Ռուսաստանը ռազմական ճանապարհով կհասնի ՈՒկրաինայում իր նպատակներին, եթե չհաջողվի եվրոպական երկրների հետ խաղաղ կարգավորման շուրջ պայմանավորվածություններ ձեռք բերել՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ ՈՒկրաինայում հակամարտության կարգավորումն անքակտելիորեն կապված է Եվրոպայում անվտանգության նոր համակարգի ձևավորման հետ։                
 
  • Կիսանոր կառավարություն

    Կիսանոր կառավարություն

    07.05.2013| 23:32
    Նոր կառավարության կազմը հայտնի է: Տարածքային կառավարման, առողջապահության, արդարադատության, սոցիալական հարցերի, արդարադատության, արտակարգ իրավիճակների, արտաքին գործերի, բնապահպանության, գյուղատնտեսության, էներգետիկայի և բնական պաշարների, կրթության և գիտության, մշակույթի, պաշտպանության, սփյուռքի, տրանսպորտի և կապի, քաղաքաշինության նախարարները շարունակելու են պաշտոնավարել:
  • Արման ՄԵԼԻՔՅԱՆ. Անսխալական, ամենագետ ու ամենակարող առաջնորդի թեզը

    Արման ՄԵԼԻՔՅԱՆ. Անսխալական, ամենագետ ու ամենակարող առաջնորդի թեզը

    07.05.2013| 22:58
    Իրականությունն ու դրա վերաբերյալ մարդկանց բացարձակ մեծամասնության պատկերացումները էապես տարբերվում են միմյանցից: Դրա շնորհիվ է, որ մարդկանց գիտակցության կառավարումը, խարսխված լինելով նրանց մոտ իրականության սխալ ընկալման և այդօրինակ ընկալումից բխող չհիմնավորված սպասումների վրա, կարող է լուրջ և օգտակար գործիք լինել կառավարիչների համար:
  • Թվերի ինչպիսի՜ շքերթ

    Թվերի ինչպիսի՜ շքերթ

    07.05.2013| 22:56
    Տարոն Անդրանիկի Մարգարյանը քաղաքապետ է ընտրվել մայիսի 5-ին: 5-րդ ամսի: Նա Երևանի 55-րդ քաղաքապետն է: Քաղաքապետ է ընտրվել 55 տոկոս ձայնով:
  • Պարսպապատ հոգիներով քաղաքը

    Պարսպապատ հոգիներով քաղաքը

    07.05.2013| 22:44
    Ես սկսում եմ հասկանալ Երուսաղեմի առեղծվածը՝ ամեն ինչ բաց է, ափիդ մեջ, բայց ոչինչ ոչ սկիզբ ունի, ոչ վերջ: Պարիսպները: Հին քաղաքը՝ իր հավերժական պարիսպների մեջ: Յաֆֆայի դարպասները, որտեղից մեկնում են Յաֆֆա: Դամասկոսի դարպասները, որտեղից ուր էլ գնաս, հասնում ես Դամասկոս: Սիոնի դարպասները, որտեղից սկսվում է Հին Երուսաղեմի սիրտը: Հերովդեսի դարպասները, որ պաշտպանում են նրա պալատը:
  • Ընտրություններից դժգոհ են, բայց մանդատից չեն հրաժարվի

    Ընտրություններից դժգոհ են, բայց մանդատից չեն հրաժարվի

    07.05.2013| 18:41
    Երևանի ավագանու ընտրություններից հետո շոկի մեջ է հայտնվել «Բարգավաճ Հայաստանը», որը, անշուշտ, ավելի բարձր արդյունքներ էր ակնկալում, քան ստացել է` 23, 05 տոկոս: Կվերցնե՞ն մանդատները, թե ոչ՝ կորոշի ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը: Կորոշի, երբ կկարողանան հաղթահարել շոկը:
  • Ինչու ՀԱԿ-ն ու ՀՅԴ-ն պարտվեցին

    Ինչու ՀԱԿ-ն ու ՀՅԴ-ն պարտվեցին

    07.05.2013| 18:36
    «Արմեն Ռուստամյանի այն լոզունգը, թե այս ընտրությունները հին օրենսդրությամբ հնարավոր չէ հաղթել ու գործ անել, զրո դուրս եկավ: Քանի որ մեկը, որ չունի ֆինանսական և օլիգարխիական ռեսուրս, կարողացավ հաղթել, իսկ մյուսը` ոչ: Եթե ժողովուրդը ռեալ քաղաքական խումբ կամ թեկնածու է տեսնում, կներեք, բայց թքած ունի փողի էլ, ծանոթությունների, մեքենաներով տանել-բերելու վրա էլ»,-անդրադառնալով ավագանու ընտրություններին, irates.am-ին ասաց քաղաքագետ Լևոն Շիրինյանը:
  • Այս ուժի ծնունդը գուժեց մյուսների մահը

    Այս ուժի ծնունդը գուժեց մյուսների մահը

    07.05.2013| 17:48
    Ըստ քաղաքագետ Լևոն Շիրինյանի` Երևանի ավագանու ընտրությամբ քաղաքական որոշակի ցիկլ ավարտվում է: Վերլուծելով նաև ԱԺ, նախագահական ընտրությունները, Շիրինյանը նկատեց, որ այս բոլոր ընտրություններում ՀՀԿ-ն հաղթանակ է տոնել Սերժ Սարգսյանի վարկանիշի շնորհիվ, քանի որ այդ ընտրություններում քարոզարշավը «տարել» է միայն նա, իսկ Երևանի ավագանու ընտրությունը ներկայացվեց Տարոն Մարգարյանի «դեմքով», բայց կրկին ՀՀԿ ղեկավարի երաշխավորությամբ:
  • Զոհաբերվեց կամակատարը

    Զոհաբերվեց կամակատարը

    07.05.2013| 17:40
    Երևանի ոստիկանապետ Ներսիկ Նազարյանի պաշտոնակությունից հետո իրավապահ համակարգում հաջորդ աղմկահարույց պաշտոնանկությունը Հատուկ քննչական ծառայության ղեկավար Անդրանիկ Միրզոյանի պաշտոնանկությունն էր: Նրա փոխարեն ՀՔԾ նոր ղեկավար է նշանակվել Վահրամ Շահինյանը:
  • Հայաստան է ներմուծվել ոչ թե 2լ սերմնահեղուկ, այլ` 2մլ, այն էլ` մեկ դոնորի համար

    Հայաստան է ներմուծվել ոչ թե 2լ սերմնահեղուկ, այլ` 2մլ, այն էլ` մեկ դոնորի համար

    07.05.2013| 16:28
    «Հայաստան ներմուծված սերմնահեղուկը ոչ թե 2լ է եղել այլ 2 մլ: Այն ոչ թե ներկրվել է Իսրաելից, այլ Ավստրալիայից»,-այսօր լրագրողնեի հետ հանդիպմանը պարզաբանեց «Մոր և մանկան առողջության պահպանման» կենտրոնի տնօրեն, պրոֆեսոր Գեորգի ՕԿՈԵՎԸ` անդրադառնալով համացանցում տարածված այս աղմկահարույց հարցին:
  • Նոր ձևակերպումների անհրաժեշտություն կա

    Նոր ձևակերպումների անհրաժեշտություն կա

    07.05.2013| 16:18
    Հերթական ընտրություններն ավարտվեցին ընդդիմության պարտությամբ: Ընդդիմությունը սա բացատրում է ընտրակաշառքներով: Իհարկե, ՀՀԿ-ի մասին ավելի շատ է խոսվում, քան` ԲՀԿ-ի, բայց դրանից ոչինչ չի փոխվում: Իրականությունն այն է, որ այս երկու կուսակցություններն էլ որքան կարողացել, ընտրակաշառք են բաժանել երևանցիներին: Կա փաստ` հասարակության մի ստվար շերտ ընտրակաշառք է վերցնում, ու սա ամենալուրջ խնդիրն է Հայաստանում, ըստ իս: