Ռուսաստանը ռազմական ճանապարհով կհասնի ՈՒկրաինայում իր նպատակներին, եթե չհաջողվի եվրոպական երկրների հետ խաղաղ կարգավորման շուրջ պայմանավորվածություններ ձեռք բերել՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ ՈՒկրաինայում հակամարտության կարգավորումն անքակտելիորեն կապված է Եվրոպայում անվտանգության նոր համակարգի ձևավորման հետ։                
 
  • Ով անկեղծ է, թող առաջինը քայլ անի

    Ով անկեղծ է, թող առաջինը քայլ անի

    10.05.2013| 18:35
    Ազատության հրապարակում, երեկ խոսելով փետրվարի 18-ին տեղի ունեցած նախագահական ընտրությունների մասին, Րաֆֆի Հովհաննիսյանն ասել է. «Անհավատների այս բանակում ժողովուրդը հաղթեց: Պարտվեցի ես: Ինձնից ավելի պարտվել է Սերժ Սարգսյանը:
  • Քեմերոնը չնախատեսված այցով ՌԴ-ում է. թեման՝ Սիրիա

    Քեմերոնը չնախատեսված այցով ՌԴ-ում է. թեման՝ Սիրիա

    10.05.2013| 18:33
    Մեծ բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը ժամանել է Սոչի՝ հանդիպելու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Այս այցելության մասին Քեմերոնը հայտարարել է միայն չորեքշաբթի։ Ելույթ ունենալով խորհրդարանում՝ նա ասել է, որ Պուտինի հետ զրույցի թեման լինելու է Սիրիայում տիրող իրավիճակը, որտեղ արդեն ավելի քան երկու տարի շարունակվում են իշխանությունների և ընդդիմության միջև արյունալի մարտերը։
  • Պարենամթերքի թանկացման վրա ազդել է ընտրակաշառքը

    Պարենամթերքի թանկացման վրա ազդել է ընտրակաշառքը

    10.05.2013| 16:15
    «Մթերքների թանկացում է սպասվում»,-այսօր, լրագրողների հետ հանդիպմանն հայտարարեց Հայաստանի սպառողների ասոցիացիայի ՀԿ-ի նախագահ Արմեն ՊՈՂՈՍՅԱՆԸ:
  • Յուրի Վարդանյանը կազատվի՞ Ծառուկյանի «թիմից»

    Յուրի Վարդանյանը կազատվի՞ Ծառուկյանի «թիմից»

    10.05.2013| 15:40
    Յուրի Վարդանյանի` սպորտի և երիտասարդության հարցերի նախարար նշանակվելուց հետո այդ նախարարությունում մեծ աժիոտաժ է առաջացել: Մեր աղբյուրի դիտարկմամբ, քանի որ սա ԲՀԿ-ի «պապենական տարածքն» էր և աշխատողներից շատերը Գագիկ Ծառուկյանի «հովանավորյալներն» են, բոլորը, սիրտը «դող», սպասում են նոր նախարարի հրամաններին, այսինքն` կազատվե՞ն աշխատանքից, թե՞ կշարունակեն մնալ տեղերում: Առավել ևս, արդեն խոսակցություններ կան, որ Վարդանյանը մտադիր է ոլորտը լիովին կուսակցականազերծել ու հիմնովին նոր ռելսերի վրա դնել:
  • Արժե նաև վերհիշել

    Արժե նաև վերհիշել

    10.05.2013| 14:40
    Հայաստանում ամեն մի ընտրությունից հետո թերթերն ու կայքերն ուղղակի պայթում են ընտրական խախտումների արձանագրություններից, կեղծիքների բացահայտումներից, թաղային խուժանների լուսանկարներից, լրագրողների, վստահված անձանց վրա գործադրված բռնություններից, նրանց առևանգման դեպքերից: Շարքը կարելի է անվերջ շարունակել: Բայց մեկ-մեկ էլ, թերևս, արժե վերհիշել: Վերհիշել, թե տարիներ առաջ ինչ են գրել Հայաստանում կազմակերպված ընտրությունների մասին:
  • Մկրտություն` Գյուլիստանի բարձունքներում

    Մկրտություն` Գյուլիստանի բարձունքներում

    10.05.2013| 14:36
    ԼՂՀ պաշտպանության բանակի հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի տարածքում է գտնվում Սուրբ Ամենափրկիչ վանքը:
  • Սիրիան զենք կմատակարարի «Հզբոլահին»

    Սիրիան զենք կմատակարարի «Հզբոլահին»

    10.05.2013| 14:33
    Լիբանանյան «Հզբոլահ» զինված խմբավորումը հայտարարել է, որ Սիրիան մտադիր է իրենց այնպիսի զենքեր տրամադրել, որը կփոխի ուժերի դասավորությունը։
  • Գվատեմալայի նախկին նախագահը մեղադրվում է ցեղասպանության համար

    Գվատեմալայի նախկին նախագահը մեղադրվում է ցեղասպանության համար

    10.05.2013| 14:28
    Գվատեմալայի նախկին նախագահ Էֆրաին Ռիոս Մոնտը հերքել է ցեղասպանության համար իրեն առաջադրված մեղադրանքը։ Ռիոս Մոնտին մեղադրում են մարդկության դեմ գործած հանցագործության և 1980-ականների սկզբին ավելի քան 1500 հնդկացիների սպանելու համար։
  • Ճանապարհ դեպի Երուսաղեմ

    Ճանապարհ դեպի Երուսաղեմ

    09.05.2013| 23:01
    Ես վերջապես հեռացա Երուսաղեմից: Սրբապղծություն է այս նախադասությունը: Իսկ հեռանալը սկսվեց դեռ երեկ, երբ երրորդ ու վերջին անգամ Հարության տաճարում հրաժեշտ տվեցի Հիսուսի գերեզմանին: Դժվար հրաժեշտ, որովհետև այս մի քանի օրը Երուսաղեմում ու համարյա ամենօրյա այցերը Հարության տաճար, ստեղծել է ձգողականության այնպիսի դաշտ, որտեղ գործում են միայն տիեզերական օրենքները:
  • Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ. Ցավը, մեկ է, չի կիսվում

    Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ. Ցավը, մեկ է, չի կիսվում

    09.05.2013| 22:21
    Արցախյան պատերազմի տարիներին «Հայաստանի Հանրապետություն» թերթում էի աշխատում: Շատ էի գրում կռվող տղերքի մասին, զոհված տղերքի մասին: Հաճախ տալիս էին հերթական զոհվածի լուսանկարը, կենսագրական տվյալները ու ասում` գրի: Ամեն զինվորի հետ վերապրում էի իր կյանքը: Արդեն բառերս չէին հերիքում, զգացմունքներս խեղդում էին, ընդվզում էի: Այդինին ասում էի` հերիք է, էլ չեմ ուզում գրեմ, չեմ կարողանում: Ասում էր` գիտեմ, որ դժվար է, բայց պետք է: Նրանք բոլորը երիտասարդ էին, գեղեցիկ, ուժեղ ու... լուսավոր: