Ռուսաստանը ռազմական ճանապարհով կհասնի ՈՒկրաինայում իր նպատակներին, եթե չհաջողվի եվրոպական երկրների հետ խաղաղ կարգավորման շուրջ պայմանավորվածություններ ձեռք բերել՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ ՈՒկրաինայում հակամարտության կարգավորումն անքակտելիորեն կապված է Եվրոպայում անվտանգության նոր համակարգի ձևավորման հետ։                
 
  • Ինչպես են մսխվում հաղթանակները

    Ինչպես են մսխվում հաղթանակները

    09.05.2013| 18:25
    Մայիսյան հաղթանակների օրերին մեր հասարակական, մշակութային գործիչներից հաճախ ենք լսել, որ մենք մեր հաղթանակներին չենք կարողանում տեր կանգնել, ըստ արժանվույն չենք գնահատում և այլն: Լսում ենք նաև, որ նոր սերունդը չի կարդում, չի ճանաչում Արցախյան պատերազմի հերոսներին, չգիտի մեր նորօրյա պատմությունը: Մի քանի տարի առաջ հեռուստատեսությամբ ցույց էին տալիս ավարտական դասարանների աշակերտների, որոնք չգիտեին, թե ինչ օր է Մայիսի 9-ը, պատկերացում չունեին Ղարաբաղյան ազատամարտի մասին: Իսկ որտեղի՞ց պետք է պատկերացում ունենային: Դպրոցական, բուհական դասագրքերից, որտեղ չկա մեր հաղթանակների մասին որևէ հիշատակում, որտեղ անցյալ դարի իննսունականները հիշատակվում են որպես «ցրտի և մութի տարիներ», որտեղ խոսվում է միայն տնտեսական անկումների մասին:
  • «...Հետո հասել եմ մինչև Բեռլին»
  • Իշխանություններն անցողիկ են, պատմությունը` հարատև

    Իշխանություններն անցողիկ են, պատմությունը` հարատև

    09.05.2013| 18:11
    Անկախացած Հայաստանում, երբ սովետամերժ տրամադրությունները ոչ միայն թարմ էին, այլև կատաղի, շատ փողոցների անուններ փոխվեցին, Լենինի արձանը հանվեց ու նույնիսկ մայիսի 9-ը, որպես հաղթանակի տոն, վերացավ պաշտոնապես: Հայրենական պատերազմի վետերաններն ընդվզեցին, թեև նրանց ընդվզոցը իրենց ներսում էր` իրենց երազած անկախ Հայաստանում օրացույցներից ջնջեցին իրենց բաժին հաղթանակի օրը որպես տոն: Իմ լավ բարեկամուհի տիկին Վերգուշը` Վերգինե Ավետիսյանը, ում 17-ը լրացել էր պատերազմի դաշտում` ռմբակոծության տակ, և ով մինչև Ռումինիա էր հասել, ուներ մեդալներ, շքանշաններ, ամեն տարվա մայիսի 9-ին հաղթանակի օրվա միջոցառումների պատվավոր հյուրն էր: Երբ ասվեց, որ դա հայերի պատերազմը չի եղել, այլ Սովետական Միության, նեղվում էր. «Ախր դա իմ կյանքն է, իմ պատմությունն է, ոնց են մոռանում, որ մենք կռվեցինք»: Տիկին Վերգինեն արդեն ողջ չէր, երբ Մայիսի 9-ը, որպես հաղթանակի տոն, վերականգնվեց:
  • Սպասեք նրանց՝ նրանք իրենց առաջնորդով հանդերձ ասպարեզ են գալու

    Սպասեք նրանց՝ նրանք իրենց առաջնորդով հանդերձ ասպարեզ են գալու

    09.05.2013| 17:52
    Չգիտես, ինչու հիշեցի՝ երբ հյուրընկալվել էի Կարեն Քոչարյանի “Կենդանի մատյան”-ին, հաղորդավարն ինձ հարց տվեց. - Այ Դուք, այդքան խոսում եք անապահովների մասին, եթե նրանք այդքան շատ են, ինչո՞ւ, ուրեմն, չեն համախմբվում, ինչո՞ւ չունեն առաջնորդ, ճիշտ այնպես, ինչպես ժամանակին եղել է նոր զարգացող շատ երկրներում:
  • Վետերաններին չհանդիպեցի` փոխարենը ստացվեց այսպիսի նյութ

