Ռուսաստանը ռազմական ճանապարհով կհասնի ՈՒկրաինայում իր նպատակներին, եթե չհաջողվի եվրոպական երկրների հետ խաղաղ կարգավորման շուրջ պայմանավորվածություններ ձեռք բերել՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ ՈՒկրաինայում հակամարտության կարգավորումն անքակտելիորեն կապված է Եվրոպայում անվտանգության նոր համակարգի ձևավորման հետ։                
 
  • «Լույսը»` վենետիկյան հեղինակավոր մրցույթ-փառատոնում

    «Լույսը»` վենետիկյան հեղինակավոր մրցույթ-փառատոնում

    07.05.2013| 16:16
    «Լույս» վոկալ հնգյակը Վենետիկում կայացած «Venezia in Musica» երգչախմբային մրցույթ-փառատոնում (Վենետիկ, Իտալիա, ապրիլի 28-մայիսի 1) արժանացել է երկու ոսկե դիպլոմի` ժողովրդական և հոգևոր երաժշտություն անվանակարգերում:
  • Նորայր ՆՈՐԻԿՅԱՆ. Ատելության վրա կառուցված ռազմավարություն

    Նորայր ՆՈՐԻԿՅԱՆ. Ատելության վրա կառուցված ռազմավարություն

    07.05.2013| 13:31
    Հետընտրական մտորումները սովորաբար ավարտվում են ապագան ավելի լավ պատկերացնելու ցանկությամբ՝ պայմանով, որ չես կորցնում իրականության զգացողությունը և ուժերի իրական հարաբերակցությունը գնահատում ես այնպես, ինչպիսին այն կա օբյեկտիվորեն:
  • Երիտասարդների խնդիրները` մարզային ասպեկտում

    Երիտասարդների խնդիրները` մարզային ասպեկտում

    07.05.2013| 13:11
    Մարզերի երիտասարդների զբաղվածության և ժամանցի հարցը մշտապես խնդրահարույց է եղել: Գյումրիի «Նոր սերունդ» մարդասիրական ՀԿ-ի մեր գործընկերները irates.am-ին փոխանցեցին, որ մարտի մեկից իրականացնում են «Երիտասարդական հիմնախնդիրներով զբաղվող կազմակերպությունների և ոչ ֆորմալ խմբերի կարողությունների հզորացման» և «Համայնքային երիտասարդների շահերի պաշտպանության» ծրագրերը, որոնք ֆինանսավորվում են սպորտի և երիտասարդության նախարարության և «Քաունթերփարթ ինթերնեյշնլ» կազմակերպության կողմից: Այն տևելու է մինչև օգոստոսի 31-ը:
  • Սկսվել է դիմորդների փաստաթղթերի ընդունումն ու հայտագրումը

    Սկսվել է դիմորդների փաստաթղթերի ընդունումն ու հայտագրումը

    07.05.2013| 12:48
    Մայիսի 6-ից ՀՀ բուհերում սկսվել է դիմորդների փաստաթղթերի ընդունման և հայտագրման գործընթացը: Փաստաթղթերի ընդունելությունը կտևի մինչև հունիսի 1-ը` ժամը 1800-ը:
  • Օլանդից դժգոհ է ֆրանսիացիների 76 տոկոսը

    Օլանդից դժգոհ է ֆրանսիացիների 76 տոկոսը

    07.05.2013| 12:47
    Ֆրանսիացիների ավելի քան 76 տոկոսը դժգոհ է նախագահ Ֆրանսուա Օլանդի քաղաքականությունից, ով նախագահական ընտրություններում հաղթել է մոտ մեկ տարի առաջ։ Այդ մասին վկայում են երկրում անցկացված սոցիոլոգիական հարցումները։ Ֆրանսիայի դեռևս ոչ մի նախագահ ընտրվելուց 1 տարի անց չի ունեցել այսքան ցածր վարկանիշ հանրության շրջանում, նշում են լրագրողները։
  • Քերին ժամանում է Ռուսաստան

    Քերին ժամանում է Ռուսաստան

    07.05.2013| 12:46
    ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին ժամանում է Մոսկվա։ Ռուսաստանի իշխանությունների հետ երկօրյա այցի շրջանակներում նա կքննարկի երկկողմ համագործակցությանը, ինչպես նաև միջազգային խնդիրներին առնչվող հարցեր։
  • Վենեսուելայում կարգուկանոնը կհսկեն զինվորները

    Վենեսուելայում կարգուկանոնը կհսկեն զինվորները

    07.05.2013| 12:45
    Վենեսուելայի մայրաքաղաքում անվտանգության ապահովման և հանցավորության դեմ պայքարում կընդգրկվեն զինվորականներ։ Այդ մասին հայտարարել է երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոն։ Երկրի ղեկավարը հայտնել է, որ այդպիսով կկարողանան կտրուկ նվազեցնել հանցավորության մակարդակը։
  • Հայտնաբերվել են 10 տարի առաջ անհետ կորած աղջիկները

    Հայտնաբերվել են 10 տարի առաջ անհետ կորած աղջիկները

    07.05.2013| 12:42
    Ամերիկյան Օհայո նահանգի Քլիվլենդ քաղաքի տներից մեկում ոստիկանությունը հայտնաբերել է 3 կանանց, որոնք առևանգվել էին մոտ 10 տարի առաջ։ Նրանք այժմ գտնվում են հիվանդանոցում, նրանց առողջական վիճակը բավարար է։ Ձերբակալվել է նաև 52-ամյա մի տղամարդ, ով ենթադրաբար պահում էր այդ կանանց։
  • Յայլյանը վերադառնում է մեդալով

    Յայլյանը վերադառնում է մեդալով

    07.05.2013| 12:38
    Պերուում ընթացող ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում Հայաստանի ընտրանուց այսօր մրցահարթակ է ելել 58 կգ քաշային Իզաբելա Յայլյանը, ով մեր միակ աղջիկ ներկայացուցիչն է: Պոկում վարժությունում երրորդ մոտեցմամբ Իզաբելան հաղթահարել է 87 կիլոգրամ կշռող ծանրաձողն ու արժանացել փոքր բրոնզե մեդալի: Երկրորդ վարժությունում նրա բարձրացրած 107 կիլոգրամն եղել է չորրորդ արդյունքը:
  • «Շիրակը»` Հայաստանի չեմպիոն

    «Շիրակը»` Հայաստանի չեմպիոն

    07.05.2013| 12:33
    Ֆուտբոլի Հայաստանի առաջնության քառասուներորդ տուրը նշանավորվեց նրանով, որ պարզ դարձավ երկրի թվով քսանմեկերորդ չեմպիոնի անունը: Դա Գյումրիի «Շիրակն» է, որը, հյուրընկալվելով «Փյունիկին», հաղթանակ տարավ 1:0 հաշվով ու առաջնության ավարտից երկու տուր առաջ մրցակիցների համար դարձավ անհասանելի: