորումն անքակտելիորեն կապված է Եվրոպայում անվտանգության նոր համակարգի ձևավորման հետ։                
 
  • «Ստեղծագործությունների մեծ մասը երբևէ չի կատարվել»

    «Ստեղծագործությունների մեծ մասը երբևէ չի կատարվել»

    21.05.2013| 16:43
    «Արս Լունգա» դուետը` ի դեմս Արամ Թալալյանի և Ջուլիետա Վարդանյանի, իրականացրել է «Հայ կամերային երաժշտության անթոլոգիա (մաս 1. ստեղծագործություններ թավջութակի և դաշնամուրի համար)» նախագիծը:
  • «Պաղտասար աղբար» օպերետի ամենամեծ նորարարությունը դասական ոճն է»

    «Պաղտասար աղբար» օպերետի ամենամեծ նորարարությունը դասական ոճն է»

    21.05.2013| 16:28
    Վաղը` մայիսի 22-ին, Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում տեղի կունենա «Պաղտասար աղբար» օպերետի հայաստանյան պրեմիերան: Այն, ինչպես irates.am-ի հետ զրույցում նշեց օպերետի բեմադրիչ, կոմպոզիտոր Հրանտ ԱՂԱՋԱՆՅԱՆԸ, նվիրվում է Հ.Պարոնյանի ծննդյան 170-ամյակին:
  • Նորայր ՆՈՐԻԿՅԱՆ. Այսպես հեռանում են սեփական տնից

    Նորայր ՆՈՐԻԿՅԱՆ. Այսպես հեռանում են սեփական տնից

    21.05.2013| 16:22
    Հետևություններ չանող սերնդի սխալները, անկախ իր կամքից, կրկնակի ու անդառնալի են դառնում, հետևանքները՝ անվերականգնելի: Ամեն մի զինվորի սպանության դեպք արդարացի ցասումի, լուռ ու բարձրաձայն բողոքի պատճառ է դառնում: Ամեն մեկն իր բողոքը հայտնում է յուրովի՝ վստահ լինելով, որ ամենաճիշտն ինքն է, չնայած ես միշտ համարել եմ, որ կորստի ցավը ժամանակի հետ զգալու է միայն ծնողը, մերձավոր հարազատը, երբ շուրջը դատարկություն է, ապրելու իմաստը՝ ոչինչ, խելագար ու անհույս սպասումով, որ մի օր որդին տուն կգա…
  • Ընդդիմադիրներ պատգամավորները վարչապետի «ախորժակը փակեցին»

    Ընդդիմադիրներ պատգամավորները վարչապետի «ախորժակը փակեցին»

    21.05.2013| 15:54
    Այսօր ընդդիմադիր խորհրդարանականներն այնքան սուր քննադատեցին կառավարությանը, որ վարչապետի «ախորժակը փակվեց»: Ընդմիջման ժամին բավականին երկար ժամանակ դատարկ դահլիճում վարչապետն ու ֆինանասների նորանշանակ նախարար Դավիթ Սարգսյանը թղթերի փաթեթն էին շուռումուռ տալիս, ինչ-որ բան էին քննարկում, նախարարն անընդհատ խոսում էր, իսկ Տիգրան Սարգսյանը լսում էր և շարունակում փաստաթղթերը նայել:
  • «Ապացուցեք, որ ամենավատը չեք»

    «Ապացուցեք, որ ամենավատը չեք»

    21.05.2013| 15:52
    «ՀՀԿ-ի մեծ գաղափարախոս Գալուստ Գրիգորիչը իր ելույթներից մեկում ասաց, որ ձեզնից լավը չկա: Նա ասաց, որ մենք ամենալավը չենք, բայց մեզնից լավը չկա: Սա շատ հետաքրքիր ֆենոմեն է: Հավանաբար, կառավարությունն այս խոսքերը շատ լուրջ է ընդունել»,-այսօր ԱԺ-ում կառավարության ծրագրի քննարկման ժամանակ ասաց ՀՅԴ խմբակցության անդամ Վահան Հովհաննիսյանը, հավելելով . «Դա կլասիկ գրիգորիչական շուլուխ ա եղել: Լուրջ մի ընդունեք: Դուք չեք ամենալավը: Ապացուցեք, որ դուք ամենավատը չեք»:
  • Գուրգեն Արսենյանը կապ չունի՞ ԲՀԿ-ի հետ

    Գուրգեն Արսենյանը կապ չունի՞ ԲՀԿ-ի հետ

    21.05.2013| 15:40
    ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը ներկայացնող պատգամավոր Գուրգեն Արսենյանից հետաքրքրվեցինք, թե ինչու ԲՀԿ-ն չիրականացրեց իր նախընտրական «սպառնալիքը», այն է՝ կեղծված ընտրություններից հետո վայր դնել Երևանի ավագանու մանդատները: Արդյո՞ք ընտրությունների արդյունքները գոհացրել են ԲՀԿ-ականներին:
  • Մայիսի վերջին կաթնամթերքի գները կնվազեն

    Մայիսի վերջին կաթնամթերքի գները կնվազեն

    21.05.2013| 15:30
    ՀՀ գյուղատնտեսության նախարարության անասնաբուծության և անասնաբուժության վարչության պետ Աշոտ Հովհաննիսյանի փոխանցմամբ, հանրապետությունում կաթի արտադրությունը սեզոնային բնույթ է կրում և մայիսի վերջին և հուլիսի սկզբին կաթի և կաթնամթերքի գների նվազում է ակնկալվում:
  • «Գյուղացուն նախևառաջ ֆինանսական օգնություն է հարկավոր»

    «Գյուղացուն նախևառաջ ֆինանսական օգնություն է հարկավոր»

    21.05.2013| 15:25
    «Հայաստանի գյուղատնտեսությունն այս տարի 35-40 մլն ԱՄՆ դոլարի վնաս կրեց: Մեր հաշվարկով, ոչնչացվել են շուրջ 20 հզր հեկտար այգիներ: Գյուղացին հայտնվել է անելանելի վիճակի մեջ»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ծամանակ ասաց Հայաստանի Ագրարագյուղացիական միության նախագահ Հրաչ ԲԵՐԲԵՐՅԱՆԸ և հավելեց, որ գյուղացուն առաջնահերթ ֆինանսական օգնություն է անհրաժեշտ. «Իհարկե, պետք է նաև սերմեր և պարարտանյութ տրամադրել, բայց այսօր միայն սերմով օգնելը նրան ոչինչ չի տա: Անհարժեշտ է գոնե մեկ տարով սառեցնել գյուղացու վարկը»,-ընդգծեց նա:
  • «Եթե մահացածներն ու արտագաղթածները կարող են քվեարկել, ինչո՞ւ թոշակ էլ չստանան»

    «Եթե մահացածներն ու արտագաղթածները կարող են քվեարկել, ինչո՞ւ թոշակ էլ չստանան»

    21.05.2013| 14:02
    Այս պահին կառավարության ծրագրի քննարկումն ԱԺ-ում շատ բուռն է ընթանում: Ընդդիմադիր պատգամավորները, իրար հերթ չտալով, խիստ քննադատում են կառավարությանը` ներկայացնելով վերջին «թարմ» իրադարձությունների սեփական մեկնաբանությունները: Չնայած կոռեկտությունը պահպանելու ԱԺ խոսնակի հորդորին, ընդդիմադիրները չեն հանդարտվում:
  • Պակիստանը կբանակցի ահաբեկիչների հետ

    Պակիստանը կբանակցի ահաբեկիչների հետ

    21.05.2013| 13:38
    Պակիստանի ապագա վարչապետ, երկրի խորհրդարանական ընտրություններում հաղթանակ տարած «Պակիստանի մուսուլմանական լիգա» կուսակցության նախագահ Նավազ Շարիֆը հայտարարել է, որ հանդես է գալու տեղի թալիբ ծայրահեղականների հետ երկխոսության նախաձեռնությամբ։