    Վետերաններին չհանդիպեցի` փոխարենը ստացվեց այսպիսի նյութ

    09.05.2013| 17:26
    Ամեն տարի այս օրը մայրաքաղաքի զբոսայգիները լեփ-լեցուն են Հայրենական մեծ պատերազմի մասնակիցներով և ոչ միայն: Այս տարի, սովորության համաձայն, որոշեցի դուրս գալ, շրջել ինձ հարազատ «Կոմայգում», զրույցի բռնվել իրենց արյան գնով մեր երկրի խաղաղությունն ապահոված ալեզարդ ծերակույտի հետ:
  • Արգելում աղիքային վարակիչ հիվանդության աղբյուրը խմելու ջուրն է

    Արգելում աղիքային վարակիչ հիվանդության աղբյուրը խմելու ջուրն է

    09.05.2013| 17:14
    ՀՀ Առողջապահության նախարարությունը օրերս հաղորդագրություն էր տարածել, որ Կոտայքի մարզի Նաիրիի տարածաշրջանի Արգել համայնքում, բնակչության շրջանում, աղեստամոքսային գանգատներով դեպքեր են արձանագրվել:
  • ԹԱՎՐԵ. «Անկոչը»

    ԹԱՎՐԵ. «Անկոչը»

    09.05.2013| 17:05
    «Այսօրվա համար բավական է, - ականջներումս հնչեց Անկոչի ծանոթ ձայնը, - վերադառնալուդ ժամանակն է…» : Հավաքածս գունավոր ավազաքարերը լցրեցի գրպանս ու նստելով չարչրկված «Պեժոյիս» ղեկին, հեռացա լճափից:
  • Եթե չլիներ խորհրդային հայրենասիրական դաստիարակությունը

    Եթե չլիներ խորհրդային հայրենասիրական դաստիարակությունը

    09.05.2013| 12:48
    Մայիսը հայ ժողովրդի հաղթանակների ու նվաճումների ամիսն է: Այսօր եռատոնի Հաղթանակի օրը համանուն զբոսայգում միավորել է քաղաքական տարբեր հայացքների տեր գործիչների: Բարձր տրամադրությամբ այստեղ էր նաև ՀԿԿ կենտկոմի առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանը: «Խորը հուզմունքով այստեղ եմ, որովհետև արդեն հատուկենտ մնացած վետերաններն են, որոնք հազիվ են քայլում: Նրանց կուրծքը զարդարում են մեդալները»,-իր տպավորությունները մեզ հետ զրույցում կիսեց նա, հավելելով, որ թեկուզ առողջական խնդիրներով, վետերանները եկել են Հաղթանակի զբոսայգի և իրենց հարգանքի տուրքն են մատուցում «Անհայտ զինվորի» հուշարձանին:
  • Օբաման ու Քեմերոնը կհանդիպեն

    Օբաման ու Քեմերոնը կհանդիպեն

    09.05.2013| 12:38
    ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի և Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնի հանդիպման օրակարգի հիմնական թեմաներն են լինելու սիրիական ճգնաժամը և Մեծ ութնյակի համաժողովի կազմակերպումը։
  • Հրդեհ և զոհեր՝ Բանգլադեշի փլուզված շենքի տարածքում

    Հրդեհ և զոհեր՝ Բանգլադեշի փլուզված շենքի տարածքում

    09.05.2013| 12:37
    Բանգլադեշի փլուզված ֆաբրիկայի շենքի տարածքում հրդեհ է բռնկվել։ Այդ մասին այսօր հաղորդել են դեպքի վայրում աշխատող փրկարարները։ Հրդեհը բռնկվել էր դեռ չորեքշաբթի, զոհվածների մարմինները, սակայն, հնարավոր է եղել հայտնաբերել միայն այսօր առավոտյան։